HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների դեմ ճամփա փակելու հետեւանքները

2011 թվի հուլիսի 7-ին ժամը 15-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Գյումրի, Անկախության  հրապարակ` 7) կսկսվի քաղաքացի Լեւոն Բարսեղյանն հացի լսումն ընդդեմ ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային բաժանմունքի քննիչ` Հովհաննես Քաղցրիկյանի` ապրիլի 15-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին:    

Լ.Բարսեղյանը 2011 թվի փետրվարին երեք գրավոր հաղորդում էր հղել ՀՀ գլխավոր դատախազին այն մասին, որ ոստիկանականները վրացական պետհամարանիշերով անտոմեքենաների եւ նրանց տերերի տեղաշարժման ազատության իրավունքը ապօրինաբար սահմանափակել են Գյումրի քաղաքի մի շարք թաղամասերում, Սայաթ-Նովա փողոցում եւ Ջաջուռի լեռնանցքում, իսկ քննիչը օրենքով նախատեսված 10 օրվա ընթացքում նյութեր նախապատրաստելու փոխարեն այդ արել էր 2 ամսում եւ որոշէլ էր քրեական գործ չհարուցել: Այդ որոշման դեմ դատախազին ուղղված բողոքն անցել էր ապարդյուն եւ քաղաքացին դիմել է դատարան` քննիչի որոշումը վերացնելու եւ գործը նախաքննության ուղարկելու հայցով:

Լ.Բարսեղյանն ընդդեմ քննիչ Հ.Քաղցրիկյանի գործով դատավոր է նշանակված Հ.Մովսիսյանը, ով հայտնի է մարալիկցի նախկին քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանին, որ իբր թե մեկ անգամ ապտակել էր մարզպետարանի աշխատողին, 4 ոստիկանների վկայության հիման վրա վեցուկես տարվա ազատազրկման դատապարտելու իր վճռով: Չի բացառվում, որ գործը նրան են հանձնարարել հայցը բավարարելու նպատակով, ակնկալելով, որ կկարողանա վերականգնել դատավորի պատիվն ու աժանապատվությունը, այնպես, ինչպես չի բացառվում նաեւ հակառակ վարկածը` հայցը մերժելու նպատակով, քանի որ այս դատավորը ապացուցել է, որ կարող է արդարադատություն իրականացնլու փոխարեն պատվեր կատարել ու այսպես ավելի հեշտ կլինի դատարանի համար` նոր դատավոր չի վարկաբեկվի:

Համանման հայցով 2 շաբաթ առաջ նույն դատարանի մեկ այլ դատավոր Մ.Սարոյանը մերժեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հայցն ընդդեմ նույն քննիչի: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը այդ որոշումը բողոքարկելու է վերաքննիչ քրեական դատարան:  

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter