HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվել է Հայոց ցեղասպանության առցանց թանգարան

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ամերիկյան Memco Inc. ընկերության նախաձեռնությամբ բացվել է Ցեղասպանության առցանց թանգարան, որը գործում է http://www.genocide-museum.am հասցեում։

Թանգարանն իր այցելուներին հնարավորություն է տալիս առցանց այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, ծաղիկներ դնել հավերժական կրակի մոտ, ինչպես նաև ուսումնասիրել թանգարան-ինստիտուտում ներկայացված փաստաթղթերը, լուսանկարներն ու ցեղասպանության մասին վկայող այլ նյութեր։

Առցանց թանգարան այցելել ցանկացողներից կպահանջվի ընդամենը մուտք գործել թանգարանի կայք և ներբեռնել առաջարկվող հավելումը։ Այնուհետ այցելուն հնարավորություն կստանա զբոսնել առցանց հուշահամալիրում և թանգարանում մկնիկի շարժումների կամ ստեղնաշարի միջոցով։ Ծրագիրը հնարավորություն է տալիս այցելությունն իրականացնել ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ռեժիմում։ Զբոսանքի ընթացքում այցելուները կարող են ունկնդրել «Կոմիտաս» կվարտետի տրամադրած երաժշտությունը։

Memco Inc. ընկերության նախագահ Կարեն Մելիքյանի խոսքով, թանգարանի մտահղացումն իր մոտ ծագել է այն պատճառով, որ բնակվելով ԱՄՆ-ում՝ չի կարողացել ամեն տարի այցելել Ծիծեռնակաբերդ։

«Ստեղծելով Ցեղասպանության առցանց թանգարան, նպատակ ունեինք հնարավորություն տալ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին և հայ ժողովրդի բարեկամներին, ովքեր հնարավորություն չունեն ֆիզիկապես ներկա գտնվել հիշատակության արարողություններին, նույնպես այցելել Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին»,- ասաց Մելիքյանը։

Նշենք նաև, որ Ցեղասպանության առցանց թանգարանը Memco Inc. ընկերության նվիրատվությունն է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։

  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter