HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քննարկումներ ԱԺ-ում. նվազագույն աշխատավարձը բարձրանում է 10 հազար դրամով

ԱԺ-ում քննարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի` հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը կազմելու է 45.000 դրամ` ներկայիս 35.000 դրամի փոխարեն:

Նախագծի ընդունվելու դեպքում գործավարձով եւ ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանելվելու է հետեւյալ կերպ.

1.աշխատաժամանակի նորմալ տեւողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 270 դրամ.

2.աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 300 դրամ.

3.աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 450 դրամ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ օրենքի նախագիծը մշակվել է, հիմք ընդունելով կառավարության 2013-2017 թթ. ծրագրի դրույթները, ինչպես նաեւ ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային համապատասխան պայմանագրային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը: Այս նպատակով անհրաժեշտ է մինչեւ 2017 թ. ապահովել նվազագույն աշխատավարձի չափի հետեւողական բարձրացում, որի որոշման հիմքում պետք է ընկած լինեն մակրոտնտեսական կայունության ապահովումը եւ ՀՀ պետական բյուջեի ընթացիկ եւ կանխատեսվող ֆինանսական հնարավորությունները:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ  հունվարի 1-ից կբարձրացվի նաեւ պետական աշխատողների աշխատավարձերի սանդղակը, ինչը ենթադրում է աշխատավարձերի ընդհանուր բարձրացում, իսկ այժմ բարձրացումը վերաբերելու է միայն մինչեւ 45.000 դրամ աշխատավարձ ստացողներին:

Մեկնաբանություններ (1)

ASR
Նվազագույն աշխատավարձի բարձրացումը 10000 դրամով, ընդամենը կավելանա եկամտահարկը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter