HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ռուս կիթառահարին հետաքրքրել է հատկապես Հայաստանը

«Պետք է շատերին ներկայացնել դասական երաժշտությունը, որովհետև նրանք չգիտեն, թե դա ինչ է»,- ասում է կիթառահար Եկատերինա Վասիլևան:

Եկատերինա Վասիլևան Հայաստան է ժամանել` մասնակցելու «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին: Նա առաջին մրցանակակիրների շարքում է:

Երիտասարդ կիթառահարը Ռուսաստանից է, բայց արդեն 3 տարի է, ինչ ապրում է Շվեդիայում և ներկայացնում է այդ երկիրը: Եկատերինան պատմում է,  որ Շվեդիա մեկնել էր ուսման նպատակով, այնտեղ սովորել է 2 տարի, այնուհետև շարունակել է ապրել այդ երկրում:

Թե Մոսկվայում, թե Շվեդիայում նա մասնակցել է մրցույթների, բայց Հայաստանում ստացած մրցանակը նրա առաջին լուրջ ձեռքբերումն է: Այն հարցին, թե ինչով է նրան հետաքրքրել այս մրցույթը` Ելենան պատասխանում է, որ իրեն առաջին հերթին հետաքրքրել է Հայաստանը:

«Միշտ հետաքրքիր է այցելել հին վայրերը, հատկապես` հին քաղաքը (այստեղ ի նկատի ունի Գյումրին): Բացի այդ` յուրաքանչյուր երաժիշտ պետք է անընդհատ կատարելագործվի` լինելով տարբեր երկրներում և մասնակցելով զանազան մրցույթների», - ասում է կիթառահարը:

Փառատոնից զատ, որը նրան տվել է նոր ծանոթություններ, նրան դուր է եկել հայերի ջերմությունը, ինչպես նաև Հայաստանի լեռները, որոնցից «մեծ ուժ է փոխանցվում»:

Ռուս կիթառահարը Շվեդիայում ելույթ է ունենում թե առանձին, և թե երկու նվագախմբերի կազմում: Առաջին նվագախմբի հետ Ելենան նվագում է լատինամերիկյան երաժշտություն: Երկորդ նվագախումբը տրիո է` կիթառ, բալալայկա և ֆլեյտա: Շվեդիայում այս տրիոն նվագում է ռուսական ժողովրդական երաժշտություն:

Եկատերինան ասում է, որ Շվեդիայում հանդիսատեսի կողմից շատ լավ է ընդունվում ռուսական ժողովրդական երաժշտությունը: Նրանք անգամ սկսում են ձայնակցել, երբ տրիոն սկսում է նվագել «Կալինկան» և ռուսական այլ հայտնի կատարումներ:

Եկատերինան խոստովանում է, որ իրեն ավելի ազատ է զգում լատինամերիկյան ոճի մեջ, սակայն դասական երաժշտությունն իր համար շատ ավելի լուրջ է:

«Իմ ֆավորիտը Բախն է: Դա մի ամբողջ գիտություն է նվագել նրա ցանկացած գործերից մեկը»,- ասում է կիթառահարը:

Միաժամանակ նա կարծում է, որ այժմ դասական երաժշտություն, մասնավորապես կիթառի վրա, աստիճանաբար անկում է ապրում: Նրա կարծիքով` դա կապված է հեռուստատեսության հետ, քանի որ ավելի շատ ցուցադրվում, ներկայացվում է փոփ երաժշտությունը: Դասական երաժշտությունը հետ է մղվում այն դեպքում, երբ շատ շատերն անգամ ծանոթ չեն այդ երաժշտությանը: Նրա կարիծքով` խնդիրը քարոզչության մեջ է, և պետք է պարզապես ավելի շատ ներկայացվի դասական երաժշտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter