HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել են մարզպետի որդին եւ թիկնապահը

Հունիսի 2-ին Ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` 2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում Գորիս քաղաքի  գտնվող, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող, առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ընթացքում արձակված կրակոցների հետևանքով Ավետիք Էմիլի Բուդաղյանի մահանալու և ևս 2 անձանց մարմնական հրազենային վնասվածքներ ստանալու փաստի առթիվ:

Նախաքննության ընթացքում պարզված համարելով, որ տեղի ունեցած փոխհրաձգության մասնակիցներից Արտակ Էմիլի Բուդաղյանը հանդիսանում է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում ծառայություն իրականացնող անձ, 02.06.2013թ. որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության ՀՀ ՊՆ քննչական ծառայություն ուղարկելու մասին, նույն օրը գործը վարույթ է ընդունվել ՀՀ ՊՆ  ՔԾ ՀԿԳ քննչական բաժնում:

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակի զենք, որոշումներ են կայացվել դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ նշանակելու մասին, կատարվել են խուզարկություններ և այլ անհետաձգելի քննչական գործողություններ:

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասով հանցագործություններ կատարելու կասկածանքով 2013 թվականի հունիսի 2-ին եւ 3-ին ձերբակալվել են Գորիս քաղաքի բնակիչներ` Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանը և Տիգրան Սուրիկի Խաչատրյանը:

Դեպքին նախորդող և հաջորդող իրադարձությունների առընչությամբ այլ անձանց, գործողություններին` անկախ նրանց պաշտոնից կամ զբաղեցրած դիրքից, դեպքին առնչվող կամ այլ հանցավոր հնարավոր գործողություններին ներգրավվածության պարագայում կտրվի համապատասխան իրավական գնահատական, ինչի մասին պարբերաբար կտեղեկացվի հանրությանը:  

Նախաքննությունը  շարունակվում  է:

«Վստահեցնում ենք, որ ՀՀ զինվորական դատախազությունը,  ՀՀ ՊՆ քննչական ծառայության և այլ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ, ձեռնարկել և ձեռնարկելու են բոլոր հնարավոր միջոցները հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձի համարժեք քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- նշված է գլխավոր դատախազության հաղորդագրությունում:

Մեկնաբանություններ (1)

GB
Another oligarchy bodyguard system end up to a ridicule murder like Harsnakar murder!! I wonder how much he was going to get paid, for the leasing of pasture land to Turkic tribes!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter