HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սագի պես քայլող բադը նույն սագն է, կամ` ֆեոդալ ռուսը երկար մնաց հայի շալակին

Պատմությունը չի կրկնվում. կրկնեցնում է:
 
Ռուսաստանն այն միակ երկիրն է, որը միշտ եղել ու մնալու է ֆեոդալական. կոչվի այն ցարական, չեկիստական-բոլշևիկյան, խորհրդային, հետխորհրդային,  նեո-չեկիստական, թե X-ական: Պարզագույն պատճառով` այս երկիրն այնքան մեծ, ամայի ու 
բազմատարր է, ու այս երկրում այնքան անմեղ մարդու արյուն է թափվել, որ դեմոկրատական կառավարման անցման ցանկացած ՓՈՐՁ անգամ այս երկիրը մասնատել/մասնատելու է: Ուստի` այս երկիրը տրոհումից փրկելու ՄԻԱՅՆ մի միջոց գիտեն/ունեն. երկրի ստալինյան, նեո-ստալինյան կամ նմանատիպ կառավարում-երկաթե  բռունցք. երբեմն ձեռնոց հագած, երբեմն` ոչ:
 
Այս երկիրն այնքան անկառավարելի, ոչ ամուր ու փոփոխական է, որ, օրինակ 1917 թ.-ին, դրսում բնակվող մի քանի ընտանիքի (ֆինանսական) օգնությամբ, Պետրոգրադում ընդհամենը մոտ 150 մարդ մի ամբողջ հեղափոխություն հաջողացրեց ու ցարին, ի վերջո, տապալեց: Ու, մինչև 1922 թ.-ը, մոտ 28 մլն ռուս կորցրեց կյանքը:
 
Ռուս մուժիկի աչքը վախեցած է. ու, ի վերջո, գտավ հիանալի միջոց. այն է`  կողքի ազգերին իրար հետ կռվացնել, ապա որպես «անփոխարինելի հաշտարար» մտնել արանքը ու իրեն ապահով զգալ. ու եթե իրեն դեռ մի բան էլ հյուրասիրեն, սեղանին օղի դնեն ու կենացը խմեն, շատ ավելի լավ:
 
Ռուս մուժիկի (միշտ հումք արտահանող)  երկրում  2 բան է միայն հերթով կատարվում. երբ հումքի (նավթ ու գազի)  գինը բարձրանում է, զենք ու դիկտատուրա է կուտակվում, իսկ  երբ գինը (կտրուկ)  իջնում է`  երկիրը փլուզվում-տրոհվում է, ինչպես որ ԽՍՀՄ-ի դեպքում եղավ: Դրանից հետո ռուս մուժիկի հոգում էլի սկսում է վեր բարձրանալ գուլագային մտածելակերպն ու նոստալգիան: 
 
Ռուս մուժիկը վերջին 300 տարվա ընթացքում մի հոբբի ձեռք բերեց. զբաղվել հայի հողի առք ու վաճառքով. ու  այն հատկապես  կատարելագործեց  ռուս-թուրքական առաջին պատերազմից հետո:
 
Իսկ ո՞վ քեզ իր հնացած-ժանգոտած զենքը ավելի էժան չտա, եթե քո երկրի տարածքը 50 տարով ՁՐԻ նվիրես  իրեն/ իր զինվորին: «Անխելք» վրացին ու թաթար-ազերին, 300 տարի հետո, ի վերջո, ռուս մուժիկին դուրս վռնդեցին իրենց հողից: Ռուս մուժիկը սարսափած է. պիտի էլի անցնի իր փորձված հնարին` հայի հող շպրտի առաջները:
 
Ռուս մուժիկը նույնիսկ  հայի «հեքիաթին» արդեն չի հավատում. նա զենք է տալիս և՛ քեզ, և՛ քո ոխերիմ թշնամի-հարևանին, որ իրար վրա «չհարձակվեք». նա «խաղաղություն» է սիրում: Պատկերացրեք  ԱՄՆ-ն  «Համասին» կամ «Հեզբոլլահին» հանկարծ նույնիսկ իր ամենահին զենքը վաճառեր ու շարունակեր մնար Իսրայելի «ստրատեգիական գործընկերը»: Հրեային չես խաբի: Իսկ հայի հոբբին կարծես խաբվելն է: Հիմա էլ հային օրը ցերեկով ուզում են նորից ու կրկին խաբել`  ձևական-թղթային ՀԱՊԿ-ով ու նեո-կայսերական, քաղաքական ծուղակ ու գոյություն չունեցող ինչ-որ «Եվրասիական միությամբ»:
 
Գեշ տղամարդը իր սիրուն ու խելացի կնոջը պահելու միայն մի  ձև գիտի.  ամեն գնով  կնոջն էլ գեշացնել և/կամ վերջինիս հավատացնել, թե առանց իրեն կնիկը «կորած է»: Հայի և ռուսի «ամուսնությունը» ճիշտ նույնն է:
 
Միշտ ֆեոդալական Ռուսաստանից հայը միայն պատմության ոտքերն է տեսել`  ռուս մուժիկի սապոգների արանքից: 
 
11-րդ կարմիր բանակն ու «Գազպրոմը» նույն սագն ու բադն են: Սագի պես քայլող ու կռկռացող բադը  նույն սագն է:
 
Հային վտանգը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից  է: Իսկ ինչու՞ Հայը պիտի լինի հակադիր ճամբարում: Ռուսի՞ համար:
 
Վարազ Սյունի
Ամստերդամ
02.07.2013

Մեկնաբանություններ (24)

Gevorg
Վարազ! Վախենում եմ որ իրականությունն ադեկվատ չես ընկալում, կամ բոլորովին չես ընկալում, կամ չես ցանկանում ընկալել, որն ավելի դժվար դեպք է: Առակն ամենամատչելի բացատրական միջոցն է, ճիշտ է՝ առանձ խիստ հիմնավորման, սակայն էմպիրիկ փորձի վրա հիմնված: Սակայն փորձեմ ուրիշ մեթոդ առաջարկել, որը թերեւս կօգնի քեզ ինքնուրույն լուծել խնդիրը: Նախ պահանջվում է հստակ տարանջատել օգտագործվող արժեքները, հասկացություններն ու կատեգորիաները: Նկատի ունեմ էմոցիաների, բարոյականության ու այլ պայմանական արժեքների կիրառման անթույլատրելիությունը այսպիսի խնդրի լուծման դեպքում, որտեղ աշխատում են միայն մերկ շահերը: Աշխատիր նաեւ բոլորովին մոռանալ որ ես ու դու հայեր ենք (ազնիվ, հպարտ ու արդարամիտ!): Նաեւ մոռացիր որ հակառակորդը թուրք է (արյունախում, ստոր եւ այլն) իսկ խաղի մյուս կարեւոր մասնակիցը՝ ռուս (ապերախտ ու բռի ֆեոդալ, իհարկե:) Հարկավոր է դատել այսպես՝ A-ն, B-ն ու C-ն ունեն այս, մյուս եւ ուրիշ խնդիրներն ու ձգտումները: Նրանք ունեն այս, այն եւ մյուս հնարավորություններն ու միջոցները: Ինչպես պիտի վարվի ասենք B –ն, որպիսզի հնարավորինս քիչ կորցնի կամ շատ շահի? Հաշվի առնելով որ կամա-ակամա խաղին մասնակցում են նաեւ D - ն ու E-ն, ցանկացած մաթեմատիկոս կասի ձեզ որ խնդիրը չափազանց բարդ է: Այսպիսի դեպքերում խելոք մարդն օգտվում է էմպիրիկ, ընդհանրացված գիտություններից, որոնցից մի մասը հենց արտահայտվում է առակի տեսքով (որովհետեւ օբյեկտիվ են ու կիրառելի են բոլորի համար), ակայն ոչ թե սուբյեկտիվ տպավորություններից, որոնցով դուք եք ղեկավարվում: Պատմությունը վկայակոչելու դեպքում նույնպես պահանջվում է օբյեկտիվ լինել (չնայաց որ ,,պատմություն,, կոչվածն ինքնին սուբյեկտիվ տարրեր է պարունակում):
Գեւորգ
Այ քեզ պնդություն! Հիմա որ ասեմ, ձեռ ես քաշելու? Ուրեմն վերեւը նորից ուշադիր կարդա, այնտեղ պարզ գրված է՝ ապահով տեղ մտիր!
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իրատես լինենք(21) - Իմ գրածը «սուբյեկտիվ ու միակողմանի» անվանելը ուղղակի արդար չէ. և ՛ հոդվածս, և ՛ կոմենտներս հիմնված են բացառապես ՕԲՅԵԿՏԻՎ փաստերի/արգումենտների վրա: Հայ ժողովրդի/Հայաստանի մեծությունը (կամ ավելի ճիշտ` փոքրացումը) պատմական ճշմարտութունը տեսնել չցանկանալու/չկարողանալու արդյունք է: Հետո` միշտ չէ,որ մեծ ժողովուրդը մեծաքանակ ժողովուրդն է: Կարդացեք Հայոց պատմության ՀԱՏԿԱՊԵՍ 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմից մինչև 1921թ. հատվածը, ու կտեսնեք, թե ռուսը ինչպես է ԱՄԵՆ ԱՆԳԱՄ (ու նույն ձևով) իր սապոգների տակ տրորել հայի հողն ու հայի ապագան:Իմիջիայլոց,ճիշտ նույն ոճով, 1990- ականների սկզբին ,ռուսի օգնությանբ, հայաթափվեցին Արցախի Շահումյանի շրջանի գյուղերը:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Գեւորգ !(20) - «Իմ ուղեղի աշխատանքի սկզբունքը» հասկանալը կարևոր չէ: (Նաև) քո բոլոր գրածներին ես տվել եմ փաստացի-կառուցվածքային արգումենտներով պատասխաններ, ի տարբերություն քեզ. այդպես էլ փաստացի արգումենտներ չնշեցիր ու չգրեցիր, թե որն է քո՛ կոնկրետ տարբերակը Հայաստանի համար` երկարաժամկետ կտրվածքով:
Իրատես լինենք
Հարգելի Վարազ Սյունի (Ամստերդամ,ձեր արտահայտած մտքերի մեջ ընդունելի կետեր իհարկե կան, բայց դրանք շատ սուբյեկտիվ են ու միակողմանի։ Իհարկե մեր բոլորի կարծիքներն էլ շատ թե քիչ սուբյեկտիվ են, քանզի սահմանափակ մարդիկ ենք։ Անկեղծ, հետևողական ու ոչ միակողմանի բանավեճերց կարելի ե շատ բան սովորել։ Բայց ձեր մոտեցումները կարդալիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ երբ դուք Հայ Ժողովուրդ եք ասում, ձեր առջև պատկերացնում եք Չինաստանի չափ ժողովուրդ, երբ Հայաստան եք ասում` ԵՄ ից ու ԱՄՆ ից մի քանի անգամ տնտեսապես ու տարածքներով մեծ ու հզոր մի դասական պետություն, երբ պատմական պատերազմական գործողություններից եք խոսում, կարծես թե կովկասում իսկապես Հայաստանն էր պատերազմում Պարսկաստանի կամ Օսմանյան կայսրության դեմ։ Մեկ խոսքով տեսնում եք այն, ինչ ուզում եք տեսնել, սակայն ոչ այն ինչ եղել է և կա։ Ես էլ փաս, եղբայր, այլևս բանավիճելու ջիղ չունեմ։ Լավ եղեք.
Գեւորգից - Վարազին
Վարազ! Ես թարգեցի քեզ հետ բանավիճելը - որովհետեւ ուղղակի չեմ հասկանում քո ուղեղի աշխատանքի սկզբունքը: Թողնենք ախպեր ջան, որ մեր իրավացիության աստիճանը այլոք որոշեն!
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Gevorg(13-15) - Եթե 1920թ.-ին Հայաստանը նույնիսկ 100000 քառ.կմ. տարածքով մտներ բոլշևիկյան Ռուսաստանի կազմ, ՈՉ ՄԻ երաշխիք չկար,որ հենց հաջորդ օրը Հայաստանը չէին մասնատի ու մեջ-մեջ անեին: Պատմությունից հայը ՊԻՏԻ հետևյալը ՄԻՇՏ հիշի` հային տված ռուսի խոստումը ՔՈՌ ԳՐՈՇԻ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԻ: Իսկ ի՞նչու պիտի de jure անկախ Հայաստանը (կամ որևէ պետություն) գնա ու կամովին մտնի մի այլ պետության կազմ. այն էլ նոր-նոր կակածելի հեղափոխությամբ «ստեղծված»:Այ քեզ ՍՏՐԿԱՄՏՈՒԹՅՈՒՆ: ՀԳ.Այդպես էլ ԿՈՆԿՐԵՏ չգրեցիր,թե ՔՈ տարբերակը որն է. վերացական ես:
Վարազ Սյունի (շարունակություն)
Նույն ոճով, ռուսը այսօր մլրդ-ավոր դոլարի ժամանակակից զենք է վաճառում Ադրբեջանին,իսկ Հայաստանի ԱԳ Նախարարն ու Պ.Նախարարը ՎԱԽԿՈՏԱԲԱՐ-ցինիկորեն ԼՌՈՒՄ են: Քո «ստրատեգիական գործընկերը» քո թշնամուն չի զինում:Այսինքն` ՀԱՊԿ-ը ռուսի (հերթական) ԲԼԵՖՆ է:Հայը իր պետությունը/հողը ստեղծել է ԲԱՑԱՌԱՊԵՍ ԻՐ ուժի միջոցով: Նժդեհի/Սյունիքի 1918-1921 թթ. ռուսական կարմիր 11-րդ բանակի դեմ ազատամարտից ԳՈՆԵ մի փոքր դաս չքաղեցի՞ք: Հայը պիտի նայի ՄԻԱՅՆ ԻՐԵՆ.հայը ստրուկ չէ,որ նայի ռուսաստանին կամ Xստանին: Հետո, թուրքն է քո հարևանը. ուզես-չուզես,այլ ոչ ռուսը:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իրատես լինենք (12) - Ցարական Ռուսաստանը երբեք ՉԻ մտել (Անդր)Կովկաս` հային պետություն/հող տալու համար: Ցարական Ռուսաստանը (Անդր)Կովկասում, պարսիկի և թուրքի պես, ԻՐ համար հող է գրավել: Եթե չլինեին ռուսների հարձակումները Արևմտյան Հայաստանում (19-րդ դարի 2-րդ կեսին),ապա, ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, Հայոց Եղեռն չէր լինի: Ռուսը ցանկացել է ցամաքով հող ունենալ դեպի Միջերկրական ծով,ու ընտրել է հայկական տարածքներով ուղին,որպեսզի հայ ջոկատները իրենց օգնեն: Բայց, քանի որ ռուսական բանակը (այսօրվա ռուս բանակի պես) եղել է ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊ,ապա չի կարողացել սա անել,ու հայերին, ԴԱՎԱԴՐԱԲԱՐ-ԴԱՎԱՃԱՆՈՐԵՆ ՄԵՆԱԿ թողնելով,հետ է քաշվել:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Վայ, էս ազգը ինչ միամիտ է: Իսկապես որ` ամեն ազգ իր ճակատագրին է արժանի: Այ մարդ, ԵԹԵ նույնիսկ հայը ռուսից է կախված, ի՞նչ կարիք կա / ի՞նչու եք աջ ու ձախ, բարձրաձայն դա ասում. որ ռուսը (ու թուրքը) քեզ վերևից նայի՞ /ավելի՞ արհամարհի:Էդ նույնն ա,որ հարևանդ ամեն օր դուրս գա փողոց ու ասի ` «ես թույլ,աղքատ,տկար,անպաշտպան մի մարդ եմ»: Էհ, էդ փողոցի անգամ ամենապարկեշտ մարդը կմտածի` «ինչ հարիֆ ա. խփենք գլխին,եղած-չեղածը տանենք»: Թուրքից բան չսովորեցի՞ ք . 1000 տարի առաջ,որպես քոչվոր ցեղ,եկել են Մոնղոլիայից,բայց իրենց ամենուր ներկայացնում են «հին, փոքր-ասիական մեծ քաղաքակրթությունների ժառանգորդ» 'եվրոպացի': Թե՞ դուք էլ Երևանյան այսպես կոչված «Պուտինի ակումբի» «նժդեհականներ» եք:
Gevorg (շարունակություն)
Այո, հայերին զոհ են տվել ու ծախել են: Բայց ով, ինչ վիճակում? Այդ պահին ռուսաստանն ինքն էր ծախվում ու քայքայվում: Քեզ ինչու չպիտի վաճառեին, հատկապես որ քո կողմից պրոբլեմ էր ստեղծվում (ինչպես եւ հիմա): Թուրքն ավելի պրագմատիկ գտնվեց ու լավ էլ օգտվեց լենինի ֆանատիզմից: Նրանք կարմիր գլխարկներ հագան ու հեռագրեր գրեցին իլյիչին թե հեսա մենք էլ ենք ,,համաշխարհային հեղափոխությանը,, մասնակցում, իսկ էս բուրժուա հայերը մեզ խանգարում են: Եւ ստացան զենքն ու ոսկին պլյուս բոլշեւիկյան վարպետ ագիտացիան! Իսկ հետագայում հիտլերի հետ դաշինք կնքեցին! Երբ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո ստալինը պիտի սրանց պատժեր ու հա – հա պիտի մտներ հին ռուսական սահմանը վերականգներ, մեր սիրելի ամերիկոսներն ու եվրոաղվեսները մեջ ընկան: Ատոմայինով սովետին վախեցրին ու արգելեցին թուրքին կպչել (պիտի որ իմանաս, որ այդ ժամանակ արդեն ,,Կարմիր Ղարս,, թերթի կլիշեներն էին սարքում, իսկ թուրքերը սուս փուս սահմանից հետ էին քաշվում:) Կարելի է շատ փաստեր բերել ու շարունակել ինչքան ուզես, սկսած գեներալ Պասկեւիչի ժամանակներց, երբ հայաստանը փաստացի վերացված էր (Երեւանում ավելի շատ թուրք ու պարսիկ էր ապրում քան հայ: Ղարաբաղն ու Նախիջեւանն էլ էին գրեթե հայաթափվել շահ աբբասի կողմից: Ով, ինչու եւ ինչպես վերականգնեց դեմոգրաֆիկ բալանսը? – այդ էլ քեզ տնային առաջադրանք, եթե պատմությունից էս մեջբերումներ կատարում)
Cevorg (շարունակություն)
Ես էլ կբերեմ պատմությունից մի օրինակ միայն, որը թերեւս օգտակար կլինի որպիսզի ճիշտ կողմնորոշվենք: Երբ որ հայերն անկախացան, սոված, քանդված, գաղթականներով, սակայն՝ զենք ու զորքով, հայտնվեցին ֆանատիկ լենինի ու հայակեր թուրքի արանքը: Նրանց կանչեցին Մոսկով ու միչեւ թուրքերի գալը ցույց տվեցին հայաստանի քարտեզը, հիմիկվանից շատ ավելի մեծ, սակայն՝ խորհրդային միության կազմում: Սրանք էլ հայավարի վրդովվեցին թե էս ինչ եք ասում – մենք արդեն անկախ ենք, մեր բանակավ, մեր փողով ու դրոշակով! Նրանց ասացին - դուք գիտեք, կամ այսպես պիտի լինի, կամ էլ դուք չեք լինի! Սրանք էլ հայավարի թքեցին ու հպարտ վերադարձան (Լեւոն Շանթի դելեգացիան էր կարծեմ): Վերջն այնպես եղավ ինչպես գիտենք, սակայն Ղարսի ամոթալի հանձնումով, թուրքի Գյումրի ու Լոռի մտնելով, Ղարաբաղ ու Նախիջեւան կորցնելով, Հայ ,,խելոք ու հպարտ,, գործիչներին ու ինքնապաշտպանության հերոսներին կացնահարելով, կաթողիկոսին խեղդելով: (Կարծում ես երեւի, որ ուրիշները ռսի արածներին անտեղյակ են!) Հիմա, հարգելիս, առկա վիճակը գնահատելու համար, փորձիր մտովի երեւակայել թե ինչպես կլիներ ներկայիս Հայաստանի վիճակն ու սահմանները, եթե այն ժամանակ մեր խելոքներն ադեկվատ վճիռ կայացնեին ու իրենց բարի կամքով ժամանակին մտնեին բոլշեւիկների ... հարկավոր տեղը (այսպես ասենք!) Մի խոսքով, լավ մտածիր ու նոր խոսիր: Վերջում խելոք հայերիս մասին մի առակ էլ ասեմ, որ պատկերը կատարյալ լինի քեզ համար՝ ,,երբ մեկն ասում է՝ ահա խիար է, մենք աղն առնում ու վրա ենք վազում!,,
Աշոտ
Այս ամբողջ հակապատմության մեջ միայն նախավերջին նախադասությունն էր ճիշտ:
Իրատես լինենք
Վարազ Սյունի (Ամստերդամ), լավ էլի, ա՛յ ախպեր, շատ ես հեռացել հայ և պատմական իրականությունից։ Եղբայր, ձեռքդ դիր խղճիդ և ասա, մինչև Ռուսական կայսերության կովկաս մտնելը, հայը մեկ քառակուսի սեփական հող ունե՞ր։ Այս էլ ինչ որ կա ռուսը կամ մյուս մեծ քեռիները չե՞ն գծել, հիմա շատ է թե քիչ, այդ էլ այլ հարց է։ Իհարկե կարող էինք մի քանի անգամ ավելի տարածքներ ունենալ, մոտ քսանից երեսուն միլիոն հայ ազգաբնակչություն ունենալ, ծովային սահման ունենալ, սակայն և կարող էինք Արցախի նամն մի փոքրիկ մարզի վերածվել ու կցվել հարևան հանրապետությաններից որևէ մեկին, կամ ընդհանրապես իբրև պետական միավոր չլինել։ Պետք չէ այդքան շուտ անցյալը մոռանալ։ Ինձ համար Աստվածային հրաշք է, որ միջնադարյան հինգից յոթ հարյուր տարիների խավար ու անշուք տարիներից և ահավոր Եղեռնից ու տեղահանությունից հետո, այսօր մեր պատմական մեկ հատվածի վրա ունենք Հայաստանի Հանրապետություն ու հերոսական Արցախ աշխարհ։ Իմ կարծիքով վերջին հազարամյակում, հակառակ մեր այսօրվա տնտեսական ու քաղաքական դժվարություններին, հայ ազգը երբեք այսքան համախմբված ու զորավոր չի եղել։ Եղբայր, ես ինքս տարիներ է ինչ ապրում եմ Եվրոմիությունում, միջից ծանոթ եմ իրենց քաղաքական կառուցվածքին ու կենսաձևին։ Հայաստանն իրենց համար բոլորովին այլ կարգի ու լիգայի պետություն է, ինձ ճիշտ հասկացիր։ Այս տեսանկյունից դիտված, այսօր Հայաստանը պետք է միանշանակ ու հստակ կողմնորոշվի դեպի ՌՈՒՍԱՍՏԱՆ։ Որքան շուտ ճանաչենք մեր տեղը, կշիռը և կարողությունների չափը, այնքան մեր օգուտն է։ Հարգանքներվ` նույնպես Եվրոմիությունում ապրող հայ մարդ
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հովիկ Հ(8) - «իրենց/արևմուտքի ռազմանավերը մեր լեռներով չէին կարող անցնելը» 100 տարի առաջ էր: Հիմա 2013 թ.-ն է: Հիմա ռազմանավերը օդով են թռնում: «Բարեկամ ռուս»,«վատ թուրք»-ն էլ արդեն բոլորը չեն գնում: ՆԱՏՕ-ի անդամ երկրները իրար վրա հարձակվելու իրավունք չունեն, գումարած ՆԱՏՕ-ի համատեղ պաշտպանության 1949 թ.-ի համաձայնագրի 4-րդ և 5-րդ կետերը: ՇԱՏ ճիշտ եք.«ԲԱՅՑ ՄԻՉԵՎ ԵՐԲ ԻՆՉ ՈՐ ՄԵԿԸ ՊԻՏԻ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ,ՍԱ Է ՀԱՐՑԸ,մինչև երբ՞»: Ռուսը Հայի հողը ՄԻԱՅՆ փոքրացրել է՝ ամբողջ պատմության մեջ. իրեն միայն մի ոտնատեղ է(ր) պետք,այլ ոչ ՀԱՅԱՍՏԱՆ երկիր:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իրատես լինենք.(7) - Լրիվ համաձայն եմ . «Մեր գինը սա է, մեզ մատուցում է այն, ինչի մենք իրենց աչքին արժանի ենք»: Հայը պիտի «ոչ թե միանշանակ կողմնորոշվի դեպի Ռուսաստան»,այլ հայը պիտի վարի ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԱԿԵՆՏՐՈՆ քաղաքականություն,որը,անկասկած, ենթադրում է ֆեոդալ ռուս-վասալ հայ հարաբերության դադարեցում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Գեւորգ(6) - Սա «գելի,ձիու ու քուռակի» հարց չէ: Պիտի ՀՍՏԱԿ գիտակցել հետևյալ պարզ փաստը` Ռուսաստանին ԵՐԲԵՔ ձեռք չի տալու ուժեղ/հզոր/ինքնիշխան Հայաստան: Այլ խոսքերով` մեղմ ասած` Ռուսաստանը Հայաստանի/Հայի ԲԱՐԵԿԱՄԸ ՉԷ: Որպես առաջին քայլ, ԳՈՆԵ ձեր սրտում, ընդունեք սա,որ ճշմարտությունը թույլ տա կատարել (ապագա) ճիշտ որոշումներ: Այսինքն` դու առաջարկում ես մնալ ռուսի վասալը ու սուս անել,որ հայը գոնե իր ֆիզիկական գոյությունը մի կերպ քարշ տա՞ :
Հովիկ Հ
Հոդվածագրի վրդովմունքը հասկանում եմ ,սակայն ցավոք այլ ընտրություն չունենք այս պահին ,ամեն ինչ այլ կլիներ եթե մենք մեզանից ավելի մեծ ուժ ու զորություն ներկայացնեինք,իսկ Ռուսները պահել են հայերիս ձեռքերը չեն՞ թողնում մրցակցային տնտեսություն ունենանք,ժողովրդավար պետություն ունենանք,իհարկե նրանք միշտ էլ կուզենան ,որ մենք միշտ է հեշտ կառավարելի լինենք ՝ այսինքն թույլ լինենք, բայց դե ամեն ինչ մեզանից է կախված:Կուզեի ասե,լ որ հոդվածագրի բարկության սլաքը ճիշտ ուղղության վրա չէ :Լավ իսկ ՆԱՏՕ-ն մեզ անվտանգությունը կերաշխավորի, թե՞ մեր սիրելի Արարատ լեռան վրա ևս մի 5 հատ բազզա կտեղադրի մեր դեմ հա... մոռացել էի Ամստերդամից մեր հարգելի հոդվածագիրը չի տեսնում,իսկ ես ամեն օր եմ տեսնում դրանք....:ՄԵնք մի անգամ արևմուտքին մեզ հենարան արդեն համարել ենք ու արդյունքը բոլորս գիտենք՝ իրենց ռազմանավերը մեր լեռներով չէին կարող անցնել,իսկ Ռուսները՝գոնե մեր անվտանգությունը երաշխավորում են:ԲԱՅՑ ՄԻՉԵՎ ԵՐԲ ԻՆՉ ՈՐ ՄԵԿԸ ՊԻՏԻ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ,ՍԱ Է ՀԱՐՑԸ,մինչև երբ՞: Ահա այս մասին պիտի մտածենք :
Իրատես լինենք.
Հարգելի Վարազ Սյունի (Ամստերդամ, այս հարցում ձեզ հետ համամիտ չեմ։ Աշխարհը՝ այսպես կոչված քաղաքակիրթ կամ գիշատիչ բնույթով ու քաղցած ախորժակով ծախված ամեն ինչ վաճառքի հանած աշխարհը, շատ ավելի լավ է ճանաչում և՛ ադրբեջանցուն և՛ թուրքին և՛ հային և՛ ռուսին, իսկ ամենակարևորը լավ գիտի, որն է իր շահն ու համեղ պատառը։ Մեր գինը սա է, մեզ մտուցում է այն, ինչի մենք իրենց աչքին արժանի ենք։ Կարիք չկա ավելորդ զգացմունքային դեգերումների ու պատմական համոզիչ կամ ոչ համոզիչ փաստերի դրոշակը ծածանել։ Մի՞թե դժոխածին սաֆարով ողորմելու դեպքը մեզ բան չհասկացրեց, մի՞թե մենք անուղղելի տգետ ու ծույլիկ երեխեք ենք։ Այսպես կոչված քաղաքակիրթ կամ գիշատիչ բնույթով ու քաղցած ախորժակով ծախված ամեն ինչ վաճառքի հանած աշխարհը խլինքախառը թքեց մեր երեսին, իսկ մենք մեզ էշի տեղ դրեցինք, իբր դժոխածին սաֆարովի անօրինակ դեպքն ադրբեջանի քաղաքականության ու կաշառքի ճարպկության արդյունք ներկայացնելով և մեզ խաբելով։ Դեռևս շարունակում ենք հավատալ բարի քեռիներին, արդարադատ պապիկներին, ձմեռ պապուն։ Այսօր Հայաստանը միանշանակ ու հստակ պիտի կողմնորոշվի դեպի ՌՈՒՍԱՍՏԱՆ, մնացյալ բոլոր առաջարկները ծուղակ ու թակարդ են մեզ նման թույլ ու փոքր ազգի և պետության համար։ Հարգանքներվ` նույնպես Եվրոմիությունում ապրող հայ մարդ
Գեւորգ
Ասեմ Վարազ ջան: Օգտվելով կենդանիների հետ կատարվող համեմատություններից՝ նախ բացատրեմ թե գելն ինչպես է ձիու (կապված) մոտից տանում քուռակին: Խաղալով ու հրապուրելով! Մոտիկ է գալիս, հետո իբր քուռակից վախենալով փախուստ է տալիս եւ այպես ախմախին հեռացնելով, կոկորդից բռնում: Հիմա մենք այդ էշի քուռակի վիճասկում ենք: Պետք է հասկանանք որ մենք ոչ մեկի պնգլին հարկավոր չենք իրականում, այստեղ հարցը ռսներին կովկասից տշելն է: Եթե պատմություն ես վկայակոչում ապա դա էլ պիտի պարզ լինի քեզ համար: Իսկ դրանից հետո կարելի է հասկանալ թե ինչ պիտի կատարվի: Բացատրեմ համենայն դեպս: Նրանց վերադարձն այլեւս բացառելու համար պիտի ՀՀ - ն լիկվիդացվի ընդհանրապես: Պատահմամբ թե սխալմամբ մի երկու օրում կարող է ջնջեն, կամ էլ ստիպեն թուրք եղբայրների հետ ասիմիլացվել լուծվել, եվրոպա ու ամերիկա գաղթել լավագույն վարիանտով, դա արդեն տեխնիկական հարց է: Հասարակ տրամաբանությունն այդ է ասում: Ինչ պիտի անել այս դեպքում? Հեչ, ինչպես նրանց համար ֆորպոստ էինք այդպես էլ պիտի շարունակենք մնալ ու աշխատել ավելի լավ ֆորպոստ լինել ու անիմաստ ջղաձգություններ չկատարել: Սահման, զենք տնտեսություն, էներգետիկա ամեն ինչ տվել են ռսի ձեռքն ու ինչ որ ցնորական պլաններ են առաջ քաշում եվրոինտեգրման! Քեզ չի թվում որ ձյաձաները կոնֆետ են տվել: Թե հեռու է սրանցից ?
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Գեւորգ(3) - Հենց դրա ՛ համար պիտի ունենալ plan B. կամ` բոլոր ձվերը չդնել մի զամբյուղում: Հայաստանը,այս պահին, ունի պետություն ու (գոնե de jue) անկախ է. ու/ուստի պիտի իրականացնի Հայաստանի ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ շահերից բխող քաղաքականություն: Հետաքրքիր է` իսկ ո՞րն է քո տարբերակը:
Aram_US
բրավո , ճիշտ եք նկատում:Միայն կցանկանայի ավեացնլ,որ մեր հայ լիդերներից ով նկատեց ու փորձեց փոխել իրավիճակը, ուղղակի ֆիզիկապես վերացվեց:Մի քանի անուններ- Ստեփան Շահումյան,Կամո,( Գայ) Հայկ Բժշկյանց... մինչև մեր օրերը...Իսկ մեր նախագահը իրենց ДОБРО-ն ստացել է և սրանից հետո no comment...
Գեւորգ
Վարազ էս ինչ ես գրել, էս նկարը որտեղից? Այ ախպեր արջի հետ խաղ չեն խաղում, վերջը լավ չի լինում: Կամ գուցե մեր ֆեոդալներն ավելի լավն են? Վերջապես, ինչու ես քեզ իրավունք վերապահում խաղալ այնպիսի բաների հետ որոնք ճակատագրական նշանակություն ունեն բոլորի համար? Իսկ դու փորձել ես մերոնց վարքին ռսի աչքերով նայել? Հիշում ես երեւի Գրոզնին ինչպես էին քարուքանդ անում, որտեղ այդ պահին նաեւ շատ ռուս ընտանիքներ էին գտնվում: Ելկինին էին ցույց տալիս որին խնդրում են դադրեցնել ջարդը: Իսկ նա ինքնագոհ ժպտալով պատասխանում էր - еще рано ..! Հիմա ինչ խելքով ենք մտածում? Սմերչը տվել են դահիճների ձեռքն ու սպասում են որ կամ խելքի գանք կամ էլ դոբրոն տան: Վերջն էլ կգան (շատ ուշ) ,,կփրկեն,, մնացածներին ու նորից սապոգը կպաչեն՝ ամեն ինչ կորցնելուց հետո: Խելքի եկեք, հետ քաշվեք, ամեն ինչ պարզից էլ պարզ է
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հարգելի Աշոտ(1) - Ամբողջ հոդվածս հիմնված է բացառապես պատմական և արդի փաստերի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter