HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ Սանկտ Պետերբուրգում

Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ հասարակությունը` Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ Դ. Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում մայիսի 1-ին  կազմակերպեց  հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի  ծննդյան  110- ամյակին նվիրված համերգ:

Համերգից առաջ բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը: Սանկտ-Պետերբուրգի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր՝ Ալեքսանդր Տիտով) կատարեց Ա. Խաչատրյանի թավջութակի կոնցերտը (մենակատար` Դմիտրի Կոուզով):  Հնչեցին նաեւ հատվածներ «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներց:

Միջոցառմանը ներկա էին նաեւ Ս. Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ եւ դիվանագետներ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter