HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզպետները արտագաղթը կանխելու փոխարեն շարունակում են խթանել այն

Այսօր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը պատգամավորական հարցում է հղել ՀՀ վարչապետին Կապանի թիվ 13 դպրոցի մասնաշենքերից մեկում ռուսերեն լեզվով ուսուցմամբ հանրակրթական գիմնազիա ստեղծելու մասին ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ: Նամակում մասնավորապես ասվում է.

««Առավոտ» թերթի սույն թվականի հուլիսի 1-ի համարից տեղեկացա, որ Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի ու Սյունիքի մարզպետարանի միջեւ ստորագրվել է «համագործակցության վերաբերյալ նկատառումների արձանագրություն», որով համաձայնություն է ձեռք բերվել Կապանի թիվ13 դպրոցի մասնաշենքերից մեկում ռուսերեն լեզվով ուսուցմամբ հանրակրթական գիմնազիա ստեղծելու մասին»:

Հարգելի պարոն Վարչապետ, խնդրեմ զգուշացեք,

Մեր պետության համար վտանգավոր չափերի հասնող արտագաղթի պայմաններում մարզպետները շատ լուրջ են ընդունում Ձեր կատակները եւ արտագաղթողների հոսքը կանխելուն միտված գործունեություն ծավալելու փոխարեն, արտագաղթողի լեզվի չիմացության խոչընդոտը հաղթահարելու նպատակով մարզում ռուսալեզու գիմնազիա ստեղծելու մասին արձանագրություն են ստորագրում:

Մինչդեռ «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` նման ուսումնական հաստատություն կարող է ստեղծվել բացառապես կառավարության որոշմամբ կամ օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացվել միայն ոչ պետական ուսումնական հաստատություններում, ինչպես նաեւ` միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատություններում:

Խնդրում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում տեղեկացնել, թե «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված վերոնշյալ պահանջները որքանո՞վ են կատարվել հիշյալ արձանագրությունը ստորագրելիս, տրամադրել Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի ու Սյունիքի մարզպետարանի միջեւ ստորագրված համագործակցության վերաբերյալ նկատառումների արձանագրության համար հիմք հանդիսացած կառավարության որոշումը հայտնել, թե ի՞նչ առնչություն ունի ստորագրված փաստաթուղթը Միջազգային պայմանագրերի վերաբերյալ ՀՀ օրենքի հետ»:

Մեկնաբանություններ (3)

Tigran Leyloyan
Հարգելի Անահիտ Բախշյան, եթե այդքան անհանգստացած էք արտագախթի խնդիրներով, և չեք ցանկանում, որ արտագաղթ լինի, ուրեմնս պետք չի կանխել Ռուսաց լեզվի ուսուցումը, դրա տեղը աշխատատեղեր պետք է ստեղծել, մասնավորապես երիտասարդության համար, անկախ այն հանգամանգից, մարդը ուսում ունի թե ոչ, եթե ուսում չունի չի նշանակում հասարակության անդամ չէ, կամ եթե բանվոր է աշխատում ուրեմնս աշխատավարձը պետք է լինի օրեկան 2000դրամ, պետք է մտածել այնպես անել, որ աշխատանքի պարտադիր պայման չլինեն ռուսերենի ու անգլերենի գերազանց իմացությունը, որտեղ դիմում ես աշխատանքի, կապ չունի ինչ մասնագիտությամբ, անգլերնը և ռուսերենը պարտադիր են, հաշվի չառնելով թե տվյալ մարդը ինչ մակությունա տեսել, սով. սով.. ու մինչև հիմա էլ սովա Հայաստանում, ինչև չերկարացնեմ, ասածս նրանում էր, եթե ուզումեք լուրջ պայքարել արտագաղթի դեմ, ուրեմնս հիմքը ճիշտ դրեք, որ դրան չհասնի, եթե դրան հասելա, ուրեմնս ճիշտ լուծում տվեք, ոչ թե խանգարեք ռուսերենի ուսուցմանը, որ լեզվի չիմացության պատճառով չգնան ռուսաստան այլ մեռնեն հայաստանում, օրենք ընդունեք, որով չպարտադրվի անգլերենի ու ռուսերենի գերազանց իմացությունը աշխատանք ընդունվելու պարտադիր պայման:
Varaz Syuni (Amsterdam)
Kapanin/Syunikin ռուսերեն լեզվով գիմնազիա-ner CHEN PETK, ayl kaxaki/marzi zargatsman MAKUR u ERKARAZHAMTEK plan, vory VOCH marzpetarany, yev VOCH el kaxakapetarany UNI aysor.
Varaz Syuni (Amsterdam)
Yes yerek texakan TV-ov tesel em ays handipumy Kapanum........AMBOXCH handipumy KTSNANK er. Uxaki THACH er tesnel.....................Կապանում yndhameny 20-30 RUS e aprum. INCH ռուսերեն լեզվով ուսուցմամբ հանրակրթական գիմնազիա ? Ayd OVKER piti sovoren ays gymnsia-um?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter