HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարությունը հաշվետվություն է տալիս Ազգային ժողովին

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը Ազգային ժողովի ամբիոնից ներկայացնում է 2012թ. բյուջեի կատարողականը: Ըստ նրա՝ նշված տարում տնտեսական աճը կազմել են 7.2% աճ, որին նպաստել են տնտեսության բոլոր ճյուղերը: Իսկ գնաճը կազմել է 3.2%՝ պահպանվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից ցածր մակարդակում:

Նախարարի խոսքով՝ շարունակվել է նաև արտաքին առևտրաշրջանառության աճը՝ հիմնականում արտահանման աճի բարձր տեմպերի պահպանման պայմաններում: Արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների անվանական 7.4% աճ, իսկ ծախսերի գծով անվանական աճը կազմել է 2%:

2012թ.-ի պետբյուջեի փաստացի ծախսերի 29%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին: Կատարված հատկացումները կազմել են 291.7 մլրդ դրամ՝ ապահովելով 97.5% կատարողական:

2012թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 1.508.7 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 37.9%-ը՝ 2011թ. 1,376.5 մլրդ դրամի և 36.4%-ի դիմաց:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հատկանշական անվանեց այն երևույթը, որ բյուջեի կատարողականը ներկայացնում է մի մարդ, ով նշված ժամանակահատվածում կառավարության անդամ չի եղել: Ֆինանսների նախարարն էլ, պատասխանելով պատգամավորին, ասաց, որ եթե նույնիսկ ունենայինք ամբողջովին նոր կազմավորված կառավարություն, ապա կառավարության անդամներից մեկը դարձյալ պետք է հաշվետվությունը ներկայացներ, և այս առումով զարմանալի որևէ բան չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter