HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ ավտոմեքենաներից յուրաքանչյուրն ամսական օգտագործում է 240 լիտր բենզին

Ազգային ժողովն ունի 65 ծառայողական ավտոմեքենա, որոնք սպասարկում են ԱԺ նախագահին, ԱԺ նախագահի երկու տեղակալներին, հանձնաժողովների նախագահներին, տեղակալներին, խմբակցություններին և Ազգային ժողովի աշխատակազմին: Այդ ավտոմեքենաների միայն սպասարկման համար ամսական նախատեսված է 700.000 դրամ:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Հետքին» տեղեկացրին, որ մեկ ծառայողական ավտոմեքենան ամսական օգտագործում է 240 լիտր բենզին: Իսկ ԱԺ-ին մրցութային կարգով վառելանյութը մատակարարում է «ՄԱՔՍ ԳՐՈւՊ» ընկերությունը բենզինի լիտրը՝ 445, իսկ դիզելային վառելանյութի լիտրը՝ 430 դրամով:

Նշենք, որ «ՄԱՔՍ ԳՐՈւՊ» ընկերությունը պատկանում է նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Խաչիկ Մանուկյանին:

ԱԺ-ի այլ ծախսերի կանդրադառնանք առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter