HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ-ն մերժեց Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը

Քիչ առաջ Ազգային ժողովը 48 կողմ, 57 դեմ, 2 ձեռնպահ ձայներով մերժեց ՀԱԿ-ի ներկայացրած «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների կամ մահ պատճառելու քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը:

Դեմ են քվեարկել ՕԵԿ եւ ՀՀԿ-ական պատգամավորները: ՀՀԿ-ի դեմ քվեարկելու մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նշենք, որ որոշման նախագծին կողմ են քվեարկել ընդդիմադիր բոլոր խմբակցությունները եւ այլընտրանք հայտարարած ԲՀԿ-ն` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:

ԱԺ նախագահը քվեարկեց ձեռնպահ:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ որոշման նախագծի վերաբերյալ ստացել են 7 առաջարկություն, որից 6.5-ը ընդունվել է եւ հիմա անհասկանալի է իշխանության որդեգած դիրքորոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter