HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Կատեգորիկ դեմ եմ. կասկադյորների միության նախագահը արոտավայրերի մասին

«Փաստորեն վերադառնում ենք անցած դարի սկիզբ, երբ կեղտոտ բոլշևիկների «թեթև» ձեռքով հայկական հողերը տրվեցին մահմեդականներին, հետո կռվով հետ բերեցինք: Պատմությունը կրկնվում է»,- ասուլիսի ժամանակ այսպիսի գնահատական տվեց Սյունիքի մարզի տարածքների մի մասը որպես արոտավայր Իրանին վարձակալության տրամադրելուն Հայաստանի կասկադյորների ազգային ասոցիացիայի նախագահ, ազատամարտիկ Արմեն Պետրոսյանը: Նրա խոսքերով, Արցախյան ազատամարտի ժամանակ մի բան անել ստացվեց, բայց վստահ չէ, որ վաղը նույնը կարող է անել այսօրվա սերունդը:

Ազատամարտիկը համոզված է, որ այդ գործարքից ժողովուրդը ոչ մի օգուտ չի ունենալու, միայն մի քանիսը կօգտվեն «30 արծաթից», բայց պետք չէ ամեն ինչ բիզնեսի վերածել:

«Ինչո՞ւ հնարավորություն չտալ մեր գյուղացուն մշակելու այդ հողերը: Հասկացեք, տղամարդը չի կարողանում նայել կնոջ աչքերի մեջ, երբ գործազուրկ է,- նշեց Արմեն Պետրոսյանը և ավելացրեց,- թող ինձ  ազգայնական անվանեն, բայց պետք է ասեմ, որ կատեգորիկ դեմ եմ ցանկացած մահմեդականի անգամ մի քանի օրով Հայաստանում բնակվելուն, որովհետև, ապրելով Հայաստանում, լինելով բնիկ Երևանցի, դուրս եմ գալիս քաղաքի կենտրոն ու չեմ ճանաչում իմ Երևանը»:

Դրանում, ըստ բանախոսի, իրենց մեղքի բաժինն ունեն իրանցիները, ովքեր չեն կարողանում իրենց հաճույքները բավարարել իրենց երկրում, որտեղ դրա համար առնվազն կքարկոծվեին, այդ պատճառով գալիս են Հայաստան` բաց դաշտ, տարածելով այլասերվածություն:

Մեկնաբանություններ (2)

Hay gyuraci
Azgy da chi nerelu, liskayin u ira nmannerin var te ush djoxqn e hyurankalelu.
Armush
Mezel tan varcov prcnenq.. menq irancic iranqel mezanic.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter