HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է կառավարության ծրագիրը. քննադատությունների պակաս չկա

ՀՀ կառավարությունը ողջ կազմով Ազգային ժողովում է: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացնում է կառավարության ծրագիրը, որը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ նախագահի, Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները, ինչպես նաեւ խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված համադրելի գաղափարները:

Վարչապետը ներկայացրեց ծրագրից որոշ հատվածներ` անընդհատ մեջբերելով Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերից լոզունգներ եւ մեջբերումներ:

«ՀՀ կառավարությունը խոստանում է նվիրական, քրտնաջան աշխատանք, որի արդյունքները շոշափելի կլինեն յուրաքանչյուրի համար»,-նշեց վարչապետը:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց երկրին սպառնացող մի շարք վտանգներ` ահագնացող արտագաղթ եւ այլն: Նա վարչապետից հետաքրքրվեց, թե ո՞վ է բռնել կառավարության ձեռքը, որ իրանական գազը բերենք Հայաստան: Ըստ նրա` աբսուրդ է, որ մի քանի կիլոմետր հեռավորության վրա կա գազ, սակայն  գազային մենաշնորհի հետեւանքով չեն կարողանում բերել: Իհարկե, Խ. Քոքոբելյանը վստահ էր, որ սա Ռուսաստանի կողմից ճնշման արդյունք է:

Վարչապետը համաձայն չէր հնչող քննադատության հետ: Ըստ նրա` վերջին 20 տարիների ընթացքում կառավարությունը այսքան կոնկրետ եւ առարկայական ծրագիր չի ներկայացրել Ազգային ժողով, ինչն արվում է հիմա:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ երեք թիրախային խնդիր կա` գործազրկություն, արտագաղթ եւ աղքատություն, ինչի ուղղությամբ էլ աշխատանքներ են տարվում:

Ինչ վերաբերում է գազի գնին, Տիգրան Սարգսյանը նշեց, որ երբեմն թվում է, թե այնքան հեշտ է գազ մատակարարող ընկերությունների հետ պայմանավորվել եւ գազ ներմուծել Հայաստան, ինչն այդպես չէ եւ ոչ մի երկրի համար: «Այսօր ՀՀ կառավարությունն օգտագործում է իր բոլոր լծակները, որ գազը լինի հնարավորինս ցածր, եւ դրա համար անում ենք ամեն ինչ»,-ավելացրեց Տիգրան Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter