HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովնանյան կրթաթոշակ՝ հայ ուսանողներին

«Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամը» ստեղծվել է 1986 թվականին Միացյալ Նահանգներում ամերիկահայ բարերարներ Հրայր և Աննա Հովնանյանների կողմից: Այդ ժամանակից ի վեր Հիմնադրամը իրագործում է տարաբնույթ բարեգործական ծրագրեր տարբեր ոլորտներում, այդ թվում` կրթական ոլորտում:

Հիմնադրամի երևանյան մասնաճյուղը բացվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում, դեռևս 2006 թվականին: Այստեղ նույնպես Հիմնադրամը հաջողությամբ իրականացնում է մի շարք բարեգործական ծրագրեր, ինչպիսիք են` «Հրայր և Աննա Հովնանյան» Բիզնես-կենտրոնի կառուցումը, որը հյուրընկալում է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, Երևանի կենտրոնի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող եկեղեցական համալիրի կառուցումը, որը ներառում է հայրապետական նստավայր և Սուրբ Աննա եկեղեցին: Հիմնադրամը նաև կրթաթոշակներ է տրամադրում հայերին` հնարավորություն տալով սովորել արտերկրի համալսարաններում, և այս տարվանից սկսած` կրթաթոշակներ է տրամադրում տեղական համալսարանների ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, սակայն ի վիճակի չեն վճարել իրենց ուսման վարձը:

Անցած տարի` 2012 թվականին, Հիմնադրամի երևանյան գրասենյակը ստացավ մոտ 30 դիմում, որոնցից 13–ը հաջողությամբ ընդունվեցին և հատկացվեց մոտ 140.000 ԱՄՆ դոլար: Այս տարի տարբեր համալսարանների տրամադրվել է 185.000 ԱՄՆ դոլար ` օգնելով հայ ուսանողներին վճարել ուսման վարձը և կեցարանային ծախսերը: Տարբեր գիտելիքներ ունեցող դիմորդներ ներառվեցին վերջնական ցուցակում, որոնց թվում էին մաթեմատիկոսներ, ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիա) մասնագետներ, ֆիզիկոսներ, իրավաբաններ, բանասերներ, երաժիշտներ և այլոք, քանի որ չկան ուսումնական աստիճանի սահմանափակումներ. նրանք կարող են լինել բակալավրիատի ուսանողներ, շրջանավարտներ, ինչպես նաև հետբուհական ծրագրի ուսանողներ:

Բոլոր այն ուսանողները, ովքեր ստացել են Հովնանյան կրթաթոշակը, ապացուցել են արտասահմանում հայ գիտնականի կոչմանը լիովին արժանի լինելը` ցուցաբերելով բարձր առաջադիմություն, ստանալով գերազանց գնահատականներ և դասախոսների գովասանքներ: Բարձր մտավոր կարողությունները և նոր բարձունքների հասնելու ներուժը մեր ազգի բնորոշ հատկանիշներից են: Անկասկած, բոլոր այդ ուսանողները արտասահմանում կստանան բարձրագույն կրթություն և անհրաժեշտ հմտություններ`ապագայում մեծ ներդրում ունենալով մեր երկրի զարգացման գործում: Ուսման ողջ ընթացքում և այն բարեհաջող ավարտելուց հետո, Հովնանյան Հիմնադրամի կրթաթոշակ ստացողները կապ են պահպանում երևանյան մասնաճյուղի գրասենյակի հետ և շարունակաբար ապահովում են հետադարձ կապով:

Նշենք մի քանիսին`

  1. Լևոն Ավանեսյան` երկու անգամ ստացել է Հովնանյան կրթաթոշակ 2012-2013թթ. և 2013-2014թթ. ուսումնական տարիների համար: Նա ունի ամենաբարձր թվանշանը Տորոնտոյի համալսարանում, GPA 4/4, և ահա թե ինչ է նա ասում.

«Ես մեծապես շնորհակալ եմ «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամին  ինձ 2012-2013 թթ. ուսումնական տարվա կրթաթոշակը տրամադրելու համար: Հովնանյան կրթաթոշակը ինձ հնարավորություն տվեց ուսում ստանալ Տորոնտոյի համալսարանում` աշխարհի լավագույն համալսարաններից մեկում: Դա իսկապես մեծ աջակցություն էր ինձ` ստանալ որակյալ կրթություն, ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ: Սա  ինձ հնարավորություն է տալիս դառնալ բարձր մակարդակի մասնագետ և լավագույն կերպով ծառայել Հայաստանին: Ես շատ լավ եմ գիտակցում այն, որ  Հովնանյան կրթաթոշակ ստանալը մեծ արտոնություն է: Սա մեծապես դրդում և պարտավորեցնում է ինձ անել հնարավորինս` պահելով բարձրագույն չափանիշները և հայ ուսանողների ու Հովնանյան հիմնադրամի կրթաթոշակ ստացողների  լավագույն համբավը»:

  1. Նարեկ Միսակյան` երկու անգամ ստացել է Հովնանյան կրթաթոշակ 2012-2013 թթ. և 2013-2014 թթ. ուսումնական տարիների համար: Նա ունի գերազանց առաջադիմություն Լոնդոնի համալսարանական քոլեջում (Մեծ Բրիտանիա), և ահա թե ինչպես է նա խոսում իր փորձի մասին.

«Որակյալ կրթությունն իմ երազանքն էր և նպատակը, որին ես փորձում էի հասնել դեռևս դպրոցական տարիներից: Ես իմ առաջին քայլերը կատարեցի 13 տարի առաջ, երբ ընդունվեցի Անանիա Շիրակացի վարժարան և որտեղ, ավելի ուշ, ստացա լիակատար ուսումնական գերազանցության կրթաթոշակ: 2007 թվականին շահեցի  Համաշխարհային Կապ Կրթաթոշակը Թայլանդի Ռեջենտ դպրոցում և այդ ժամանակից ի վեր վայելում էի ուսումնառության ամեն մի րոպեն: Անցած տարի սովորելու հրավեր ստանալով Լոնդոնի համալսարանական քոլեջի Տնտեսագիտության, Բիզնեսի և Արևելյան Եվրոպայի  գիտությունների ֆակուլտետից` ես ֆինանսական աջակցության կարիք ունեի այնտեղ իմ ուսումը ստանալու համար: «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի կրթաթոշակը ինձ ոչ միայն հնարավորություն տվեց սովորելու բարձր ցուցանիշ ունեցող համալսարանում, այլև հավատ ներշնչեց, որ յուրաքանչյուր թունելում լույս կա: Ես հպարտանքով և պատասխանատվության խորին զգացումով գնահատում եմ այս պատվավոր հնարավորությունը: Կրթաթոշակի ստացող լինելն իմ մեջ վստահություն ներշնչեց իմ ունակությունների հանդեպ և հավատ, որ կարող եմ հաջող կարիերա ստեղծել իմ ձեռք բերած գիտելիքներով: Այն ոգեշնչեց և սովորեցրեց ինձ, որ ես չպետք է սահմանափակեմ ինձ մեծ հնարավորություններից: «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի կրթաթոշակն ինձ շատ օգնեց` բարձրացնելով իմ ինքնավստահությունը և  վստահեցրեց ինձ, որ ես կարիերայի ճիշտ ուղի եմ ընտրել:

Լոնդոնի համալսարանական քոլեջում բարձրագույն կրթություն ստանալուց հետո, ես կգործադրեմ իմ բոլոր ջանքերը Տնտեսագիտության և Բիզնեսի ոլորտում լավ մասնագետ դառնալու համար` օգտագործելով իմ փորձը և որակավորումները իմ աշխատանքում հանուն Հայաստանի և հայ համայնքի:

Ես կցանկանայի ընդգծել, որ «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի կրթաթոշակը մեծ դեր է խաղում Լոնդոնի համալսարանական քոլեջում իմ սկսած ուսման մեջ և Հայաստանում իմ երազանքների և պլանների իրականացման գործում»:

  1. Կրթաթոշակի մեկ այլ ստացող Էդուարդ Բադալյանը, ով այս տարի բարեհաջող ավարտում է Փենսիլվանիայի համալսարանը, գրում է.

«Իմ մանկության ընթացքում ես շատ եմ կարդացել հայ գործարարներ և բարեգործներ Գալուստ Գյուլբենկյանի, Ալեքսանդր Մանթաշևի և այլոց մասին: Ես շատ էի տպավորված իրենց մարդասիրությունից: Մարդիկ, ովքեր սիրում և փորձում էին օգնել սեփական ազգին, երիտասարդ սերնդին, հեռանկար ունեցող ուսանողներին` աջակցելով նրանց կրթությանը աշխարհի լավագույն համալսարաններում: 20 տարի է անցել և ես հնարավորություն եմ ստացել շարունակելու իմ կրթությունը Միացյալ Նահանգների  և աշխարհի լավագույն համալսարաններից մեկում և ես կարծում եմ, որ տասնամյակներ հետո մենք դեռ ունենք այնպիսի հայ բարերարներ, ինչպիսիք են` Հովնանյանները: Հրայր և Աննա Հովնանյանների կրթաթոշակը թե բարոյապես, թե ֆինանսապես օգնեց ինձ սովորել Փենսիլվանիայի համալսարանի Ֆելսի կառավարական ինստիտուտում` հասնելու իմ երազանքներին և ավելի ուշ օգտագործել ձեռք բերված գիտելիքները և փորձը Հայաստանի պայծառ ապագայի համար: Ես ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունն արտահայտել Հովնանյան կրթաթոշակ ստացողների շարքում ինձ ընդգրկելու համար: Ես շատ շնորհակալ եմ Հովնանյանին` արտերկրում հայ ուսանողների կրթական գործընթացին աջակցելու համար»:

  1. Անուշ Չուբարյանը կրթաթոշակ ստացողներից մեկն է, ով շուտով կստանա իր գիտությունների թեկնածուի կոչումը և ստացել է Հովնանյան կրթաթոշակը վերջին 3 տարիների ընթացքում: Ահա նրա արձագանքը.

«Ես Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Կրթական Առաջնորդության և Քաղաքականության ոլորտի ասպիրանտ եմ: Ես կրթական ոլորտում իրականացրել եմ միջազգային համեմատական հետազոտություն որը չափազանց հետաքրքիր է և կարևոր է իմ ուսումնասիրության ոլորտի համար: Իմ հետազոտությունը բարեհաջող իրականացնելու համար ես պետք է լրացնեի 69 կրեդիտ ժամ: Ես դիմեցի Հովնանյան հիմնադրամին` աջակցելու ինձ ուսման վարձի վճարման հարցում և ես դրական պատասխան ստացա Հիմնադրամից: Հիմնադրամի աջակցությամբ` ես կարողացա ավարտել իմ հիմնական կուրսային աշխատանքը և տպագրել երկու հոդված: Այժմ, Հիմնադրամը աջակցում է իմ թեզի կրեդիտ/ժամերի հավաքագրման հարցում, որը ուղղակիորեն կապված է իմ հետազոտության հետ: Ես շատ շնորհակալ եմ Հրայր և Աննա Հովնանյան Հիմնադրամին օգնության ձեռք մեկնելու համար»:

  1. Կրթաթոշակի մեկ այլ ստացող Էդգար Բաբլումյանը, ով դաշնակահար է և սովորում է Լյուցերնի Երաժշտական Համալսարանում, կիսվեց իր զգացմունքներով.

«Լինելով Երևանի Պետական Կոնսերվատորիայի ուսանող` ես վարպետության դասեր եմ ստացել հանրահայտ դաշնակահար Կոնստանտին Լիֆշիցից: Այդ օրվանից ես երազել եմ ուսանել իր մոտ: Եվ միայն «Հրայր և Աննա Հովնանյան» Հիմնադրամի շնորհիվ իրականացավ իմ երազանքը. ես այժմ Լյուցերն Համալսարանի ուսանող եմ և սովորում եմ պրոֆեսոր Կոնստանտին Լիֆշիցի մոտ: Ես հպարտ եմ, որ Շվեյցարիայում սովորելու ոչ այդքան երկար ժամանակահատվածում ես բազմաթիվ հնարավորություններ ստացա աճել որպես երաժիշտ: Ձեր ֆինանսական աջակցության շնորհիվ ես կարողացա բացահայտել իմ բոլոր հմտությունները»:

Բոլոր այս կարևոր արձագանքները մեր ազնիվ աշխատանքի լավագույն խթանիչներն են, որը հետագայում մեծապես կնպաստի մեր երկրի բարեկեցությանը:   

Այս տարի Հովնանյան Հիմնադրամը կրթաթոշակներ հանձնեց շուրջ 30 դիմորդների` գրեթե երկու անգամ ավելի անցած տարվա համեմատ: Այդ թիվն իր մեջ ներառում է նաև Հայաստանի պետական համալսարանների ուսանողների: Չնայած նրան, որ արտերկրի համալսարանների կրթաթոշակների դիմումների ներկայացման վերջնաժամկետն անցել է և կվերսկվի միայն հաջորդ տարվա սկզբին, սակայն այն ուսանողները, ովքեր սովորում են տեղի պետական համալսարաններում, դեռ կարող են դիմել մինչև սույն տարվա հուլիսի 15-ը:

2014-2015 ուսումնական տարվա համար դիմումների ներկայացման ժամկետը կվերսկվի 2014թ. փետրվարին:

Ամփոփելով մեր հաղթանակները` մեր երևանյան գրասենյակը կարող է հպարտորեն հայտարարել, որ մեր նվիրատվությունները լիովին արդարեցվում են և կրթաթոշակ ստացողները, ովքեր սովորում են այժմ արտերկրում, միանշանակորեն կվերադառնան իրենց հայրենիք և նոր գիտելիքներով ու հմտություններով զինված կծառայեն ի շահ մեր ժողովրդի:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար, խնդում ենք կապնվել մեզ հետ հետևյալ էլ. հասցեով` [email protected] կամ հետևել լուրերին մեր կայքում` www.hovnanianfoundation.am

«Հրայր և Աննա Հովնանյան Ֆաունդեյշն» հիմնադրամ, Երևանի մասնաճյուղ

Մեկնաբանություններ (97)

Ռիմա
Բարև ձեզ, ես սովորում եմ Երևանի պետական բժշկական համալսարանում, 2րդ կուրսում, խնդրում եմ Ձեզ հնարավորության դեպքում օգնել վճարել ուսմանս վարձը
Մարիամ
Բարև ձեզ։ Ես Մարիամն եմ, ընդունվել եմ Վանաձերի Պետական Համալսարանի
Քնարիկ
Բարև ձեզ ես Քնարիկն եմ, սովորում եմ ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետում 2 կուրսում, 44 օրյա պատերազմի մասնակցի երեխա եմ և ունեմ ուսման վարձավճարի խնդիր , խնդրում եմ հիմնադրամին փոխհատուցել վարձավճարը թեկուզ մասնակի , քանի որ սովորում եմ գերազանցության մեգով և չեմ կարողանում վարձը վճարել
Հասմիլ
Բարև Ձեզ։ Ես Հասմիկն եմ, Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղից։ Դիմում եմ Ձեզ խնդրանքով, ունեմ 4 երեխա` 2ը անչափահաս են, 2ը ուսանող։ Մենք անապահով ենք, ամուսինս զինծառայող է, (աշխատավարձը հերիքում է միայն տան ծախսերը հոգալու համար) ես չեմ աշխատում (լինում է աշխատանքներ, որ կատարում եմ, բայց դա մշտական չէ)։ Ձեզ եմ դիմում խնդրանքով, օգնել ուսանող երեխաներիս` ուսման վարձի վճարման համար, մեծս 3րդ կուրս է սովորում է թատերականի ինստիտուտ, ապագա ռեժիսոր է, մյուսը 1ին կուրս, բասկետբոլի բաժին։ Մենք կարողանում ենք ապահովել նրանց Երևանում մնալը և ճանապարհի ծախսը։ Շատ շնորհակալ կլինեմ եթե կարողանաք օգնել, աջակցել երեխաներիս որպեսզի դուրս չմնան բուհից🙏։ 093241182
Մովսես
Բարև Ձեզ ։ Խնդրում եմ կօգնեք ինձ վճարել ուսմանս վարձը ( 1ին կիսամյակի համար ) համալսարանից դուրս չմնալու համար ։ Կանխավ շնորհակալ եմ ։
Վարդ
Բարև ձեզ, ես սովորում եմ Գավառի պետական համալսարանում, վճարովի համակարգում, 2֊րդ կուրս եմ տեղափոխվել։Ունեմ վարձավճարի խնդիր։Գիտեմ որ օգնում եք շատերին, խնդրում եմ, կասեք ինչպես օգտվեմ ձեր օգնությունից։ Կանխավ շնորհակալություն։093257620
Օլյա Հովակիմյան
Բարև Ձեզ։ Ձեզ գրում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղի բնակչուհի՝Օլյա Հովակիմյանը ։Ես սովորում եմ՝ԵՊՀ-ի Հայ բանասիրության ֆակուլտետում հայոց լեզու և գրականության բաժնում։ Վարձավճարի հետ կապված խնդիր ունեմ։Կարող եք օգնել?Կանխավ շնորհակալություն։093565607
Արաքս
Բարև Ձեզ։Ես Արաքսն եմ, սովորում եմ Բրյուսովի անվան Պետական Համալսարանում՝ Մասնագիտական Մանկավարժություն (անգլերեն) բաժնում։Ցանկանում եմ տեղեկանալ կրթաթոշակների տրամադրման մասին, քանի որ այս պահին շատ անհրաժեշտ է վարձավճարի թեկուզ մի մասը վճարել։Ունեմ բարձր առաջադիմություն, խնդրում եմ տեղեկություններ ունենալու և օգնություն ցուցաբերելու դեպքում, կապնվել ինձ հետ։ Շնորհակալություն։
Էմմա
Բարև ձեզ, ես սովորում եմ ՀՖՀՀ-ի 2րդ կուրսում։ Կցանկանայի իմանալ կրթաթոշակ ստանալու համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ։ Կանխավ շնորհակալություն ։
Նոննա
Բարև ձեզ ես սահմանամերձ Ազատամուտ գյուղից եմ սովորում եմ ԵՊՀ ԻՄ մասնաճյուղում, խնդրում եթե կարող եք օգնեք վարձիս վճարման հարցում գոնե 30%։ Շնորհակալություն
Անի Թովմասյան
Բարև Ձեզ։Խնդրում եմ ինձ ասեք, երբ կարող եմ դիմել 2021-2022 ուս․ տարվա կրթաթոշակի համար։
Զինա
Բարև ձեզ։ Ես Տավուշի մարզի սահմանամերձ գյուղ Պառավաքարից եմ։ Սովորում եմ ԵՊՀ ԻՄ Տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսներ բաժնի առաջին կուրսում։ Քանի որ երկրում Կորոնավիրուսային համաճարակ է և ռազմական դրություն ծնողներս աշխատանք չունեն, հայրս մասնակցում է զորահավաքին և կանգնած եմ ուսման վարձը վճարելու խնդրի առաջ։ Խնդրում եմ օգնեք գոնե 30%-ով։ Շնորհակալություն։
Արփինե
Բարև ձեզ ես սահմանամերձ Սևքար գյուղից եմ սովորում եմ ԵՊՀ ԻՄ մասնաճյուղում հայրս երկրապահի անդամ է, խնդրում եթե կարող եք օգնեք վարձիս վճարման հարցում գոնե 30%։ Շնորհակալություն
Անժելիկա
Հարգելի՛ ընթերցող,ես՝ Անժելիկա Կարապետյանս,մեծ հույսով դիմում եմ ձեր օգնությանը։Ծնողներս գործազուրկ են,հայրս՝ Հրաչյա Կարապետյանը,ունի տեսողական լուրջ խնդիր,սակայն չունի հաշմանդամության կարգ։Մայրս՝ Ստեփանյան Մարիամը,նույնպես ունի առողջական խնդիրներ։Ունեմ փոքր եղբայր՝Կարապետյան Դավիթը,ով հաճախում է հիմնական դպրոց։Ունեմ պապիկ՝Կարապետյան Դանիելը։Նա 81 տարեկան է,չի աշխատում,թոշակառու է։Մեզ հետ ապրում է նաև հորաքույրս՝ Կարապետյան Անահիտը,ով մեր տան միակ աշխատողն է։Ես սովորում եմ ԵՊՀ֊ի կենսաբանության ֆակուլտետի <<Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա>>բաժնի երկրորդ կուրսում,ունեմ լավ առաջադիմություն։Ցանկությունս շատ մեծ է ուսումս շարունակելու և լավ մասնագետ դառնալու։Վարձը կազմում է 430.000դրամ,որը վճարելը անասելի դժվար է մեզ համար։Մեր տան ամսական եկամուտը կազմում է 120.000դրամ,որի մեջ մտնում է հորաքրոջս աշխատավարձը,պապիկի թոշակը և այն փոքրիկ գումարը,որը հայրս վաստակում է փողոցային առևտրի միջոցով։Ես ունեմ ժամանակ վարձը փոխանցելու մինչև սեպտեմբերի 15-ը։Կանխավ շնորհակալություն
Արփինե
Բարև Ձեզ ես սովորում եմ ՇՊՀ-ում 1 կուրս վարձի վճարման հետ կապված խնդիրներ կան կցանկանայի ինչ որ չափով օգնեիք,շատ շնորհակալ կլինեի եթե արձագանքեք նամակին։
Diana
Բարեվ ձեզ ես ձեզ դիմում եմ Վայոց Ձօրի Մարզ գ. Մալիշկա համայնքից.. ես ապրում եմ ամուսնուս և երկու անչափահաս երեխաներիս հետ ամուսինս մանկուց ունի հաշմանդամուցյան 3-րդ կարգ այդ իսկ պատճառովչի կարողանում վոչմի տեղ աշխատանքի տեղավօրվել.. ես չեմ կարող աշխատել քանի որ իմ երեխաները շատ փոքր են տղաս 4 տարեկան է իսկ աղջիկս 5 ամսական.. իմ երկու երեխաներնել ունեն բնածին արատ ձեռքերի մատների դեֆոռմացիա, ինչպես նաև ոտքերի բնածին ծուռթաթուցյուն տղաիս 2 անգամ վիրահատել ենք մտածում եինք որ վեռջ բայց երփ ծնվեց աղջիկս և նաել ուներ նույն խնդիրը տարանք բժիշկի պարզ դառցավ որ տղաիսել պիտի վիրահատեն հիմա երկուսինել պիտի վիրահատեն ճիշտա վիրահատուցյունները անվճար են բայց այստեղից Երևան գնալ գալը և այնտեղ մնալու համար գումար է անհրաժեշտ սակայն մենք չունենք այդ գումարը.. այդ ամեննել դեռ բավարար չե մենք չունենք մեր սեփական տանիքը ապրում ենք ուրիշի անբարեկարգ տանը, և տան տերը զգուշացնում է տունը ազատելու մասին.. շատ եմ խնդրում ինչ որ բանով օքնեք մեզ.. մենք անհամբեր կսպասենք ձեր արձագանքին:
Տաթևիկ Բաղդասարյան
Սովորում եմ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի /UFAR/ իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսում: Վարձս կազմում է 830.000 ՀՀ դրամ: Վարձս մեծ դժվարությամբ եմ կարողանում վճարել, քանի որ բացի ինձնից տանը ունենք ևս մեկ ուսանող և դպրոցահասակ քույր և եղբայր: Եթե կարողանաք օգնել, շնորհակալ կլինեմ
Քրիստինե
Բարև ձեզ, ես Քրիստինեն եմ,սովորում եմ ՀՊՏՀ_ում , ունեմ բարձր ՄՈԳ,կցանկանայի որոշ չափով օգնեք ուսման վարձս վճարելու առումով, շատ շնորհակալ կլինեմ
Լուսինե
Բարև Ձեզ,ուսմանս վճարը կազմում է 400000 դրամ,ինչը մեծ դժվարությամբ եմ վճարում,կցանկանայի որոշակի չափով օգնեք
Ամալյա Մելիքբեկյան
Բարև Ձեզ ,կցանկանայի տեղեկանալ ,թե ի*նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դիմում հայտ ներկայացնելու համար և ինչ ժամկետներում, սովորում եմ ՀՊՄՀ մագիստրատուրայի իրավաբանական հոգեբանության 1ին կուրսում։ Նախապես շնորհակալություն ։
Լիլիթ
Բարև ձեզ ես ԵՊԲՀ 3-րդ կուրսի ուսանողուհի եմ և ունեմ վարձի վճարման հետ կապված խնդիրներ շատ շնորհակալ կլինեմ եթե կարողանաք օգնել ինձ:
Ջուլետտա
Բարև ձեզ։Դիմում եմ ձեզ շատ մեծ խնդրանքով։Որդիս՝ Հայկ Ջսրգարյանը ավարտել է ք. Վանաձորի գյուղատնտեսական քոլեջը գերազանց առաջադիմությամբ։ Ավարտելուն պես փաստաթղտերը հանձնել է Վանաձորի Պոլիտեխնիկական համալսարան։Գերազանց առաջադիմության միջոցով հնարավորություն է ստացել միանգամից նստի 2֊րդ կուրս։ Ըստ պայմանի համալսարանի ուսման վարձը, որը կազմում է 140000 դրամ, առաջարկում է վճարել մինչև նոյեմբերի 11, չվճարման դեպքում ուսանողը՝ դուրս կմնա և չի կարա շարունակի ուսումը։Սոցիալական անապահով պայմաներից ելնելով ի վիճակի չենք վճարել։Խնդրումեմ ձեզ օգնել այս հարցում։Նախապես հայտնում եմ իմ շնորհակալությունը։
Մոնիկա
Նշեմ, որ այս տարի դուրս եմ մնացել ռոտացիայից 1 միավորի պատճառով:
Մոնիկա
Սովորում եմ ԵՊԲՀ-ում , մոգս բարձր է, բայց անվճար չեմ, ունեմ վարձի վճարման հետ կապված խնդիրներ:
Լուսինե
Բարև Ձեզ սովորում եմ 3րդ կուրսում գերազանց առաջադիմությամբ, 2 տարի առաջ նույն վարձավճարի պատճառով դուրս եմ մնացել համալսարանից, վերականգնվելուց հետո այսօր կրկին կանգնել եմ այդ խնդրի առաջ: Խնդրում եմ եթե հնարավոր է օգնեք վճարեմ ուսմանս վարձը:
Նունե
Բարև Ձեզ։Խնդրում եմ ինձ ասեք, երբ կարող եմ դիմել 2018-2019 ուս․ տարվա հրթաթոշակի համար։
Լիլիթ
Բարև Ձեզ,ես ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող եմ,ունեմ բարձր առաջադիմություն,սակայն ունեմ ուսման վարձի խնդիր տանը ունենք մեկ անչափահաս երեխա, երկու թոշակառու , ծնողներս չեն աշխատում խնդրում եմ օգնել,կանխավ շն որհակալ եմ:
Վալենտինա Խաչատրյան
Կուզեի նաև նշել, որ այս տարի 1 միավորի պատչառով դուրս եմ մնացել անվճար համակարգից
Վալենտինա Խաչատրյան
Բարև Ձեզ ,կցանկանայի տեղեկանալ ,թե ի*նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դիմում հայտ ներկայացնելու համար և ինչ ժամկետներում, սովորում եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետի արդեն 6 րդ կուրսում։ Նախապես շնորհակալություն ։
Էմմա Հակոբյան
Բարև Ձեզ, ցանկանում եմ իմանալ թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտտ կրթաթոշակի դիմելու համար. սովորում եմ ԵՊՀ -ում, Մագիստրատուրա 2-րդ կուրս եմ փոխադրվում. Հարգանքներով Է. Հակոբյան
Լուիզա Միրզոյան
Հարգելի հիմնադրամ,կուզեի իմանալ,օգնւմ եք արդյոք Բուլղարիայում բնակվօղ հայազգի ուսանողներին։․2018թ․-ին հանձնել եմ IELTS անգլերենի իմացության թեսթը, ստանալով C2 մակարդակի սերթիֆիկաթ և ընդունվել եմ Քեմբրիջի համալսարանի մագիստրատուրա։Ուսուցումը մեկ տարի է,վարձը 11000 ֆունտ ստեռլինգ։Կարող եմ արդյոք խնդրել Ձեր հիմնադրամի օգնությունը։
Արփի
Բարև Ձեզ, ես ԵՊՀ-ի ուսանողուհի եմ, ունեմ բարձր առաջադիմություն, առաջացել են խնդիրներ վարձի վճարման համար, խդրում եմ օգնել:
Լուսինե
Բարև ձեզ, ես սովորում եմ ԵՊՄՀ Սկզբնական կրթություն ֆակուլտետի հեռակա 4-րդ կուրսում, վճարովի համակարգում: ՈՒնեմ երկու անչափահաս երեխա, չեմ կարողանում վարձս վճարել, խնդրում եմ օգնեք:
Դիանա Մանթաշյան
Բարև Ձեզ, ես Տավուշի մարզի Կոթի գյուղից եմ, սովորում եմ ԵՊՀ Իջևանի Մասնաճյուզի Քարտեզագրություն և Կադաստրային Գործ մասնագիտության 4-րդ կուրսում,ծնողներս վատառողջ են չեն աշխատում,մինչև այսօր ուսմանս վճարը շատ դժվարությամբ եմ վճարել,խնդրում եմ օգնեք հնարավորության չափով վճարել ուսմանս վճարը:
Ալբերտ
Բարև Ձեզ,ես սովորում եմ ԵՊՀ-ի աշխարհագրություն և երկրաբանություն ֆակուլտետի 3-րդ կուրսում, հայրս թոշակառու է, մայս չի աշխատում: Խնդրում եմ հնարավորության դեպքում ինձ օգնեք ուսման վճարը վճարելու ,շնորհակալություն
Անահիտ
Բարև Ձեզ: Ես ԵՊԲՀ-ի 2-րդ կուրսի ուսանող եմ:Ընդունվել եմ անվճար, բայց 2017թ սեպտեմբերին պարզվում է, որ իմ հավաքած 35մ 1միավորով չի անցնում անվճար:Հայրս մահացած է, մայրս 3-րդ կարգի հաշմանդամ ուսուցչուհի է: Ֆինանսական խնդիրներ ունենք, ուստի խնդրում եմ օգնել ինձ:
Hakob
Բարև Ձեզ ես սովորում ՀԱՊՀ Վ/մ-ի ծրագրային ճարտարագիտություն բաժնի առաջին կուրսում: Ունեմ սոցիալական խնդիրներ այդ իսկ պատճառով դիմում եմ Ձեզ. խնդրում եմ ուշադրություն դարձրեք իմ հարցին Նախապես շնորհակալություն
Գուրգեն
Ես սովորուում եմ ԵՊԲՀ -ում քառօրյա պատերազի մասնակից եմ,միակողմանի ծնողազուրկ,մայրս ունի արողջական խնդիրներ ,եթե հնարավոր է օգնեք վճարել ուսմանս վարձը,այլապես դուրս կմնամ համալսարանից ,իսկ ես շատ եմ ուզում սովորել:Նախապես շնորհակալություն:
Արուսյակ
Բարև Ձեզ.. ես սովորում եմ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղումի հագուստի մոդելավորում բաժնում... 2-րդ կուրսի ուսանողուհի եմ.. Մայրս մահացած է.. հայրս ունի առողջական խնդիրներ, հիմա չի աշխատում, իսկ ես ունեմ ժամանակավոր աշխատանք, բայց վարձատրում եմ շատ քիչ.. 6 տարի կատարել եմ կամավոր ծառայություններ տարբեր հասարակական կազմակերպություններում...խնդրում եմ օգնեք հաղթահարել ուսման վճարս մուծելու հարցում.. կանխավ շնորհակալություն
Արմենուհի
Բարև Ձեզ: Ես` Արմենուհի Գրիգորյանս,սովորում եմ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում,դպրոցն ավարտել եմ գերազանց,միասնական քննություններից հավաքել եմ 57.75միավոր,սակայն 0.75 միավորի բացակայության պատճառով ընդունվել եմ վճարովի,այժմ ֆինանսական խնդիրներ ունեմ և ձեր օգնության կարիքն ունեմ: Նշեմ, որ վարձս վեց հարյուր հիսուն հազար դրամ է կազմում:Նախապես շնորհակալություն: Հեռ. 096213160
Անահիտ
Բարև Ձեզ: Ես` Անահիտ Հարությունյանս, ավարտել եմ ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջը գերազանցության դիպլոմով և հարցազրույցով ընդունվել եմ ՀՊՏՀ-ի երկրորդ կուրս: Սակայն չեմ կարող վճՀեռ. արել ուսման վարձը, որը կազմում է տարեկան չորս հարյուր հազար դրամ, և դորս կմնամ համալսարանից: Շատ եմ խնդրում օգնեք այդ հարցում:Նախապես շնորհակալություն: Հեռ. 091522585
Մելինա
Ես սովորում եմ ԵՊԲՀ 1-ին կուրսում: Ուսման վարձի հետ կապված խնդիրներ ունեմ, շատ մեծ օգնություն կլինի եթե աջակցեք ինձ:
Նոնա
Բարեւ Ձեզ , ես սովորում եմ ԵՊԼՀ լրագրություն բաժնի 1-ին կուրսում: Ունեմ 8 հոգուց բաղկացած ընտանիք, տան միակ աշխատողը հայրս է: Վարձս կազմում է 400.000 դրամ, մեկ կիսամյակինը`200.000։ Խնդրում եմ ասեք ինչպես կարող եմ դիմում ներկայացնել և ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ դիմումին կից: Նախապես հայտնում եմ շնորհակալություն:
Liana
Բարեւ Ձեզ։Ես սովորում եմ ԵՊԼՀ ՕԼ ֆակուլտետի օտար լեզվի եւ գըականության բակալավրի 1-ին կուրսում:Ունեմ 6 հոգուց բաղկացած ընտանիք,մանկահասակ քույր,ընտա նիքում աշխատում է միայն հայրս:Վարձս կազմում է 400.000 դրամ,մեկ կիսամյակինը`200.000։Ուսմանս վարձը մուծում եմ մեծ դժվարությամբ:Կցանկանայի իմանալ`ինչպես կարող եմ դիմել:
Մանվել
Բարև Ձեզ:Ես սովորում եմ ԵՊՃՀ 1-ին կուրսում :Քառօրյա պատերազմի մասնակից եմ :Ընտանիքիս անդամները չեն աշխատում: Համալսարանը զեղչել է վարձս 30% ի չափով:Չեմ կարողանում վճարել մնացած մասը`150000:Խնդրում եմ օգնել ,հակառակ դեպքում դուրս կմնամ համալսարանից:Հեռ. 098 08 60 65:Նախապես շնորհակալություն:
Էմմա
Բարև Ձեզ, ես դիմել եմ կրթաթոշակի համար, սակայն դեռևս տեղեկություն չեմ ստացել արդյունքներից։ Ինչպե՞ս կարող եմ իմանալ դրանց մասին։ Կանխավ Շնորհակալություն։
Տաթևիկ
Բարև Ձեզ շատ շնորհակալ եմ որ օգնում եք ուսանողներին վարձավճարի հարցում,ես այսօր նույնպես կանգնել եմ այդ խնդրի առաջ,սովորում եմ Վանաձորի ագրարային համալսարանի երկրորդ կուրսում,սակայն ընդհանրապես չեմ վճարել ուսման վարձ որը տարեկան կազմում է 300 000 դրամ,խնդրում եմ օգնեք վճարել ,այլապես դուրս կմնամ համալսարանից
Ann
Բարեվ ձեզ ես սովորում եմ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի Օտար լեզուների ֆակուլտետի Անգլերեն լեզու եվ գրականություն բաժնի երկրորդ կուրսում։Ցանկանում եմ ստանալ կրթաթոշակ։ Ունեմ բարձր առաջադիմություն եվ ընտանիքս համարվում է սոցիալապես անապահով:Խնդրում եմ ասեք ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ:Ինչպես դիմեմ ձեզ:Շնորհակալություն
Ani
Բարև Ձեզ, ես մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանող եմ: Կրթաթոշակ ստանալու համար, որ խնդրեմ կասեք ինչ փաստաթղթեր են հարկավոր,,, Նախապես շնորհակալ եմ:
Թամարա
Բարև ձեզ, ես ուսանող եմ, սովորում եմ ԵՊԼՀ ՕԼ Ֆակուլտետի լեզվաբանության բաժնի 2-րդ կուրսում: Ցանկանում եմ օգտվել կրթաթոշակից: Ունեմ լավ առաջադիմություն. տարեկան ՄՈԳ-ը 3.562 (4-ից): Կցանկանի իմանալ ինչպես կարող եմ դիմում ներկայացնել, և թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ դիմումին կից: հեռ. +37495505374 կամ +37498462897 Շնորհակալություն:
Անժելա
Բարև Ձեզ, սովորում եմ ԵՊԲՀ մագիստրատուրայի 2րդ կուրսում: Ունեմ բարձր առաջադիմություն, միջին գնահատականս 10-ից 8.5 է:Բակալավրում մի քանի տարի սովորել եմ անվճար: Զուգահեռ սովորում եմ ծրագրավորում անվճար հիմունքներով, որպեսզի կարողանամ մոտակա 5 տարին վարձս վճարել:Խնդրում եմ օգնել միայն մի անգամ վճարելու 2016-2017 ուս-տարվա վարձս, հետագայում ես ինքնուրույն կկարողանամ գումար վաստակել ու վճարել: Շնորհակալություն: 093116452 041241100
Լուսինե
Բարև Ձեզ, սովորում եմ Երևանի Եվրոպական ակադեմիայի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսում,,, սովորում եմ բարձր առաջադիմությամբ բայց վարձի պատճառով հնարավոր է դուրս մնամ,ինչպես դիմեմ ձեր օգնությանը և միջամտությանը,,, եթե հնարավոր էօգնեք: Շնորհակալություն!
Ելենա
Բարև ձեզ, ես ընդունվել եմ ԵՊԲՀ վճարովի հիմունքներով՝ հնարավոր 40-ից հավաքելով 39 միավոր, սակայն վարձի վճարման հետ կապված խնդիրներ ունեմ։ Խնդրում եմ ձեզ աջակցել ինձ։ Կանխավ շնորհակալ եմ։
Հեղինե
Բարև Ձեզ ես օրդինատուրայի առաջին կուրսում եմ սովորելու վճարի պատճառով չեմ կարող շարունակել խնդրում եմ հնարավորինս օգնել նախապես ընդունեք շնորհակալությունս
Նարինե
Նման մարդկանցով է պայմանավորված մարդկային հասարակության առաջընթացը: Շատ հաճելի է, երբ մեցենատները կարող են օգնել մատաղ սերնդին: Ես էլ եմ ակնկալում ձեր օգնությունը, ուսման վարձի հարցում: Նախապես շնորհակալ եմ:
Տաթևիկ
Բարև Ձեզ ես մագիստրատուրայի առաջին կուրսում եմ սովորելու սակայն վարձի վճարման հետ կապված խնդիրներ ունեմ, խնդրում եմ եթե կարող եք օգնեք,կասեք ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Արփինե
դիմումը չեմ կարողանում ուղարկել էլ. փոստի հասցեն կգրեք?
Margarita
Խնդրում եմ օգնեք վարձս վճարեմ գոնե կեսի չափով,,,գիտեմ շատերին եք օգնել, բայց չգիտեմ ինչպես դիմեմ կամ վորտեղ պնտրեմ ձեզ,,,խնդրում եմ պատասխանեք
Գայանե
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ ասեք, երբ կարող եմ դիմել 2018-2019 ուս տարվա կրթաթոշակի համար ? Շնորհակալություն
Արմիդա
Բարև Ձեզ, ես ԵՊՀ ԻՄ-ի ուսանողուհի եմ, կցանկանայի իմանալ, թե հաջորդ կրթաթոշակի ծրագիրը երբ է մեկնարկելու և ինչ ժամկետներում։
Իսրայելյան Մերի
Հարգելի հիմնադրամ, ես սովորում եմ ԵՊՃՇՀԱՀ ՙՙՃարտարապետություն,, ֆակուլտետում 2-րդ կուրսում, 1-ին կիսամյակի միջին գնահատականս կազմել է 18,8 բալ, սակայն համալսարանը զեղչ չի անում. խնդրում եմ օգնել վճարելու վարձս գոնե 3-րդ կուրսի համար, որովհետև հայրս արդեն մեծ չափով վարկ է վերցրել Գյուղբանկից՝ 2-րդ կիսամյակի վճարը կատարելու համար; /ուսման վարձը 660 000 դրամ է/:
Անի
Բարև ձեզ:Ես սովորում եմ ԵՊԲՀ -ի բուժական ֆակուլտետի առաջին կուրսում:Ընտանիքում կա երեք անչափահաս երեխա:Խնդրում եմ օգնել վճարել ուսմանս վարձը:Շնորհակալություն
Հետք
Հարգելի ընթերցողներ, «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամից «Հետք»-ին տեղեկացնում են, որ կրթաթոշակների ծրագիրն այժմ գործում է։ Կրթաթոշակների մրցույթը, ըստ հիմնադրամի, անցկացվում է ամեն 6 ամիսը մեկ անգամ։ Հիմնադրամի վերջին հայտարարությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ http://www.hovnanianfoundation.am/scholarships/http://www.hovnanianfoundation.am/scholarships/։ Չափանիշներին համապատասխանելու դեպքում կարող եք դիմել հիմնադրամին, կոնտակտային տվյալներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ http://www.hovnanianfoundation.am/contact/։ Շնորհակալություն «Հետք»-ին հետևելու համար։
Նաիրուհի
Բարև Դեզ ես Առողջապահության Ազգային ինստիտուտի կլինիկական օրդինատուրայի սրտաբանության բաժնի 1 -ին կուրսի ուսանողուհի եմ ,խնդրում եմ օգնել ինդ ուսմանս վարդը վճարելու հարցում․ունեմ երկու անչապահաս երեխա և մեցացնում եմ միայնակ ապռում եմ վարդ
Արաքս
Ես ԵՊԲՀ -ի 2կուրսի ուսանող եմ ուսման վարձավճարի խնդրի առաջ են կանգնել ։Միակողմանի ծնողազուրկ եվ անապահով ընտանիքիում երկու ուսանող ։Ունեմ բարձր առաջադիմություն .նախապես շնորհակալություն
Գոհար
Բարև ձեզ ես Գոհարն եմ սովորում եմ ՀՊՏՀ Կառավարում բակալավր:Վաղեմի երազանքս է եղել ստանալ բարձրակարգ կրթություն հաշվի չառնելով ընտանիքս կարգավիճակը քանի որ մտածել եմ իմ լավ առաջադիմության արդյունքում ես կարող եմ վճարել ուս.վարձս և քանի որ կան ձեզ նման բարի և հոգատար մարդիկ որոշեցի գրել ձեզ :Եւ խնդրում եմ օգնեք ինդձ կատարել, կյանքս նախապայմաններից գլխավորը վարձս այս կիսամյակի համար կազմում է 175000 հազար ՀՀ դրամ Ես վստահ եմ որ դուք կաջակցեք ինձ բարի մարդիկ :Մոգս 20-16 է:Վարձս պետք է վճարեմ մինչև մարտի հինգը(05.03.2018):
Հերիքնազ
Բարեւ ձեզ ես Հերիքնազ Սահակյանս սովովորում եմ Մաշտոցի անվան համալսարանում հոգեբանություն եւ մանկավարժությու ,ունեմ երկու անչափահաս երեխաներ,դժվարանում եմ վճարել ուսմանս վարձը ,խնդրւմ եմ ձեր աջակցությունը։
Հռիփսիմե Դավթյան
Հարգարժան բարեգործական կազմակերպություն Ձեզ դիմում է բազմազավակ մայր՝ ակնկալելով Ձեր միջամտությունը: Աշխատում եմ Արմավիրի մարզի > ՊՈԱԿ-ում որպես ուսուցչուհի: Ունեմ 3 անչափահաս երեխաներ. տղաս 1.8 ամսական է, աղջիկս սովորում է 10-րդ դասարանում, ավագ դուստրս սովորում է ԵՊՀ-ի Ֆարմացիա ինստիտուտի 1-ին կուրսում, տարեկան վարձը կազմում է 540000 ՀՀ դրամ: Ամուսինս չի աշխատում, չենք ստանում պետական որևէ աջակցություն, աշխատավարձս կազմում է 60000 ՀՀ դրամ: Խնդրում եմ Ձեզ , հնարավորության սահմաններում աջակցել մեզ՝ վճարել 2-րդ կիսամյակի վարձը: Կանխավ շնորհակալություն:
Աննա
Բարև ձեզ ես Աննա Գյուլնազարյանն եմ ապրում եմ Վայոց ձորի մարզի Շատին համայնքում,սովորում եմ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում կառավարում բակալավր:Ընտանիքս բազմանդամ է,սակայն այդ փաստը ինձ չխանգարեց կրթություն ստանալու երազանքս իրականացնել,սովորում եմ առաջին կուրսում:Վարձս կազմում է 350.000 դրամ, երկրորդ կիսամյակում պետք է վճարեմ 175.000 դրամ,բայց եկամտի աղբյուր չունենալով չեմ կարողանում վճարել վարձս:Աշխատանքի էլ չեն ընդունում առանց դիպլոմ ստանալու:Շատ եմ խնդրում աջակցեք ինձ,շատ եմ լսել Ձեր մասին ու վստահ եմ որ կօգնեք ինձ իրականացնելու ուսում ստանալու երազանքս: Նախապես շատ շնորհակալ եմ : Վարձս պետք է վճարեմ մինչև մարտի հինգը(05.03.2018):Հուսով եմ կարձագանքեք հաղորդագրությանս,անչափ շնորհակալ եմ:
Վիկտորյա
Բարև Ձեզ, ես Մարգարյան Վիկտորյան եմ, սովորում եմ ՀՀ Ոստիկանության կրթահամալիր ակադեմիայում՝ վճառովի առկա իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսում: Հիմա կանգնած եմ լուրջ խնդրի առաջ՝ ուսման վարձը չեմ կարողանում վճարել... Վարձը հինգ հարյուր հազար է , յուրաքանչուր կիսամյակի համար երկու հարյուր հիթսուն հազար, առաջին կիսամյակը ես և ծնողներս հաղթահարեցինք,իսկ եկրորդ կիսամյակը դեռ առջևում է: Խնդրում եմ, ինձ օգնեք վճարե այնլ, ինձ համար յուրաքանչյուր օգնություն շատ կարևոր է, քանի որ ես սովորում եմ բարձր առաջադիմությամբ և միակ խնդիրը վարձավճարն է... Նախապես շնորհակալություն:
Kristine
Բարև Ձեզ: Ես սովորում եմ Մովսես Խորենացու անվան համալսարանի երրորդ կուրսում: Ունեմ երեք անչափահաս երեխա և գտնվում եմ սոցիալապես անապահով վիճակում: Լսելով ձեր բարեգործությունների մասին խնդրում եմ օգնեք ինձ ուսման վարձի վճարման համար: Կանխավ շնորհակալւթյուն:
Լիլի
Բարև Ձեզ, ես Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողուհի եմ, ունեմ բարձր առաջադիմություն, ուսմանս վարձի վճարման համար ունեմ դժվարություններ, խդրում եմ օգնել:
ԻՆԱ
Բարև Ձեզ, ես ԵՊՀ-ի ուսանողուհի եմ, սովորում եմ 4-րդ կուրսում, վճարովի համակարգում, ունեմ բարձր առաջադիմություն, առաջացել են խնդիրներ վարձի վճարման համար,, խդրում եմ օգնել:
Անուշ
Բարև Ձեզ,ես ՀՊՄՀ Հատուկ կրթության բաժնի երկրորդ կուրսի ուսանող եմ,ունեմ բարձր առաջադիմություն, ունեմ ուսման վարձի խնդիր խնդրում եմ օգնել,կանխավ շնորհակալ եմ:
Ռոզա
Բարև ձեզ իմ անուն Ռոզա ես սովորում եմ Հայաստանի Հանրապետության պետական ֆիզկուլտ ինստիտուտի ԱՖԿ Եվ անատոմիայի ամբիոնի 4 կուսում Եվ ունեմ ուսման վարձի խնդիր։ՈՒստի խնդրում եմ օգնել կանխավ շնորհակալություն
Լյուսի Շահինյան
Բարև Ձեզ, ես սովորում եմ ՀՊՄՀ-ի օտար լեզուների ֆակուլտետի 3-րդ կուրսում ընտանիքս բազմանդամ է ծնողներս դժվարանում են վճարել ուսմանս վարձը, խնդրում եմ Ձեզ ինձ օգնել վճարել ուսմանս վարձը։
Ալլա
Բարև Ձեզ.Արդեն մեկ անգամ վարձավճարիս պատճառով դուրս եմ մնացել բուհից. կորցրել եմ երկու ուս տարի. Վերականգնվել եմ,բայց նորից ունեմ վարձի խնդիր:Խնդրում եմ օգնեք վճարել գոնե մասնակի...
Ալինա
Բարև Ձեզ, ես Գևորգյան Ալինան եմ սովորում եմ ԵՊՄՀ Սկզբնական կրթություն ֆակուլտետի առկա 2-րդ կորսում, վճարովի համակարգում: Ես միակողմանի ծնողազուրկ եմ, մայր չունի աշխատանք և ընտանիքս գրանցված է ընտանիքների անապահովությունը հաստատող համակարգում: Խնդրում եմ հնարավորության դեպքում օժանդակել ինձ ուսմանս վարձի վճարման հարցում: Կանխավ շնորհակալություն:
Մարիամ
Բարև Ձեզ, ես սովորում եմ ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսում վճարովի համակարգում: Խնդրում եմ հնարավորության դեպքում օժանդակել ինձ ուսման վարձի վճարման հարրցում: Նախապես շնորհակալություն:
Ստյոպա
Ես սովորում եմ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում առաջին կուրում: Մայրս չի աշխատում, իսկ հայրիկիս աշխատավարձը մշտական չէ: Եղբայրս ծառայում է սահմանամերձ Տավուշի մարզում : Խնդրում եմ հնարավորության դեպքում օգնեք ուսման վարձը վճարելու: Շնորակալություն
Մերի Դալլաքըան
Բարև Ձեզ,ես սովորում եմ ԵՊՀ-ի աշխարհագրություն ֆակուլտետի 4-րդ կուրսում,հայրս չի աշխատում,ունի առողջական խնդիր, և մեր գյուղում չկա աշխատատեղ,մայրս ուսուցչուհի է,ստանում է չնչին աշխատավարձ(45600դրամ),մի եղբայրս ժամկետային զինծառայող է,մյուսը 5 տարեկան է:Խնդրում եմ հնարավորության դեպքում ինձ(այդպիսով օգնած կլինեք նաև իմ ընտանիքին)օգնեք ուսման վճարը մուծելու,շնորհակալություն
Լուսինե
Բարև Ձեզ,ես ուսանող եմ բակալավր 2րդ կուրսի,որ խնդրեմ կարող եք ասել կրթաթոշաակ ստանալու համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ,և եթե հնարավոր է խնդրում եմ ուղարկել դիմումի օրինակ: Հեռ 077282256
Սերինե Մխիթարյան
Բարև Ձեզ, դիմում եմ ձեզ իմ վերջին հույսով:ԵՊՀ -ն ավարտելուց հետո դիմել եմ Լիլլ համալսարան(Ֆրանսիա,Լիլլ) և ընդունվել այնտեղ մագիստրատուրա անվճար սովորելու հնարավորությամբ,սակայն ի հայտ եկավ մեկ այլ.խնդիր այս տարի նշված համալսարանը չունի դրամաշնորհ (գրանտ), որի միջոցով արտերկրում ապրող ուսանողը ապրելու ու սովորելու հնարավորություն է ունենում...այսպիսով խնդրում եմ ուսանողական դրամաշնորհ ակադեմիական 1/2 տարվա` մեկ սեմեստրի համար:Այդ դրամաշնորհը հնարավորություն կընձեռի ինձ մասնագիտական նոր գիտելիքներ ձեռք բերել,այնպիսիք,որպիսիք ՀՀ-ում ցավոք դեռ չկան,և որոնք ես կարող եմ բերել իմ հայրենիք այն առավել զարգացնելու և հիմնադրելու գիտական նոր ճյուղ.այն է Հնէաբանական չորրորդական նստվածքներ:Անհամբեր սպասում եմ ձեր շուտափույթ պատասխանին:Հարգանքներով
Վահե
Բարև Ձեզ: Ես Վահե Առուստամյանս՝ ապրում եմ սահմանամերձ Այգեհովիտ համայնքում, ունեմ երրորդ խմբի հաշմանդամություն , օգտվում եմ անապահովության նպաստ ծրագրից . սովորում եմ ԵՊՀԻՄ ՙՙՀայոց լեզու և գրականություն ՚՚մասնագիտության 2-րդ կուրսում . վճարովի համակարհում , վճարս կազմում է երեք հարյուր հազար դրամ խնդրում եմ հնարավորության սահմանում օգնել վճարել այն: Շնորհակալություն . Հեռ. 07741837
Հասմիկ
Բարև Ձեզ:Ես սովորում եմ ԵՊՃՀ 1-ին կուրսում: Քննություններս հանձնել եմ 18 և 19 գնահատականներով, Համալսարանի ուսման զեղչից չեմ կարող օգտվել, որովհետև ծրագիրում կարող են ընդգրկվել միայն միակողմանի ծնողազուրկ ուսանողները : Հայրս թոշակառու է: Ապրում եմ մորս հետ, որի աշխատավարձը 90000 դրամ է և այլ եկամուտ չունենք: Խնդրում եմ օգնել ,հակառակ դեպքում դուրս կմնամ համալսարանից: Հեռ. 091 22 17 74: Նախապեսշնորհակալություն:
Նարե
Բարև Ձեզ ես սովորում եմ Վանաձորի պետական համալսարանի իրավագիտություն 1-ին կուրսում։Ունեմ բարձր առաջադիմություն։Ապրում եմ սոցիալապես անապահով ընտանիքում։Ցանականում եմ օգտվել կրթաթոշակից։Կցանկանայի իմանալ՝ինչպես կարող եմ դիմել։
Անահիտ
Բարև Ձեզ:Ես սովորում եմ ԵՊՏՀ 3-կուրսում,ունեմ բարձր առաջադիմություն:20 օր առաջ հայրս հանկարծամահ եղավ:Ապրում եմ 14-տարեկան քույրիկիս և մայրիկիս հետ,վորը չի աշխատում:Պետք է վճարեմ Երկրորդ կիսամյակի վարձը250 000-ի կեսը
Նունե
Բարև Ձեզ. Ես սովորում եմ Վանաձորի պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի 4-րդ կուրսում, ունեմ բարձր առաջադիմություն: Հայրս ամիսներ առաջ հանկարծակի մահացել է, եղբայրս զինվոր է, ապրում եմ մորս հետ, որը չի աշխատում: 1-3-րդ կուրսերում ուսմանս վարձը հայրս է վճարել և այժմ չեմ կարողանում վճարել վերջին կիսամյակի վարձը: Ցանկանում եմ օգտվել կրթաթոշակից: Կցանկանայի իմանալ ինչպես դիմում ներկայացնել: Հեռ. 077 58 14 73: Նախապես շնորհակալություն:
Աննա
Բարև Ձեզ, ես 4-րդ կուրսի ուսանող եմ,ունեմ բարձր առաջադիմություն: Կրթաթոշակ ստանալու համար, որ խնդրեմ կասեք ինչ փաստաթղթեր են հարկավոր,,Նախապես շնորհակալ եմ:
Սվետա
Բարև Ձեզ, սովորում եմ Երևանի Եվրոպական ակադեմիայի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսում,սովորում եմ բարձր առաջադիմությամբ բայց չեմ կարողանում վճարել ուսմանս վարձը որի պատճառով հնարավոր է հեռացվեմ համալսարանից:Խնդրում եմ օգնեք որպեսզի դուրս չմնամ համալսարանից:Շնորհակալություն:
Մելինե
Բարև ձեզ, ես ուսանող եմ, սովորում եմ ՀՊՄՀ ՕԼ Ֆակուլտետի Ֆրանսերեն լեզու և գրականություն բաժնի 4-րդ կուրսում: ՈՒսմանս վարձը 410.000 է:Վճարել եմ 102.500դ.:Հայրս 1ամիս առաջ հանկարծակի մահացել է,տանը երկու ուսանող ենք,չկա աշխատող և չեմ կարողանում վճարել վարձս:Ցանկանում եմ օգտվել կրթաթոշակից:Կցանկանայի իմանալ ինչպես կարող եմ դիմում ներկայացնել, և թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ դիմումին կից: հեռ. +37441013233 կամ +37498362355.Շնորհակալություն:
Վարսենիկ
Բարև Ձեզ կներեք մի հարց տամ կարող եմ 2-րդ կիսամյակի գնահատականերով դիմել Ձեզ:Նախապես շնորհակալություն:
Նատալյա
Բարև Ձեզ ես սովորում եմ մագիստրատուրայում, 1 կուրսում: Խնդրում եմ ասեք ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ կրթաթոշակ ստանալու համար:Եթե կա դիմումի օրինակ խնդրում եմ ուղարկել:Նախապես շնորհակալութուն... Հարգանքներով`Նատալյա Ավետիսյան
Սուսաննա
Բարև Ձեզ,ես ուսանող եմ մագիստրատուրա 1 կուրսի,որ խնդրեմ կարող եք ասել կրթաթոշակ ստանալու համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ,և եթե հնարավոր է խնդրում եմ ուղարկել դիմումի օրինակ:
Անի
Բարև ՁԵԶ ..Ձեզ դիմում եմ մի փոքրիկ խնդրանքով…օրեր առաջ հրավեր եմ ստացել որպես լավագույն ուսանող մասնակցելու միջազգային մասնագիտական կոնֆերանսի, որը տեղի է ունենալու ՀՈՆԳ ԿՈՆԳում… ունեմ ֆինանսական աջակցության կարիք … ինձ հարկավոր է մոտ 700 եվրոին համարժեք գումար միայն տոմսերը ձեռք բերելու համար իսկ մնացած հարցերը լուծում են նրանք… խնդրում եմ եթե կարող եք աջակցեք և օգնեք գտնեմ հովանավոր ով կկարողանա օգնել ինձ այս հարցում…եթե կցանկանաք կարող եմ ՁԵԶ փողանցել փաստաթղթեր հիմնավոր փաստերով…Եթե անգամ չօգնեք էլ ամեն դեպքում շնորհակալ եմ ուշադրության և նամակս կարդալու համար : ես խնդրում եմ ՁԵԶ օգնեք ինձ Ձեր հնարավորությունների սահմանում…և մի բան էլ ես կարող եմ Ձեզ փոխանցել բոլոր տեսակի փաստաթղտեր, որոնք կապված են այս գործի, որպեսզի համոզված լինեք որ Ձեր կողմից տրամադրված գումարը աննպատակ չի ծախսվել… ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ` ԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսինե
Խնդրում եմ օգնեք վարձս վճարեմ գոնե կեսի չափով,,,գիտեմ շատերին եք օգնել, բայց չգիտեմ ինչպես դիմեմ կամ վորտեղ պնտրեմ ձեզ,,,խնդրում եմ պատասխանեք
Գեվորգ
Ես Գեվորգ Վարդանյանս նուին պես դուրս եմ մնացել վարցը չկարողանալով վճարել եթե կարող եք ինձ ոգնեք 094 80 44 90

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter