HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գազի թանկացման հարցը` Ազգային ժողովում

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ իր նախաձեռնությամբ մայիսի 23-ին տեղի է ունենալու գազի գնի վերաբերյալ քննարկում` վարչապետի եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մասնակցությամբ:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մի քանի հարցերով փորձում էր ԱԺ նախագահից ճշտել իր վերաբերմունքն ու կարծիքը գազի գնի վերաբերյալ:

«Դուք գիտեք, որ գազը ապրանք է եւ ներմուծվում է արտերկրից եւ յուրաքանչյուր ապրանք ունի իր գինը: Այնպես չէ, որ Հայաստանի իշխանությունները միանձնյա, միահեծան կարող է որոշում կայացնել եւ ոնց ձեռնտու է մեր ժողովրդին, պետությանը այդ գնով էլ ներմուծել: Հասկանալի է, որ իշխանությունները, վարչապետը քննարկումներ են իրականացնում Ռուսաստանի պատկան մարմինների հետ, եւ ամեն ինչ անում ենք, որ Ռուսաստանից գազը ներմուծվի ցածր սակագնով»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

Զարուհի Փոստանջյանը ԱԺ նախագահից հետաքրքրվեց` արդյո՞ք գազի գնի թանկացումը պայմանավորված չէ՞ Հայաստանի իշխանությունների վարած ապաշնորհ արտաքին քաղաքականության հետ: Ըստ Փոստանջյանի` երբ ԱԺ-ում քննարկվում էր Ռուսաստանի ռազմաբազաների հարցը, որոնք տեղակայված են Հայաստանում, դրանք ռուսներին տրվեցին անվճար, այդ թվում` զբաղեցրած հողատարածքները:

«Մենք ունենք ապրանք, մեր ապրանքն անվճար տվել ենք Ռուսաստանին, տվյալ դեպքում Ռուսաստանն ունի ապրանք, եւ այդ ապանքը վաճառում է ահռելի գնով: Չե՞ք կարծում, որ Ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է սա»,-հետաքրքրվեց Զ. Փոստանջյանը:

«Ոչ, չեմ կարծում»,-հնչեց Հովիկ Աբրահամյանի պատասխանը:

Մեկնաբանություններ (1)

Բոշի եղը
Իսկ ինչու չեք գտնում, որ ռուսներն ու բելոռուսներն արմանք-զարմանք կտրեցին ոսկեզոծ տաճարներից ու Լաս - վեգասի հետ մրցող զվարճավայրերից ու իրենց մեջ չասացին - Ты смотри этих жуликов армян...а нас за идетов держат!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter