HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Իմ շուլուխը Վահանի հանճարին վնասի չի». Գալուստ Սահակյանը` ընդդիմադիրների մասին

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կառավարության ծրագրի քվեարկությունից առաջ ԱԺ ամբիոնից ընդդիմադիրների հասցեին մի շարք վիրավորական հայտարարություններ հնչեցրեց: Ըստ նրա` դեռեւս քառօրյայի սկզբում ենթադրում էին, որ ընդդիմադիրները կառավարության ծրագրին դեմ են քվեարկելու:

«Դեմ քվեարկեք, գոնե մաղձոտ մի եղեք: Եթե թույն եք օգտագործում, գոնե մեղվի թույն օգտագործեք: Էդ ինչ է նշանակում, հանկարծ պետության ղեկավարներին վանկարկելով, բան ասելով իբրեւ թե ժողովուրդ, լսեք, տեսեք, թե դուխս ինչքան մեծ է, ես ինչքան կարող եմ սրան էլ բան ասեմ, նրան էլ բան ասեմ: Երկրի դատախազից դժգոհ են լինում միայն ու միայն հանցագործները: Եւ հետո առաքինի տիկնոջը (նկատի ունի Զարուհի Փոստանջյանին- հեղ.) պիտի սովորացնել, որ Ազգային ժողովը մայրուղի չէ, որ մեքենա կանգնացնի ու մեքենաներն էլ չկանգնեն դրանից նեղանա, պայքարը ոտքով են անում, չի կարելի»,-նշեց Գալուստ Սահակյանը:

Նա շնորհակալություն հայտնեց Վահան Հովհաննիսյանին, որ երեկ իր ելույթում մեծարել է հանրապետության նախագահին` ասելով, որ եթե նրա աջակցությունը չլինի, ՀՀԿ-ն չի լինի:

«Բա հլա դուք ինչ կլինեիք, եթե ինքը չլիներ: Գոնե այս բոլոր տիպի կապերը, արժեքները տիրապետում եմ: Հետո, իմ շուլուխը Վահանի հանճարին վնասի չի: Աստված անի մեզնից հետո դուք գաք, բայց մենք էլի կլինենք, որովհետեւ իշխանությունն ընդամենը միջոց է նպատակին հասնելու համար եւ միակ գործոնը չէ»,-ավելացրեց Գալուստ Սահակյանը:

Գալուստ Սահակյանն ասաց, որ իրենք ընդամենը համագործակցության կոչ են անում քաղաքական ուժերին, սակայն նրանց կարիքը չունեն:

Գալուստ Սահակյանը ՀՅԴ-ից սահուն անցում կատարեց ՀԱԿ-ին:

«Լեւոն Զուրաբյանը պատմության մեջ է մնալու: Առաջին նախագահին երկրորդական մարդ դարձրեց, տրամաբանորեն բացիլային քաղաքականությամբ հիմա ուզում է ջերմության մթնոլորտ ստեղծել Ազգային ժողովից: Հլա որ այդքան խոսում եք, խրոխտ թիմը (նկատի ունի ՀՀԿ-ին- հեղ.), որ այստեղ նստած է, չի վանկարկում եւ չի էլ ուզում ինչ-որ բան ասել, բա որ այդքանը միանգամից շշուկով խոսեն, որտեղ է լինելու քո խոսքը, ձեր մոտեցումները»,-ասաց Գ. Սահակյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ընդդիմադիրները այնպես են խոսում կարկտահարությունից ու գազի թանկացումից, «ոնց որ կպավ էլի, էլի խոսալու բան ունենք»:

«Մի ժամանակ մի տեղ 3 մարդ էր հավաքվում, գնում կողքները կանգնում էիք, այսօր դա էլ չեք անում, որովհետեւ զրո եք: Զրոները ճանապարհ չունեն, իսկ մեր թիմը նույն կերպ պիտի գնա: Դուք պիտի հերոսանաք ձեր բառ ու խոսքով, մենք` աշխատանքով: Կաշխատեք, ուրեմն կհամատեղենք բոլորիս ուժերը,  չեք աշխատի, ուրեմն անաշխատունակ եք»,-խոսքը եզրափակեց Գալուստ Սահակյանը:

Լեւոն Զուրաբյանը, պատասխանելով Գալուստ Սահակյանին, նշեց, որ ինքը շատ ուրախ է, որ այդչափ նյարդայնացել են, որովհետեւ տարիներ շարունակ սովոր են գողանալ, չարաշահումներ անել, չլսել որեւէ բան եւ հաճույքով անել, այսուհետու դա ավարտված է: «Դուք գողանալու եք, չարաշահելու եք եւ դրա մասին լսելու եք ամբողջ ճշմարտությունը»,-նշեց Լեւոն Զուրաբյանը, սակայն խոսքը դեռ չավարտած ԱԺ նախագահը պահանջեց անջատել պատագամավորի խոսափողը:

Մեկնաբանություններ (3)

Գեղամ
Եւ հետո առաքինի տիկնոջը (նկատի ունի Զարուհի Փոստանջյանին- հեղ.) պիտի սովորացնել, որ Ազգային ժողովը մայրուղի չէ, որ մեքենա կանգնացնի ու մեքենաներն էլ չկանգնեն դրանից նեղանա,Երևի Գալուստի համար ՄԱՅՐՈՒՂԻՆ հարազատ միջավայր է որ այդպես լավ գիտի,,,Բերանը բացելուց առաջ կնոջ մասին խոսելիս պետք է հիշել որ դու էլ տանը կին,հարս ունես և նույն հաջողությամբ կարող են այդ բառերը հետադարձնեն նրանց
Gevorg
Ծերուկը դարցել է անտանելի,իրեն իր երազած տղայի տեղն է դրել
tigran20053
«Զրո եք, զրոները ճանապարհ չունեն, իսկ մեր թիմը նույն կերպ պետք է գնա«Դուք պետք է հերոսանաք ձեր բառ ու խոսքով, մենք՝ մեր աշխատանքով»։Այսինքն ՝ շարունակելու եք քրեաօլիգարխիկ համակարգի աշխատանքները,պետական մակարդակով հովանավորելը,ատկատները ,կաշառակերնությունը, 5000 դրամ կաշառք բաժանելներդ ընտրությունների ժամանակ,կամ այդ 5000 դրամը փոխելով 10 000-ով..խարդախություններդ,լցոնումներդ...Շարունակելու եք երկիրը հայ մարդուց դատարկել,այսինքն գաղթի տեմպերի արագացնելը,երկիրը սնանկացնելը,ալան-թալանի աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպելը,մարդկանց տեռորի(վախի)ենթարկելը.....ու էլի լիքը չլավ (վատ)բաներ անելներդ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter