HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նաիրա Զոհրաբյան. ինչպե՞ս է ստացվում, որ ընտրությունների օրն արտագաղթը լինում է զրոյական

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր Ազգային ժողովում իր ելույթում նշեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու «Ժառանգության» պատգամավորների ներկայացրած, Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկում են հրապարակել ընտրողների ստորագրած ընտրացուցակները:

«Տպավորությունն այնպիսին է, որ երբ մեզ պետք է հղում անել միջազգային կառույցներին, Վենետիկի հանձնաժողովին, այդ կառույցները մեզ համար դառնում են Բրյուսել, Տիզբոն, Մոսկվա, իսկ երբ այդ կառույցների կողմից Հայաստանի իշխանությունների համար ոչ բարեհունչ գնահատականներ են լինում, պարզվում է, որ մենք ինքնաբավ պետություն ենք, և բացարձակապես միջազգային կառույցների խորհրդատվությունից կամ ցուցումներից օգտվելու անհրաժեշտություն չկա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ պատգամավորի՝ Վենետիկի հանձնաժողովականները որևէ կերպ չեն կարող պատկերացնել, թե ինչպես է լինում, որ ընտրությունների օրը Հայաստանից արտագաղթը հասցվում է զրոյական մակարդակի, այսինքն' քվեարկում են բոլորը՝ անկախ նրանից, որ տևական ժամանակ Հայաստանում չեն:

«Վենետիկի հանձնաժողովը և միջազգային այլ կառույցներ որևէ կերպ չեն կարող հասկանալ մեր և մեր մի քանի քաղաքական գործընկերներ կուսակցությունների այն առաջարկը, որ մեծամասնական ընտրակարգը պետք է վերացվի: Որովհետև նրանց համար կա մեկ հստակ չափանիշ. անկախ նրանից, թե ինչ ընտրակարգով են անցկացվում ընտրությունները՝ ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար և թափանցիկ: Ահա սա է այն չափանիշը, որ նրանք որևէ կերպ չեն կարող հասկանալ և ընկալել մեր ազգային մտածելակերպը և խոհանոցը, ինչքան էլ փորձում ենք նրանց բացատրել»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter