HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ-ում՝ վերահսկիչ պալատի հաշվետվության շուրջ

Վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանից հետաքրքրվեց՝ արդյոք գիտի՞ տվյալներ մրցույթների ձեւական լինելու վերաբերյալ, քանի որ հաճախ կազմակերպությունները նախապես են իմանում, որ հենց իրենք են հաղթելու: Պատգամավորը խնդրեց փոխվարչապետին հրապարակել նման կազմակերպությունների անունները, եթե այդպիսիք կան:

«Ես, ցավոք սրտի, ի վիճակի չեմ բոլոր ոլորտների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել: Քանի որ դա ամբողջական իմ ծառայողական պարտականությունների մեջ չի մտնում, ուստի ոչ կարող եմ հերքել, ոչ հաստատել»,- ասաց Արմեն Գեւորգյանը:

Ըստ նրա, եթե դրա անհրաժեշտությունը լինի, ապա անուններ հրապարակելու համար ֆինանսների նախարարության համապատասխան բաժինը կարող է դա անել:

Մանվել Բադեյանն էլ ասաց որ վերահսկիչ պալատի հետ վեճը անվերջ կարող է շարունակվել, քանի որ իրավական ակտերն անկատար են եւ այդ պարագայում միշտ էլ հնարավոր կլինի «տարբեր լեզուներով խոսել»:

Պատգամավորն ասաց, որ նախագծերն ընդունելու եւ շինթույլտվություններ տրամադրելու ժամանակ պետք է ստանդարտներ մշակվեն, որպեսզի «տակը պղտոր ջուր» չլինի: Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն ասաց, որ պատգամավորի կարծիքի հետ համաձայն չլինել չի կարող եւ քայլեր արդեն ձեռնարկվում են:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ նկատեց, որ բարձրաձայնված հարցերի խնդիրը կայանում է հետեւողականության մեջ եւ կոչ արեց հաշվետվության եւ դատախազության հաղորդագրության մեջ տարբերություն դնել եւ հստակ չափորոշիչներով տարանջատել, քանի որ փոխհամագործակցության բացակայության դեպքում երկուսն էլ մնում են որպես «ի գիտություն»:

Փոխվարչապետն էլ ասաց՝ հետեւողականությունը կերեւար, եթե նշվեր 2011-ի արձանագրվածը ու այդ ուղղությամբ կատարված աշխատանքները: Դրանից պարզ կերեւար, որ կառավարությունը ձեռքերը ծալած չի նսում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter