HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«001ГИЖ» համարանիշներով ավտոմեքենան եւ ավագանու ՀՀԿ նախկին անդամը

Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցում տեղակայված 7/26 ընտրատեղամասի դիմաց մոտ 10 րապե առաջ կանգնած էր ՎԱԶ 099 մակնիշի սովետական արտադրության ավտոմեքենա՝ 001ГИЖ կապույտ համարանիշներով: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդ Նշե Մոդոյանը «Հետք»-ին պատմեց, որ առավոտյան 9-ից սկսած այս եւ մարդատար այլ ավտոմեքենաներով ընտրողներ են բերում ընտրատեղամաս եւ ուղղորդում, թե ում օգտին քվեարկեն: Մոդոյանը ենթադրում է, որ նրանց ուղղորդում են ընտրել ՀՀԿ-ին: «Հետք»-ի լրագրողը տեսախցիկով ֆիքսել է մեքենան, ինչից հետո այն միանգամից հեռացել է:

Նշե Մոդոյանը հայտնեց նաեւ, որ նույն դպրոցում տեղակայված 7/25 ընտրատեղամասի ՀՀԿ վստահված անձ Գեւորգ Գիզյանը շատ ակտիվ է: Տեղամասի գրեթե բոլոր ընտրողները  քվեարկելուց առաջ եւ հետո մոտենում, խոսում են նրա հետ: Գեւորգ Գիզյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն ավագանու նախկին անդամ է, եւ բոլորն անխտիր իրեն ճանաչում են, ուղղակի բարեւում եւ ցտեսություն են մաղթում: Որեւէ խնդիր մարդկանց ուղղորդելու հետ կապված՝ չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter