HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարորդները կտուգանվեն նույնիսկ 1կմ/ժ արագությունը գերազանցելու դեպքում

Ազգային ժողովը 87 կողմ, 0 դեմ, 8 ձեռնպահ ձայներով ընդունել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել ինչպես պատգամավորների, այնպես էլ հասարակության լայն զանգվածների շրջանում:

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ-ից փորձեցինք տեղեկանալ, թե օրենքի փոփոխությունն ինչ հետեւանքներ կարող է ունենալ վարորդների վրա: ՀԿ-ից պատասխանեցին, որ ուսումնասիրում են փոփոխությունները, նախնական կարծիք ունեն, սակայն դրանք կհրապարակեն 1-2 օրից:

Իսկ անհանգստացնող փոփոխություններից մեկը վերաբերում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելուն:

Գործող օրենքով երթեւեկության սահմանված արագությունը գերազանցելու տուգանքները սկսվում էր 11կմ/ժ արագությունից: Օրենքից հանվում է արագությունը մինչեւ 10կմ/ժ-ով գերազանցելու համար պատասխանատվություն չնախատեսող դրույթը, եւ այժմ վարորդները կտուգանվեն նույնիսկ 1կմ/ժ արագությունը գերազանցելու դեպքում:

Օրինակ` եթե մինչեւ 60 կմ/ժ թույլատրելի արագության դեպքում վարորդները կարող էին ավտոմեքենան վարել մինչեւ 70 կմ/ժ արագությամբ եւ չտուգանվել, ապա օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 2014թ. հունվարի 1-ից, վարորդները կտուգանվեն նույնիսկ 61 կմ/ժ-ով երթեւեկելու դեպքում:

Այսպես`

1. Երթեւեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով (10.000 դրամ):

2. Երթեւեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով (30.000 դրամ):

3. Երթեւեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով (50.000 դրամ):

4. Երթեւեկության սահմանված արագությունը 51 կմ/ժ-ով եւ ավելի գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով (70.000 դրամ):

Միեւնույն ժամանակ, նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար, իսկ եթե արագաչափ սարքի հնարավոր սխալանքը գերազանցում է 10 կմ/ժ-ը, ապա արագաչափ սարքի հնարավոր սխալանքի չափը:

Մեկնաբանություններ (4)

Gagik
Մի քանի անգամ գրվել է որ տեսախցիկներ տեղադրող կազմակերպությունը գանձվող գումարի 70 տոկոսի տերնն է.Փաստորեն ստացվում է որ սկզբնական շրջանում կարելի է մի 30 հատ տեսախցիկ տեղադրել, օրինազանց վարորդներից գանձել միլիոններ,այդ գումարը դնել շրջանառության մեջ նոր տեսախցիկներ տեղադրելով,և հաշվել որ կառավարությունը կնքել է լուրջ բիզնես ծրագիր,տարբերությունը միայն նրա մեջ ՝է որ բյուջեից գումար չեն տանում այլ ժողովրդի գրպանից և 70 տոկոսը մտնում է ինչ որ < բիզնեսմենի > գրպանը,,Հիմա էլ գտնում են որ ժողովուրդը պարտավոր է ավելի շատ մուծվի,,,
armen
+100 арачи коментин. Кашинерс искаканиц кертумен. Ет оренкэ стехцвац е зут корупцион нкатарумнериц.
review
Միանգամայն անմարդկային, անընդունելի մոտեցում, քանի որ բոլորս էլ գիտենք, որ մեր ծանրաբեռնված փողոցներում, լավագույն ցանկության դեպքում անգամ, ստիպված խախտումներ ենք անում: Իսկ աշխատավարձով ապրող վարորդների ամբողջ ամսվա դժվար վաստակն էլ տուգանքի տեսքով ձեռքից խլելը` մեղմ ասած անսրտություն է ; նա էլ է մի ընտանիքի հոգս հոգում: Վերանայեք, խնդրում եմ, այս աբսուրդի հասնող որոշումը:
qaraqaci
Menak Hayastanum nman ban karor e linel, et 87 korm qviarkorner@ yerbevice tuganqi por mucac chkan (chen tuganvum), dra hamar menak hangist kochak en sxmum, isk che vor henc nuyn irenc nerkrac aragachap sarqer@, unen minchev 3km/j aragutyan tatanum (nshvac e sarqi tex. ancnagrum) yev nuyn tatanum@ ka cankacac avtomeqenai srahum gtnvor aragutyun@ cucadror, nshvor sarqum, yev varord@ hetevelov sarqin, chgerazancelov tuylatreli nshvac aragutyan chapi tiv@, pastoren eli ktuganvi, uremn stipvac klinenq tuylatreli aragutyunic min. 10km/j el aveli dandar varel meqenan, vor sarqi zoh@ chdarnanq. Cheeeee, es azgin aydpes el duq chsireciq u cavern el krknapatkeciq, ayspes yerkir chen pahum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter