HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրապարակավ արված «ափրցփրությունների» առիթով

Հայ ազգայնականների հայտարարությունը «գիտական խեղվածության» դեմ 

Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) իր վճռական բողոքն է հայտնում ՀՀ իշխանություններին` ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի` պատմական գիտությունների թեկնածու, ՀԱՀ խորհրդի անդամ Գեւորգ Յազըճյանի նկատմամբ հրապարակավ արված «ափրցփրությունների» առիթով, եւ պահանջում է պատասխանատվության ենթարկել նրան:

ՀԱՀ խորհրդի անդամն իր «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» վերլուծական հոդվածով բանավեճի էր հրավիրել վերոնշյալ` «գիտական խեղվածությամբ» տառապող գիտնականին, ով սակայն, փախչելով գիտական բանավեճից, «հիվանդ» (իր պատասխան խոսքի բնորոշումներից մեկն է) բերանը բացել է փողոցային տղամարդուն եւ սուրճի բաժակին հետեող կնոջը վայել բառապաշար-անեծքներով…

«Գիտական խեղվածությամբ» տառապող Հ. Դեմոյանին էլ` առայժմ միայն կոչ ենք անում ներողություն խնդրելու, եւ գիտական բանավեճի մակարդակի անցնելու համար:

Եթե ՀՀ իշխանություններն իրենց «պալատական աշուղ-գիտնականին» կարգի չհրավիրեն, ապա մենք ստիպված ենք լինելու ինքներս դա անելու:

Հայ Ազգայնականների Համախմբման խորհուրդ

14.04.2011թ.

Մեկնաբանություններ (5)

Ստեփան Սարգսյան
Փորձէք որեւէ տեղ, այս կամ այն առթիւ բանախօսել ամենաակադեմիական նիւթի մասին, այդ հայանուն վատերը, անսպասելիօրէն կը նետւեն առաջ, հիստերիկ ճիչեր կ՛արձակեն, ռեկլամային աղմուկ կը հանեն, խուճապ կը ստեղծեն, որ ժամեր անց սկսեն իրենց թղթէ յարձակողականը - թզուկների արշաւանքը հսկաների դէմ - որ հայհոյեն, հայհոյեն մէ՛կ էլ, մինչեւ եօթներորդ քրտինքը, մինչեւ որ ուժասպառ կը լինեն, մինչեւ որ Երեւանը կը լսի այդ շնորհունակների դոնքիշոտութեան մասին: ՆԺԴԵՀ
Ստեփան Սարգսյան
Հետաքրքիր համեմատություններ։ 1) «Թող ստեղծվի հանձնաժողով, դրանից վախենալու բան ունի միայն Թուրքիան:» (2009) (http://95.140.203.42/am/politics/2009/04/30/demoyan/) 2) Գյուլը թերևս շփոթում է ու լավ չի ընթերցել արձանագրությունը, ուր խոսք է գնում ոչ թե պատմաբանների հանձնաժողովի, այլ միջպետական հանձնաժողովի` ենթահանձնաժողովի ստեղծման մասին: (2009) (http://www.armar.am/?p=6892) 3) And in those protocols, there was an agreement between the two countries to establish a historical commission that would look at all of the issues that are part of the past.” (2010) (http://asbarez.com/78562/armenia-denies-clinton-remarks-on-%E2%80%98history-commission%E2%80%99-creation/) Ցեղասպանությունը ճանաչելու հարցին ի պատասխան, Քլինթոնն ասում է, որ պատմաբանների հանձնաժողով է նախատեսված առձանագրություններով, որոնք ուսումնասիրելու են անցյալի բոլոր հարցերը։ Փաստորեն համ թուրքերը, համ էլ ամերիկացիները սխա՞լ էին հասկացել հանձնաժողովի մասին կետը։ Միայն մե՞նք էինք ճիշտ հասկացել։ Ստորագրում ենք մի բան, որի շուրջ դեռ համաձայնության չենք եկել, և ցեղասպանության ինստիտուտի տնօրենն էլ ոչ մի խնդիր չի տեսնում ու համոզում է հայությանը, որ դա ընդունեն, իբր դա վատ բան չէ։ Բա որ դժբախտաբար դա վավերացվեր և ընդունվեր և Դեմոյանն էլ այդ կետը «նոր փաստաթղթից» հանելու հնարավորություն չունենար։ («Դեմոյանի կարծիքով նոր փաստաթղթի ի հայտ գալու դեպքում պետք է միջկառավարական հանձնաժողովի պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու հատվածը կամ հանվի կամ էլ աննշան հղման ձեւով լինի, քանի որ թուրքական կողմն այն ներկայացնում է իր ցանկալի ձեւաչափով եւ ձեւակերպմամբ, այն է՝ որպես պատմաբանների հանձնաժողով:»(2010) (http://news.am/arm/news/43150.html)
Ստեփան Սարգսյան
Հետաքրքիր համեմատություններ։ 1) «Թող ստեղծվի հանձնաժողով, դրանից վախենալու բան ունի միայն Թուրքիան:» (2009) (http://95.140.203.42/am/politics/2009/04/30/demoyan/) 2) «Դեմոյանի կարծիքով նոր փաստաթղթի ի հայտ գալու դեպքում պետք է միջկառավարական հանձնաժողովի պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու հատվածը կամ հանվի կամ էլ աննշան հղման ձեւով լինի, քանի որ թուրքական կողմն այն ներկայացնում է իր ցանկալի ձեւաչափով եւ ձեւակերպմամբ, այն է՝ որպես պատմաբանների հանձնաժողով:»(2010) (http://news.am/arm/news/43150.html) ՓաստորեՆ հանձնաժողովի կետը այն տեսքով, որ գրված եր արձանագրություններում մեզ համար վատ էր։ Էլ ինչու՞ պիտի հանել, բա։
Ստեփան Սարգսյան
Հետաքրքիր համեմատություններ։ 1) Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն. «Թուրքիային կստիպեն, որ վավերացնի ․․․ գերտերությունները Թուրքիային կստիպեն Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել․․․» (2009) (http://7or.am/archives/20584) 2) «Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը տեսակետ հայտնեց, որ «Թուրքիան ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի չենթարկվի դրանց և ընդդիմանա բոլոր տեսակ պարտադրանքներին»» (2010)(http://www.prizma.am/main/lang_1/news_1966.html) Հիմա այս մարդը ամենևին իրականությանը չի՞ տիրապետում ու իրար հակասող մտքեր է արտահայտում, թե իրականությանը տիրապետում է և, կախված իրավիճակից, միտումնավոր ապակողմնորոշող քարոզչություն է անում։
Ստեփան Սարգսյան
Հետաքրքիր համեմատություններ։ 1) [Demoyan] ... is convinced that the opening of the Armenian-Turkish border will not make the relations of the two countries friendly, especially if Turkey is forced by other countries to take the step. (2006) «եթե մյուս երկները ստիպեն, որ Թուրքիան բացի սահմանը Հայաստանի հետ, հարաբերություններկ չեն բարելավվի» (http://www.a1plus.am/en/print/politics/2006/01/27/4444) 2) Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն. «Թուրքիային կստիպեն, որ վավերացնի» (2009) (http://7or.am/archives/20584) Բա եթե ստիպողաբար բացելը մեզ օգուտ չի բերելու, մեր հարաբերությունները չեն բարելավվելու, ինչու՞ գովերգել արձանագրությունները և ուրախանալ դրանց ստիպողական վավերացումից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter