HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ո՞ւր են անհետացել ԱԺ-ի կնքած պայմանագրերը կառավարության կայքից

2013թ. ընթացքում Ազգային ժողովը մեկ անձից կատարվող գնումներով կնքել է առուվաճառքի և ծառայությունների մատուցման մի շարք պայմանագրեր, որոնց առարկան և ծառայությունների բնույթը պայմանագրով չի երևում: Գրավոր հարցումով դիմել էինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին, որպեսզի նա հստակեցնի պայմանագրերի առարկան: Պատասխանը ստացել ենք, սակայն պարզվեց, որ կառավարության կայքեջի «Մեկ անձից կատարվող գնումների» բաժնից անհետացել են մեր հարցմանը վերաբերող մի շարք պայմանագրեր:

Մարտի 27-ին Ազգային ժողովի և «Ռեդի Սթեդի» ՍՊԸ-ի միջև կնքվել է պայմանագիր, որի հիմքով ՍՊԸ-ն թատրոնի օրվա առթիվ մատուցել է ֆուրշետային ծառայություն՝ 497 հազար դրամ արժեքով:

Ապրիլի 3-ին «Դիանսհոլդինգ» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրով ԱԺ-ն պատվիրել է 297 հազար դրամի բացիկներ:

Մեկ օր անց «Ս.Ա.Լ.Կ.Ա.Լ.» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրով ԱԺ-ն պատվիրել է 726 հազար 500 դրամի ծաղիկներ, ծաղկեպսակ և ծաղկե կոմպոզիացիաներ:

Նույն ընկերության հետ նման պայմանագրեր կնքվել է նաև մարտի 5-ին և 11-ին, սակայն անհասկանալիորեն այդ պայմանագրերն «անհետացել են» կառավարության կայքեջի «Մեկ անձից կատարվող գնումների» բաժնից:

Խորհրդարանն այս տարվա ընթացքում «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքել է 2 պայմանագիր՝ մարտի 26-ին 989 հազար 4 դրամ և ապրիլի 10-ին՝ 847 դրամ 500 դրամ արժեքով: ԱԺ-ն նշված գումարի շրջանակներում պատվիրել է կոնյակ պատվիրակությունների հյուրասիրության համար:

Մարտի 20-ին «Արևնակ» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրով ԱԺ-ն 383 հազար դրամի ծաղիկներ ու ծաղկե կոմպոզիցիաներ է պատվիրել: Նմանատիպ պայմանագիր կնքվել է նաև մարտի 19-ին, սակայն կայքից այս պայմանագիրը ևս «անհետացել է»:

Կայքից անհետացել են նաև հունվարի 21-ին և մարտի 1-ին «Լյուքս-Անահիտ» ՍՊԸ- հետ կնքած պայմանագիրը, փետրվարի 7-ի «Ֆայվ Սթարզ Թրավել» ՍՊԸ-ի, մարտի 13-ին «Մալբա» ՍՊԸ-ի, «Գոլդեն Ֆլորենս» ՍՊԸ-ի, «Ֆայվ Սթարզ Թրավել» ՍՊԸ-ի, «Էյ Դաբլյու Այ Գրուպ» ՓԲԸ-ի հետ կնքած պայմանագրերը, մարտի 14-ին «Սի Ընդ Էֆ Քո» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագիրը:

Այն, որ նշված օրերին ԱԺ-ն պայանագրեր կնքել է նշված ընկերությունների հետ, երևում է նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի տրամադրած գրությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter