HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարուհի Փոստանջյանը՝ վարչապետին. Սուրեն Խաչատրյանն արձակուրդի՞ մեջ է

Պատգամավորական հարցում

Հարգելի պարոն Սարգսյան,

Սույն թվականի հունիսի 1-ին Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցներից տեղում մահացած Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանի և նրա եղբորը՝ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանին ծանր հրազենային վնասվածքներ պատճառելու հետևանքով 03.06.2013 թվականին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը syunik.gov.am կայք-էջում հանդես է եկել հետևյալ հատարարությամբ` «Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»: Մանրամասները՝ այստեղ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով՝ խնդրում եմ հնարավորինս շտապ տրամադրել պատասխան հետևյալ հարցերի վերաբերյալ.

  1. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը շարունակո՞ւմ է կատարել մարզպետի լիազորությունները, թե՞ ոչ:
  2. Վերադաս մարմնից ստացած թույլտվության մասին Դուք տեղեկացվա՞ծ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա ո՞ր վերադաս մարմնի մասին է հայտարարում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը և որո՞նք են այդ թույլտվության իրավական հիմքերը:
  3. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը գտնվում է արձակուրդի՞ մեջ, թե՞ ոչ:
  4. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը աշխատանքից բացակայելու հիմքերի մասին որևէ փաստաթուղթ ներկայացրե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել փաստաթղթի պատճեն:
  5. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազատման մասին կառավարության որոշում առկա՞ է, թե՞ ոչ, եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել որոշման պատճեն:
  6. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազատման մասին կառավարության որոշում, եթե առկա է, ապա այն, համաձայն ՀՀ Սահմանադրության 88.1 հոդվածի, ուղարկվե՞լ է վավերցաման, թե՞ ոչ:

Զարուհի Փոստանջյան
ԱԺ ‹‹Ժառանգություն›› խմբակցության քարտուղար,
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

Մեկնաբանություններ (4)

yntercox
Samvel - ka naev ayspisi patasxan.. karcum em nman ban chpetq e liner, naev karcum em arajikayum menq kandradarnanq ays harcin, karcum em shtapel petq che, karcum em, karcum em, karcum emmmmmm
Գագո
Ինձ օրինակ շատ շատա հետաքրքրում տեսնես կգա մի օր որ էս նամակին օրինակ վարչը պատասխանի? Մարդը կոնկրետ հարցերա գրել ու կոնկրետ հարցնել կոնկրետ պատասխանա սիրում: Տեսնես Հետքը կհետաքրքրվի իմանա թե ինչա պատասխանել?
SAMVEL
ՈՒԶՈՒՄ ԵՄ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԱՅՆՊԵՍ ԻՆՉՊԵՍ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՐ ԳԱԼՈՒՍՏԸ,,,,,,Ս.ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՀՀԿ ԱՆԴԱՄ Է, ԵՎ ՈՉ ՈՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՀԱՐՑՆԻ ԹԵ ՈՐՏԵՂ Է ՀԻՄԱ ՖՌՖՌՈՒՄ ՍՈՒՐԻԿԸ, ՈՐՏԵՂԻՑ ՆՐԱՆ 7 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ,,,ՀԻՄՔ,,,,1) Начальник всегда прав. 2) Если начальник неправ см п.1
sahak
jshtum 7 milyon che 21 melyon

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter