HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Երեւանի կենտրոնում բացվել է նոր արտ-գալերեա (վիդեո)

Երեւանի ամենասիրված փողոցի` Աբովյանի վրա այսուհետ կգործի նորաբաց արտ-գալերեա: Հուլիսի 1-ին գալերեայի բացումն արվեստի սիրահարների համար երկար սպասված իրադարձություն էր, քանի որ վերջին տարիներին քաղաքում գալերեաներն ավելի շատ փակվում էին, քան բացվում:

Գալերեան հիմնադրվել է այս տարի: «Դալանի» նպատակն է Հայաստանում ապրող հետխորհրդային սերնդի 25 ժամանակակից արվեստագետներին ծանոթացնել եւ ներկայացնել ամբողջ աշխարհի անհատ հավաքորդներին, ցուցասրահներին եւ թանգարաններին: «Դալանի» առաջին հատվածում գործում է նաեւ հուշանվերների խանութ, որը բացվել էր ավելի վաղ:

«Դալան» գալերեայի հիմնադիրները նաեւ մտադրված են կազմակերպել ժամանակակից արվեստի տարբեր վիզուալ ոճերի եւ նոր մեդիաների անհատական եւ խմբային ցուցահանդեսներ:

Գալերեայում ցուցադրվում են Արա Հայթայանի, Դիանա Հակոբյանի, Գագիկ Չարչյանի, Եվգինե Մարտիրոսյանի, Արթուր Սարգսյանի, Դավիթ Կարեյանի, Կարինե Մացակյանի, Նանա Արամյանի, Կարեն Ալեքյանի, Ճալայի (Գեւորգ Սարգսյան), Գարիկ Կարապետյանի, Գրիգոր Խաչատրյանի, Համլետ Հովսեփյանի, Մուշեղ Մխիթարյանի, Հրանտ Միրզոյանի, Նարեկ Ավետիսյանի, Խաչատուր Մարտիրոսյանի, Տիգրան Ղազարյանի, Դավիթ Գաբրիելյանի, Արմեն Խոջոյանի, Տիգրան Ասատրյանի, Հովնան Սարգսյանի, Գեւորգ Ջորջ Կասաբյանի, Կարեն Բաղդասարյանի, Ալբերտ Վարդանյանի եւ Արա Ալեքյանի ստեղծագործությունները:

Գալերեայի արվեստագետների մեծ մասը ժամանակին ցուցադրվում էին Երեւանի այսօրվա արդեն փակված գալերաներում:

Մեկնաբանություններ (4)

W. Wallace
Շնորհակալություն բովանդակալից մեկնաբանության համար: Թեեւ չեմ կարծում, որ արվեստի եւ հատկապես արվեստասերների մակարդակը ընդհանուր առմամբ այնպիսին է երկրում, որպեսզի հստակորեն սահմանազատվի արդեն հավանական գնորդների առանձին խավ (որ գերակայի ավանդական գլամուրի զոհ ծանոթ-բարեկամ կառույցի նկատմամբ) եւ Սոթբիս աճուրդի տունը իր մասնաճյուղը հիմնի Հայաստանում, գաղափարը ինքնին ուշագրավ է եւ հետաքրքիր:
Հարավ
Այս ինֆորմացիան փաստագրում է` ուղղված արվեստի բիզնեսի զարգացմանը հետեւող շահագրգիռ զանգվածին: Այդ զանգվածը գալերեան զատում է պատկերասրահից եւ ցուցասրահից: Գալերեայի այցելուն սովորաբար պետք է հանդիսանա արվեստի գնորդը, ոչ թե պատահական այցելուն: Չնայած պատահական այցելուն գալերայի համար կարող է դառնալ պոտենցիալ գնորդ, եթե Հայաստանում պետությունը արվեստի բիզնեսի զարգացման համար ռեալ հնարավորություններ ստեղծի:
Հարավ
Գալերեան ընկալվում է որպես կոմերցիոն տարածք, որտեղ վաճառվում է արվեստի ստեղծագործություններ: Պատկերասրահը եւ ցուցասրահը, որոնք հայերեն են, ավելի շատ Հայաստանում ընկալվում են որպես տարբեր կարգի, մակարդակի ցուցահանդեսային վայրեր: Արվեստի շուկայում կա նաեւ գալերիստ բառը, որը հայերեն համարժեքը չունի եւ բանավոր եւ գրավոր խոսքում հենց այդպես էլ օգտագործվում է: Գալերիստն այն մարդն է, որը ստեղծում է գալերեա եւ դրա միջոցով զբաղվում է արվեստի բիզնեսով: Արվեստի կոմերցիոն տարածքը նմանատիպ պատկերասրահներից ու ցուցասրահներից զատելու համար գալերեա տարբերակն օգտագործելը կարծում եմ ավելի նպատակահարմար է եւ տեղին: Գալերեան ինքնին օտարածին երեւույթ է Հայաստանում, քանի որ մեզանում նախկինում նման տարածքներ չեն եղել:
W. Wallace
Հարգելի Մերի Միքայելյան, թերեւս արվեստի պատկերասրահ ավելի հայերեն է հնչում եւ ոչ օտարածին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter