HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդինի Սբ Գևորգ հայկական եկեղեցին ճանաչվել է Եվրոպայի առավել վտանգված 7 հուշարձաններից մեկը

Երեկ՝ հունիսի 12-ին, Աթենքում «Եվրոպա Նոստրա» կազմակերպության 50-ամյակին նվիրված հոբելյանական կոնգրեսի նախօրեին հրավիրված մամուլի կոնֆերանսի ժամանակ «Եվրոպա Նոստրան» հրապարակել է Եվրոպայի առավել վտանգված հուշարձանների յոթնյակը: Այն ընդգրկում է մշակութային ժառանգության օրինակներ Ալբանիայից, Կիպրոսից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Իտալիայից, Ռումինիայից և Թուրքիայից:

Եվրոպայի առավել վտանգված 7 հուշարձանների յոթնյակում է նաև Մարդինի (Արևմտյան Հայաստան, Դիարբեքիրի վիլայեթ, այժմ` Մարդինի վիլայեթի վարչական կենտրոնը) Սբ Գևորգ հայկական եկեղեցին` ներկայացված Թուրքիայի կողմից:

Եվրոպա Նոստրայի տարածած մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Եվրոպայի մշակութային և բնության ժառանգության այդ գանձերը սպառնալից վիճակում են հայտնվել անհրաժեշտ ֆոնդերի կամ փորձաքննության բացակայության, վատ պլանավորման, անփութության, բնական աղետների և կամ քաղաքական կոնֆլիկտների հետևանքով»:

Հանդես գալով խոսքով` «Եվրոպա Նոստրայի» նախագահ Պլաչիդո Դոմինգոն մասնավորապես ասել է հետևյալը. «Այս հուշարձաններն ու վայրերն ընտրվել են ոչ միայն այն պատճառով, որ դրանք պատմում են մեր ընդհանուր անցյալը, այլ նաև այն պատճառով, որ դրանք թանկ են դրանց պահպանության համար պարտավորություն կրող տեղական համայնքների համար»:

«Շուրջ 15 դարեր Սբ Գևորգ եկեղեցին Մարդին քաղաքի մեծ հայ համայնքի հոգևոր օջախն  է հանդիսացել: Պատմական հուշարձան դասակարգված այս շինությունը կառուցվել է 420թ. և օգտագործվել է հայ բնակչության կողմից մինչև 1915թ., մինչև հայերի կողմից քաղաքը լքելը», - ասված է «Եվրոպա Նոստրայի» պաշտոնական հաղորդագրության մեջ:  Միաժամանակ նշվում է, որ հուշարձանը փրկելու մտահոգությունը «Եվրոպա Նոստրա»-ին է ներկայացրել Թուրքիայի «Եվրոպա Նոստրա»-ն`  Մարդինի կաթոլիկ հայ համայնքի հիմնադրամի  աջակցությամբ:

«7 առավել վտանգված վայրեր» ծրագիրը մեկնարկել է 2013թ. հունվարին, որի շրջանակում  21 եվրոպական երկրներ ներկայացրել են  40 թեկնածություններ: Այս ծրագրին աջակցում է Եվրոպայի հեղինակավոր ֆինանսական կազմակերպություններից մեկը` Եվրոպական ներդրումային բանկը:

ԻԿՕՄՕՍ/Հայաստան հասարակական կազմակերպություն 

Մեկնաբանություններ (1)

Sylva-mD-Poetry
If you want people to comment don't vanish their writing in few second while people spend their time and energy to write...You should respect every one who enter your site...Thanks ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter