HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» թղթակցի դեմ հաղորդումը կցվել է փաստաբանի սպանության գործին

«Հետքը» գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու համար, թե ինչ ընթացք է տրվել անցյալ տարվա նոյեմբերին Լոռու «Մուշ» ռեստորանում սպանված փաստաբան Սամվել Շարբաթյանի քրոջ` «Հետքի» թղթակից Ադրինե Թորոսյանի դեմ ոստիկանությունում տրված հանցագործության մասին հաղորդմանը, և ինչ վերջնական որոշում է կայացվել դրա վերաբերյալ:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը պատասխանել է, որ բնակչուհու` ՀՀ ոստիկանապետին հասցեագրված դիմումի վերաբերյալ ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքում նախապատրաստված նյութերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական բաժին` Գուգարքի քննչական բաժանմունքում  քննվող թիվ 33104812  քրեական գործին կցելու և համատեղ ընթացք տալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter