HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցեմենտը հնարավոր է էժանանա

Այս տարի ցեմենտը քիչ չի արտադրվում, քան նախորդ տարի, որովհետև շինարարությունն էլ Հայաստանում վատ չի ընթանում նախորդ տարվա համեմատ: Այս գնահատականը տվեց գործածար Միխայիլ Բաղդասարովը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ինչու է ցեմենտի գինը Հայաստանում,  համեմատած այլ երկրների հետ, ավելի թանկ` հարցին գործարարը պատասխանում է, որ ցեմենտի գինը չի փոխվել Հայաստանում: Շուտով կլրանա Հրազդանի ցեմենտի գործարանի 40 տարին, այն դեռ հին տեխնոլոգիաներով է արտադրվում: Մ. Բաղդասարովն ասում է, որ գործարանի արդիականացումից հետո կարող է գները նվազեն, բայց ոչ այնքան, քան ինքնարժեքն է: Իսկ արդիականացման համար արդեն ներդրումներ են արվում:

Ինչ վերաբերում է բենզինի սպառմանը, գործարարն ասում է, որ այստեղ որոշակի անկում կա, որը կապված է համաշխարհային շուկայում բենզինի բարձր գների հետ: Նաև կապ ունի գազի լիցքավորմամբ աշխատող մեքենաների ավելացմամբ, և բենզինի վաճառքը նվազում է, բնականաբար, հարկերն էլ են նվազում, քանի որ բենզինի հարկերն ավելի շատ են կազմում, քան գազինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter