HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրահամյանը մի պահ գայթակղվել է, բայց չի արձագանքել

«Իհարկե, ես մի պահ գայթակղվեցի և ցանկանում էի Նիկոլ Փաշինյանին պատասխանել, բայց մտածեցի, որ մաղձին պատասխանելն անիմաստ է»,- Վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության քննարկման ժամանակ իր ելույթն այսպես սկսեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նա ասաց, որ վերջին օրերի այս քննարկումները բնական են և ամբողջությամբ տեղավորվում են ժողովրդավարության շրջանակներում: Ըստ նրա՝ քաղաքական մեծամասնությունն ինքն է խոսում իր թերությունների և բացթողումների մասին, և միայն ուժող իշխանությունն է կարող այդպես վարվել:

«Մեր նպատակը որևէ մեկի վրա անհիմն ցեխ շպրտելը չէ, այլ չարաշահումների բացառումն է, ինչը որոշ քաղաքական ուժեր, պատգամավորներ, ԶԼՄ ներկայացուցիչներ շատ վատ են տանում և վիրավորվում են, որ մենք խոսում ենք մեր բացթողումների, սխալների մասին: Ես ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ ՀՀԿ ղեկավարը, ով նաև ՀՀ նախագահն է, որևէ մեկին պաշտոն առաջարկելու ընթացքում և դրանից հետո չունի որևէ պայման, որ նրանք պետք է գնան այդ պաշտոնը ստանձնեն և զբաղվեն չարաշահումներով, թալանով կամ, չգիտեմ, յուրացումներով: Դրա համար մենք զարմանում ենք: Իմ զարմանքը որոշ մարդկանց ցարմացնում է, թե ինչու եմ ես զարմանում»,- ավելացրեց Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահը ևս մեկ անգամ նշեց, որ ակնկալում են պատկան մարմիններից պատասխանատվության ենթարկել չարաշահողներին, սակայն այս ընթացքում նաև հասկացել է, որ ՎՊ հաշվետվության մեջ կան անհամապատասխանություններ:

Նա գործընկեր պատգամավորներին հավաստիացրեց, որ քաղաքական մեծամասնությունն անկեղծ է իր ելույթներում և որևէ մեկի հասցեին անհիմն մեղադրանքներ ներկայացնելու ցանկություն չունի:

«Մեր խնդիրն է, որ այն պաշտոնյաները, ովքեր կոչված են իրենց առաքելությունն իրականացնել, իրենց վատ աշխատանքով, չարաշահումներով ցեխ չշպրտեն մեծամասնության՝ ՀՀԿ-ի վրա: Դա է մեր մոտեցումը»,- նշեց Հովիկ Աբրահամյանն՝ ավելացնելով, որ իրենց համար անընդունելի կլինի, երբ Վերահսկիչ պալատը ներկայացնի փաստեր, իսկ ԱԺ-ն լռի և իր վերաբերմունքը ցույց չտա:

«Ես առաջարկում եմ այս փաստաթուղթն ուղարկել դատախազություն: Իմ կարծիքով՝ ոչ կառավարությունը, ոչ էլ Վերահսկիչ պաատը իրավասու չեն հիմնավորել որևէ չարաշահում: Ուղարկենք և գլխավոր դատախազությանն առաջարկենք՝ այդ գործընթացների մասին պարբերաբար տեղեկացնի ԱԺ-ին, կառավարությանը և Վերահսկիչ պալատին»,- ավելացրեց Հովիկ Աբրահամյանը:

Մեկնաբանություններ (2)

Nelli
Поведение наших горе-политиков очень сильно напоминает игру в домики, как будто живем не в реальном государстве, а в каком-то гротексном окружении. И самое страшное, что эти существа представляют нас армян во всем мире, по ним за рубежом судят о нас, армянах. И это пол-беды. Еще страшнее, что судьба страны в их руках. И мы ничего с этим не можем поделать.
sasun
MUK MUK VAZE MUUUK........

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter