HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Գարեգինյան

«ՋիԷնՍի-Ալֆա»-ն ընդլայնում է իր գործունեությունը

«ՋիԷնՍի-Ալֆա» ընկերությունը ձեռնամուխ է եղել համապետական ծածկույթի 10 Գբ/վ թողունակությամբ IP/MPLS ցանցի ընդլայնման երկրորդ փուլի իրագործմանը: Ինչպես հաղորդել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը (ՏՏՁՄ) լրատվական ծառայությունը, ծրագրի առաջին փուլի իրագործման ընթացքում կատարած աշխատանքների արդյունքում Երևանում և հանրապետության ութ մարզի 16 բնակավայրում շահագործման են հանձնվել ընկերության ցանցի հանգույցները: Դրանք հագեցած են ամերիկյան Juniper Networks ընկերության արտադրության գերժամանակակից սարքավորումներով:

Նշված կենտրոններից «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ն էլեկտրոնային հաղորդակցության օպերատորներին, ծառայություն մատուցողներին և կորպորատիվ հաճախորդներին է տրամադրելու IP տարանցման, ինտերնետի հասանելիության, տվյալների հաղորդման, ինչպես նաև վիրտուալ մասնավոր ցանցերի (VPN) և այլ ծառայություններ:

Ներկայում «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ ցանցին միացված ՀՀ մարզերի և բնակավայրերի ցանկը հետևյալն է. Երևան, Կոտայք (Աբովյան, Նոր Հաճն), Արարատ (Մասիս), Վայոց Ձոր (Ջերմուկ), Սյունիք (Քաջարան,Ագարակ), Արագածոտն (Աշտարակ, Ապարան), Շիրակ (Գյումրի), Լոռի (Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր), Տավուշ (Բագրատաշեն):

Ցանցի ընդարձակմանն ուղղված շինարարական և տեխնիկական աշխատանքները շարունակվում են, նախատեսված են նոր ներդրումներ: Մինչև 2010 թ. տարեվերջ «ՋիԷնՍի-Ալֆա»-ի ցանցին միացվեց ընդհանուր առմամբ 29 քաղաք Հայաստանի բոլոր մարզերում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնահավառի մասնագետների գնահատմամբ' այս ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի ինտերնետի ներթափանցման մակարդակի բարձրացմանը, կազմակերպությունների ու բնակչության համար տեղեկատվական ռեսուրսների հասանելիության աճին, ինչպես նաև կխթանի ընկերության տրամադրած նորագույն ցանցային տեխնոլոգիաների ու ծառայությունների հասանելիությունը մարզերում և մայրաքաղաքում:

Նշենք, որ «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության հիմնական առաքելությունն է կառուցել հանրապետական ծածկույթ ապահովող SDH (հիմնված Cisco Systems սարքավորումների վրա) և IP/MPLS (Juniper Networks) ցանցային միջուկով) տեխնոլոգիաներով հագեցած օպերատորական դասի օպտիկամանրաթելային հիմնացանց, որը բավարարում է միջազգային օպերատորների, հայաստանյան լարային և բջջային կապի օպերատորների, ինտերնետ ծառայությունների մատակարարների, խոշոր միջազգային կազմակերպությունների և ձեռնարկությունների տվյալների հաղորդման ու գերարագ ինտերնետ ծառայությունների պահանջները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter