HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թիվ 09/17-ում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ անելու առթիվ հարուցված քրգործն ուղարկվեց դատարան

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Է.Եփրեմյանի կողմից թիվ 09/17 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Է.Եփրեմյանը, ով թիվ 08 ընտրատեղամասի ընտրող է, Երևանի ավագանու ընտրությունների օրը՝ մայիսի 5-ին, իր ընտրատեղամասում քվեարկելուց հետո գնացել է թիվ 09/17 ընտրատեղամաս և փորձել կրկին քվեարկել, ինչը կանխել է հանձնաժողովը:

Ոստիկանության ՔԳՎ Երևանի ՔՎ Կենտրոնականի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Է.Եփրեմյանին մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարաչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter