HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանը գովազդե՞լ է Ադրբեջանի նախագահին

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանի կարծիքով` Կազանի եռակողմ հանդիպումը ցույց է տալիս, որ բանակցային գործընթացն ավարտված չէ և շարունակվելու է: Առաջիկայում պետք է սպասել զարգացումների, հատկապես, որ համանախագահները հայտարարել են տարածաշրջան իրենց այցի մասին:

Վ. Կարապետյանի գնահատմամբ, Հայաստանի արտգործնախարարը որոշակի գովազդ է արել Ադրբեջանին` նշելով, որ նրանք 10 առաջարկություն են ներկայացրել փաստաթղթի վերաբերյալ:

«Իմ կարծիքով` արտգործնախարարի համար պետք է պատիվ լիներ խոսել իր նախագահի մասին և ասել, որ, չէ, քանի որ սեղանին մեր երազած փաստաթուղթը չէ, մենք ներկայացրեցինք 1, 2 կամ 5 առաջարկություն: Մենք ուզում ենք բարելավել, ավելի լավ փաստաթուղթ անել, որովհետև յուրաքանչյուր պատվիրակ առաջին հերթին պետք է մտածի այն մասին, թե ինչ հաշվետվություն է նա ունենալու իր ժողովրդի առջև»,- կարծում է ՀԱԿ-ի ներկայացուցիչը:

Փաստորեն, ըստ Վ. Կարապետյանի, Նալբանդյանի հայտարարությամբ PR է ապահովել Ադրբեջանի նախագահին, ով մտահոգ է փաստաթղթի բովանդակությամբ և ներկայացնում է առաջարկություններ: Բանախոսը կարծում է, որ համանախագահներ ապագա այցի ժամանակ այդ առաջարկությունները կբերեն Երևան, կքննարկեն իշխանությունների հետ, հատկապես այն պարագայում, երբ  Նալբանդյանը չի խոսել հայկական կողմի առաջարկությունների մասին, չի նշել, որ մենք էլ ասելիքներ ունենք:

Ըստ ՀԱԿ-ի ներկայացուցչի` ավելի լուրջ ձախողում այն է, որ տեղում հայկական կողմը չի ֆիքսել Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը: Այսինքն` եթե կա պայմանավորվածություն դրույթների վերաբերյալ, և Ադրբեջանը դուրս է գալիս այդ պայմանավորվածությունից, անմիջապես միջնորդների ներկայությամբ պետք էր ֆիքսել այդ հանգամանքը, և հասնել նրան, որ միջնորդները խոսեին Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման մասին:  

Այնուամենայնիվ, ըստ Վ. Կարապետյանի` միջնորդներն իսկապես շահագրգռված են հասնել հիմնարար սկզբունքների մասին փաստաթղթի ստորագրմանը: 

Մեկնաբանություններ (1)

karen
փխկ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter