HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1 զոհ եւ 1 վիրավոր՝ բանակում տեղի ունեցած միջադեպի պատճառով

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ 15.05.2013թ., ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Դ. Խաչատրյանը ձերբակալվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: 

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչքան էլ որ Հայաստանի Պաշտ.Նախարարը ԽՈՍԻ/խոստանա,միևնույնն է` Հայկական բանակում ԱՐԺԵ-ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ փոփոխություններ չեն իրագործվել/իրագործվում:Պարզագու՛յն պատճառով. որովհետև բանակը հսկող բիզնեսմեն-«գեներալներին» ձեռք ՉԻ ՏԱԼԻՍ արդյունավետ և ԹԱՓԱՆՑԻԿ բանակ/ներքին կանոնակարգ: Առաջին հերթին սրանք ՊԻՏԻ դուրս վռնդվեն բանակից (կամ գոնե բանակի ղեկավար դիրքերից): Բայց Ո՞Վ պիտի անի սա. օլիգարխներով լցված Ա՞Ժ-ն, թե՞ օլիգարխային,թվեր խփող, «Նաիրիտներ» փոշիացնող 'կառավարությունը': Մի փոքրիկ բանակում ԱՅՍՔԱ՞Ն մահ/պատահար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter