HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ինչու են ՀՅԴ-ականն ու ՀՀԿ-ականն ինքնառաջադրվել

«Մենք չենք ուզում արհեստականորեն մեծացնել լարվածությունը Պռոշյանում: Ամեն ինչ արել ենք, որ հնարավոր լինի այդտեղ անցկացնել նորմալ, իսկական ընտրություն: Եթե անկախ, արդար ընտրություն լինի, մենք միայն կշնորհավորենք հաղթողին, իսկ եթե լինի այնպես, ինչպես լինում է միշտ՝ ճնշումներ, հավաքներ, հանձնարարություններ, ապա լարվածությունը կմեծանա»,- այսօր հուլիսի 14-ին Պռոշյան համայնքում կայանալիք գյուղապետի ընտրությունների վերաբերյալ հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո նշանակված արտահերթ ընտրություններին առաջադրվել են անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, ՀՅԴ-ական Վովա Սահակյանը, ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը: Վերջինս նախկինում եղել է սպանված գյուղապետի մրցակիցներից: Հատկանշական է, որ թե Սահակյանը, թե Մուրադյանը ինքնառաջադրվել են: Հենց այդ իրողության վերաբերյալ Ա. Վարդանյանը հայտնեց, որ ՀՀԿ-ն էլ գիտակցում է լարվածությունը մեղմելու կարեւորությունը:

ՀՅԴ-ական գործչի դիտարկմամբ՝ անհնար է, որ Հ. Մուրադյանի սպանության գործի բացահայտմանը նպաստող հանգամանքներ չլինեն: Սակայն լարվածությունը գյուղում այնքան մեծ է, անվստահությունն էլ իրավապահ համակարգի հանդեպ՝ խորը, որ մարդիկ չեն խոսում, իրենց իմացածը չեն հայտնում:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter