HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ պատգամավորները հանդիպել են ոստիկանապետի հետ՝ Պռոշյանի գյուղապետի սպանության բացահայտման ընթացքին ծանոթանալու համար

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը այսօր առավոտյան հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:

Ինչպես հայտնում են ՀՅԴ ԳՄ գրասենյակից, հանդիպման նպատակը Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման ընթացքին ծանոթանալն էր: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ նախաքննությունը շարունակվում է ամբողջ թափով, ամեն ինչ արվում է հանցագործության լիարժեք, ամբողջական բացահայտման համար:

Նա նաև երաշխավորել է, որ նախաքննությանը նպաստող ցանկացած տեղեկության գաղտնիությունը, վկայություն տվողների անվտանգությունը կապահովվի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը:

Մեկնաբանություններ (1)

ընթերցող
Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման հարցը ուղղակիորեն կապված է Դաշնակցության պատվի ու արժանապատվության հետ: Կարծում եմ կհաջողվի բացահայտել այդ առեղծվածային սպանությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter