HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախախորհրդարանը ողջունում է կարկուտից տուժած արմավիրցիների պայքարը

Այսօր Նախախորհրդարանը տարածել է հետևյալ մամուլի հաղորդագրությունը.

«Կառավարող վարչախումբն անհիմն պատճառաբանություններով ամեն կերպ խուսափում է Արմավիրի մարզում տեղացած կարկուտից տուժած 10 գյուղերի բնակիչներին համարժեք փոխհատուցում տալու անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուց:

Այս հանգամանքը ևս մեկ անգամ փաստում է վարչախմբի ապիկարությունը և յուրային ժողովրդի, մասնավորապես՝ գյուղացու հոգսերի նկատմամբ պատասխանատվության բացակայությունը: Ավելին՝ ըստ ամենայնի, վարչախմբի անգործության հետևանքով ժողովուրդը մատնվում է լրացուցիչ աղքատության և դրդվում օր առաջ լքելու Հայրենիքը:

Նախախորհրդարանը ողջունում է Արմավիրի մարզի 10 գյուղերի ըմբոստ բնակիչների քաղաքացիական անհնազանդության դրսևորումները և գտնում, որ ներկա ապազգային կառավարման պայմաններում միայն ինքնակազմակերպման նման միջոցներով կարելի է հասնել սեփական շահերի պաշտպանությանը:

Ողջունելով Արմավիրի մարզի բնակիչների պայքարը՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ հետևանքների դեմ պայքարելուն զուգընթաց անհրաժեշտ է աշխատել նաև դրանց բուն պատճառները վերացնելու ուղղությամբ: Միայն միասնական ճակատ կազմելով մենք կարող ենք վերացնել մեր ժողովրդի բոլոր դժբախտությունների ու տառապանքների պատճառը՝ Հայաստանի նորգաղութային վիճակն ու դրա գործիքի վերածված կառավարման համակարգը: Ուստի, ընդհանրական շահը պահանջում է անձնական ու հատվածական պայքարի առուներն ուղղել դեպի ազգային-ազատագրական պայքարի գետի, այն է նոր որակի պետության ստեղծման հունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter