HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում որպես նախագահի թեկնածու գրանցված Վարդան Սեդրակյանը 2013թ. հունվարի սկզբներին Ս.Հարությունյանին և Խ.Պողոսյանին պատվիրել է ԱԻՄ կուսակցության առաջնորդ, նախագահի մեկ այլ թեկնածու Պ.Հայրիկյանի սպանությունը՝ նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով:

Զենք ձեռք բերելու համար Վ.Սեդրակյանը Ս.Հարությունյանին և Խ.Պողոսյանին գումար է տվել, որը նրանք կիսել են միմյանց միջև, իսկ հանցագործությունն իրականացնելու համար օգտագործել Խ.Պողոսյանի ապօրինի ձեռք բերված և պահած 7,62մմ տրամաչափի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը:

Ըստ պայմանավորվածության՝ սպանությունն անմիջականորեն պետք է իրականացներ Խ.Պողոսյանը, իսկ Ս.Հարությունյանը՝ նրան սպասեր ավտոմեքենայում:

2013թ. հունվարի 31-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Պ.Հայրիկյանի տան շքամուտքի մոտ, Խ.Պողոսյանը երկու անգամ կրակել է Պ.Հայրիկյանի կրծքավանդակին և դիմել փախուստի՝ չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել իր կամքից անկախ պատճառներով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ.Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձը կազմակերպել), Խ.Պողոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ (Ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, պահելը և իրացնելը), իսկ Ս.Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ):

«Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»,- հայտնում է դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter