HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերոբ Տեր-Պողոսյանը Արամյանցի տունը դարձրել էր մանկապղծության որջ

Ծնունդով ղարաբաղցի մեծանուն բարերար Միքայել Արամյանցը, ով Ալեքսանդր Մանթաշովի հետ 19-րդ դարի Կովկասի հանրահայտ նավթարդյունահանողներից էր եւ ժամանակին հայտնի էր Անդրկովկասի հայաշատ կենտրոններից մեկի` Թիֆլիսի շաքարի եւ բամբակի առեւտրի ոլորտում, տուբերկուլյոզով հիվանդ իր աղջկա բուժման նպատակով 2700 դեսյատին հող գնելով, 1895 թ. Ախթալայի բարձրադիր վայրերից մեկում կառուցել է մի դղյակ:

Դղյակի կառուցումից հետո նա հիվանդ աղջկան տեղափոխել է այնտեղ: Տան պատվավոր այցելուներից են եղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկը, Հովհաննես Թումանյանը, Ֆեոդոր Շալյապինը եւ այլ անվանի մարդիկ: Արամյանցի տանն են մի խումբ հայ քաղաքական գործիչներ 1918 թ. մայիսի 28-ին ստորագրել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման հռչակագիրը:

Ցարական Ռուսաստանի օրոք Արամյանցի տունը Լոռու ձորում էլեկտրական լուսավորությամբ լուսավորվող միակ վայրն է եղել: Դղյակի բակի թենիսի խաղադաշտը, ըստ ախթալացիների, առաջինն է եղել Հայաստանում: Ախթալացիները կարծում են, որ եթե Ախթալայում չլինեին անգամ 10-13-րդ դարերում կառուցած Ս. Մարիամ Աստվածածնի վանքն ու ամրոցը կամ պղնձահանքերը, մեկ է՝ Ախթալան հանրաճանաչ կդառնար Արամյանցի դղյակով:

Արամյանցի տունը (այդպես է կոչվել դղյակը) խորհրդային տարիներին դարձել է առողջարանային կենտրոն ու հանգստի գոտի:

Ավելի ուշ այն վերանվանվել է Ալավերդու «Դեբեդ» տուրիստական հանգրվան: Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահության 01.07.92 թ. Ն7-5/4 «Ընդհանուր արհմիությունների գույքի հիմնական միջոցների սեփականության իրավունքի հանձնման մասին» որոշման համաձայն` «Դեբեդ» տուրիստական հանգրվանը՝ նույն Արամյանցի տունը, այլ կազմակերպությունների թվում սեփականության իրավունքով հանձնվել է տուրիզմի եւ էքսկուրսիաների հանրապետական խորհրդին:

Ըստ սեփականաշնորհման գրքի՝ Արամյանցի տան շենք-շինությունների տարածքը կազմել է 3682 քմ, իսկ հողատարածքը՝ 28 հա, որոնք էլ Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամից զավեշտական գնով՝ ընդամենը 1 մլն 200 հազար դրամով, 2005 թ. հոկտեմբերի 18-ին գնել է «Մեթըլ Փրինս» ընկերությունը:

Գնման պայմանագրի առիթով Ֆելիքս Բախչինյանի հեղինակած «Լռության լեգենդը` Սերոբ Կորյունի Տեր-Պողոսյան» գրքում (էջ 109) Ս. Տեր-Պողոսյանը հիշում է. «Ութ նախարարությունների փոխնախարարների հանձնախումբ էր ստեղծվել, որպեսզի Ախթալայի հանգստյան տան (խոսքը Արամյանցի տան մասին է) վաճառքի պայմանագիրը կնքվեր «Մեթըլ Փրինսի» հետ: Պայմանագիրը ստորագրվեց»:

Սեփականաշնորհելուց հետո Սերոբ Տեր-Պողոսյանը պաշտոնապես մի քանի անգամ հայտարարել է, որ Արամյանցի տունը դառնալու է Ախթալայի ու նրա ենթաշրջանի ոչ միայն տնտեսության, այլեւ տուրիզմի զարգացման կենտրոն

Սեփականաշնորհումից հետո անցած 6 տարվա ընթացքում, սակայն, Ս. Տեր-Պողոսյանի՝ Արամյանցի տան հետ կապված խոստումներն այդպես էլ չեն իրականացել: Այդ տարիներին «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատերը ընդամենը որպես բնակարան վերակառուցել է Արամյանցի տան կառույցներից մեկը:

Արամյանցի աղջկա արձանը իր տեղից Ս. Տեր-Պողոսյանը հանել է տվել՝ արձանի քայքայված լինելու պատճառով: Այն վերականգնելու փոխարեն, արձանի մոտից մի փոքր հեռու Ս. Տեր-Պողոսյանը տեղադրել է հուշաքար՝ ի պատիվ իր ծնողների:

Ավելին, Միքայել Արամյանցի հայրական մեծ սիրո խորհրդանիշ տունը՝ կառուցված 116 տարի առաջ, որը միաժամանակ եզակի պատմամշակութային հուշարձան է, օգտագործվել է նաեւ որպես մանկապղծության կենտրոն. այստեղ էր Ս. Տեր-Պողոսյանը հրավիրում Ախթալայի իր անչափահաս զոհերին: Այնտեղ ազատ ելումուտ են արել Սերոբի զուգընկեր անչափահաս տղաները: Այդ մասին հունվարի 30-ին «Հետքին» պատմել է նաեւ հայտնի տեսանյութում պատկերված Սերոբի զուգընկեր անչափահաս տղան:

Միքայել Արամյանցը հայտնի բարերար է եղել: Նրա բարեգործության շնորհիվ մինչ խորհրդային տարիները Թիֆլիսում կառուցվել են հիվանդանոց, հյուրանոցներ, փախստականների բնակարաններ: Արամյանցը եղել է հայաշատ Թիֆլիսի Ներսիսյան վարժարանի մշտական հովանավորը, ֆինանսավորել է նաեւ Թիֆլիսի հայկական պարբերականների հրատարակումը, կատարել այլ բարեգործություններ:

Իսկ ո՞վ է Սերոբ Տեր-Պողոսյանը: Նրա «բարեգործությունների վկայությունները» Ախթալայի եւ Շամլուղի քանդվող մշակույթի պալատների, հիվանդանոցների եւ մանկապարտեզների շենքերն են, որոնց մի մասը դարձյալ նրա սեփականությունն է:

Արամյանցի տունը պատմամշակութային լուրջ արժեք է, եւ այն պետք է վերադարձվի պետությանը եւ պահպանվի պետության կողմից: Սերոբ Տեր-Պողոսյանի նման մեկի առնչությունն այդ արժեքին վիրավորանք է ոչ միայն մեծ բարերար Միքայել Արամյանցի հիշատակի, այլեւ մեր ազգային արժեքների նկատմամբ:

Մեկնաբանություններ (7)

harutik
ess kendanu masinn mi 6 amis araj grel ein terti mech u nshel ein miayn vor ishxanutyan@ shat motik kangnacc marta uu verevnerum mejq uni!!!!! aysinqn rt 6 amis@ iranc qcel brnelu jamanakner vor vorosheein tee es kovin pahen te daten tee inch anen hetoo el zev chunein pahelu kockelu video kar nkarac mtacecin azgovi petqaa xaytarak linenq qcecin brnecin daten too dran datel petq chii ee et dra nmannerin pujur jamanaak pti srskeein satkerr kam el himaa hanen hraparaki mechtex@ saxx hayerovv mi qani hateel checheen bereeeen iraaan nuyn zeviiii ban anein)))) inch vor inqnaa uzecel u arel!!!!!!! baaaa !!!!!!!!!!!!!
prince
Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու.( վարչապետի նախկին խորհրդական ու մասոն )
Գոհար Արշակյան
Ցավալի իրողություն է նման մարդու գոյությունը, առավել ցավ է, որ նա ևս հայ է...Կարծում եմ ճիշտ կլիներ ազգային արժեք ներկայացնող տունը պետականացվեր / սեփականաշնորհողներին ու գործընթացի բոլոր աջակցողներին դատել օրենքի խստությամբ ` հանրային ունեցվածքը չնչին գնով վաճառելու համար, հասկանալի, որ ավելի կլորիկ գումար գրպանել են / ու դարձնել թանգարան: Վերականգնել Արամյանի դստեր արձանը, հանել Տեր-Պողոսյանների հուշաքարը, իսկ նրանց փչացած ժառանգին պատիժը կրելուց հետո, եթե ողջ կլինի, արտաքսել Հայաստան աշխարհից, երբեք վիզա չտրամադրելու պայմանով:Պարզ է, թե նա ինչպիսի տուրիզմ էր զարգացնելու...Հույս ունեմ, որ այս անգամ կտեղադրեք մեկնաբանությունս...
GAYANE
Իսկ ինչ կասեք Գրիգոր Լուսաորիչ եկեղեցու շրջակայքում գործող որջի մասին: Մի~թե համապատասխան գերատեսչությունները անտեղյակ են:
Ruben
cavalin naya vor mer pashtonyaneri himnakan mas@ vochinchov lav@ chen ver@ nshvac garshanqic!
HARUTIK''22
yetee et kentanunn janacheel en minchev es iraaa masken traqel@ u ira vras caxel en ett tun@ uremn mi pornik el et caxoxnern en!!!!!
Gagik
Cavali e vor mer ishxanavorneric shater@ mterim en exel et vijvacki hetn hanum poxi ev amen inch imanalov achk en pakel Serobi anarak gorcoxutunneri vra

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter