HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ո՞վ կարող է ուտել 50 կգ խաղող. թեժ քննարկումներ ԱԺ-ում

Ազգային ժողովում բուռն քննարկվում է Կենտրոնական բանկի 2013 թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը, որն արժանանում է ընդդիմադիր պատգամավորների քննադատությանը:

Ըստ այդ ծրագրի` 2013 թ. մասնավոր իրական սպառման աճի տեմպերը կդանդաղեն մինչև 4.6 %, իսկ մասնավոր ներդրումները կվերականգնվեն ներկայիս ցածր մակարդակից` աճելով 5.1 %-ով: Այս պարագայում 2013 թ. տնտեսական աճը կկազմի շուրջ 5.2 %` պայմանավորված հիմնականում արդյունաբերության եւ ծառայության ճյուղերի աճով:

Նախ` Հրանտ Բագրատյանը, ապա Արծվիկ Մինասյանը քննադատեցին ԿԲ-ի որդեգրած քաղաքականությունը, ինչը նպաստում է նաեւ արտագաղթին, քանի որ երկրում ազատ բիզնես միջավայր չկա, արձանագրված աճերը «նկարված» են եւ այլն:

Ըստ Արծվիկ Մինասյանի` մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից անհրաժեշտ է նոր մոդելի ընտրություն: Իսկ էներգակիրների գների բարձրացումից հետո երեւալու է դրա ավերիչ տնտեսական հետեւանքը: Պատգամավորի ասելով` տուժելու են փոքր ու միջին տնտեսությունները, կրճատվելու են աշխատատեղերը եւ այլն:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ ներկայիս վարվող հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունը քայքայելու եւ կազմալուծելու է ողջ տնտեսական ոլորտը եւ հնարավորություն չի տալու, որ աղքատները ոտքի կանգնեն: Իսկ փոքր ու միջին բիզնեսի ռիսկերը բարձր են, եւ արդյունքում այդ բիզնեսը խեղդվում է, ու արդյունքում սկսվում է արտագաղթ:

Հրանտ Բագրատյանը նշեց, որ պետք չէ հավատալ վիճակագրական թվերին, թե երկրում արտադրվում է հազարավոր տոննաներով խաղող, կարտոֆիլ եւ այլ մշակաբույսեր, քանի որ դրանք «հորինված թվեր են, նման բան չկա»: Իսկ Աղվան Վարդանյանը, մեջբերելով վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, փաստեց, որ ըստ դրանց` մանկահասակ տարիքից մինչեւ զառամյալ տարիքի ծերունու մեկ սեզոնին բաժին է հասել 50 կգ խաղող, ինչը հնարավոր չէ:

«Եթե որեւէ պատգամավոր կամ նախարար կասի, որ ինքը մեկ սեզոնում կերել է 50 կգ խաղող, ապա կասեմ այո` նման բան հնարավոր է»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter