HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաջարանի հանքում կորած դեմոկրատիան, կամ՝ զանգն է զուր, երբ թշնամիդ ներսից է

Դեմոկրատիա նշանակում է ՝ կառավարում ժողովրդի կողմից: Ժամանակակից աշխարհում սրա առանցքը արդար ընտրություններն են:

Սյունիքի (և մյուս մարզերի)  մարզպետը, մարզպետարանի բոլոր բաժինների ղեկավար աշխատողները, ինչպես նաև մարզի իրավապահ և դատական  համակարգի բոլոր  մարմինների  ղեկավար աշխատողները  ժողովրդի կողմից ՉԵՆ ընտրվում:  ՉԿԱՆ  նաև ժողովրդի կողմից ընտրված  մարզային այլ մարմիններ (օրինակ՝ «Մարզային ժողով»), որը, գոնե փոքրիշատե, կհսկիչընտրված մարզպետին և/կամ  չընտրված դատաիրավական մարզային մարմիններին: Այսինքն՝  ժողովրդի մանդատ ՉՈՒՆԵՑՈՂ մարդիկ, ժողովրդի անունից, որոշումներ են կայացնում,որըհաճախ երկարաժամկետ ու բավականին լուրջ հետևանքներ է ունենում ձայնից զրկված նույն ժողովրդի համար: Ուստի՝  իրականում՝ Սյունիքում (և մյուս մարզերում)  չկա դեմոկրատիայի կենսական հիմք հանդիսացող trias politica. այսինքն՝  իրար հսկող մարզի կառավարման ավտոնոմ/ինքնավար 3 ճյուղերի (գործադիր,օրենսդիր և դատական) փոխվերահսկողություն: Վերոհիշյալից հանգում ենք պարզ եզրակացության՝ Սյունիքի ներկա կառավարման սիստեմը անդեմոկրատական է ու հակաժողովրդական:
 
Փակագծերը բացած՝ Սյունիքը ՏՆՕՐԻՆՎՈՒՄ  է  (ՀՀԿ-ական)  ռեժիմի մաս կազմող ու հիմնականում Քաջարանի հանքի շուրջը հավաքված  և տոհմային 3-4 ընտանիքներից բաղկացած միհանքային ԿԼԱՆԻ կողմից, որն, ԱՄԵՆ  ԳՆՈՎ, ատամներով պահել/պահելու է, որպեսզի  Սյունիքում այլընտրանքային-ոչ հանքային տնտեսություն ՉԶԱՐԳԱՆԱ, որպեսզի իրենց դեմքաղաքական-տնտեսական մեկ այլ լուրջ ուժ  չստեղծվի:
 
Ասածիս վառ ապացույցը  Լիսկային չպատժելու ռեժիմի չքողարկված փորձերն  են  ու այն փաստը , որ Քաջարանի հանքի (ԶՊՄԿ-ի) տնօրեն Մաքսիմ Հակոբյանին դե ֆակտո նշանակեցին Սյունիքի նոր մարզպետ: Իհարկե, դե յուրե, դա ձևակերպեցին իր 36-ամյա հանքատեր-օլիգարխ ու «գիտնական» որդու անունով: Ռեժիմը նոր գլխացավանք չուզեց, քանի որ Հակոբյան Մաքսիմը Սյունիքում, մեղմ ասած, բավականին չսիրված է. գումարած այն, որ Մաքսիմն ու Լիսկան, իրականում, երբեք իրար հետ չեն ունեցել. ուստի՝  ռեժիմը չցանկացավ, որ սաներկլանային պայքար/գզվռտոց երևա, քանի ուր սա կնշանակեր, որ  կլանը պառակտված ու հաղթելի է, որն իրականում  հե՛նց այդպես է: Հակոբյանների կլանի «կնքահոր»  վաղուցվա երազանքը վերջապես իրականացավ (հողը թեթև վրադ՝ Ավո). նրան կարգեցին «Սյունյաց իշխան», ու, իհարկե, «ձրի»:  Բայց մինչև ե՞ րբ: Լիսկայի «հոժարակամ հեռանալու» գինը, ամենայնհավանականությամբ, նրան չպատժելու/չնստեցնելու ռեժիմի խոստումն էր: Ու,նույն սցենարով, Լիսկայի տուն-ամրոցում գտնված զինանոցը,  ռեժիմի քաղաքական շահերից ելնելով, բոլորը«գրանցված» ու «չկրակող» ձևակերպվեցին դավթարի վրա, քանի որ ռեժիմի մեծագույն մասը Լիսկայի պես է. հո բոլորին չե՞ ն պատժի ու իրենք իրենց  վերացնեն:
 
Այս (ներ)կլանային  գզվռտոցները ՈՉԻՆՉ չեն փոխել ու փոխելու սյունեցու կյանքում:   Սյունեցու համար ո՛չ մի տարբերություն ,թե հանքային կլանից ով կնստի աթոռին:
 
Սյունեցու համար իրավիճակը փոխվելու է ՄԻԱՅՆ այն ժամանակ, երբ դեռ անկախ մնացած  ու կարող սյունեցիները, վերջապես, ոտքի կանգնեն ու ՊԱՀԱՆՋԵՆ ԻՐԵՆՑ ՁԱՅՆԸ: Ու դա պիտիլինի ՀԻՄԱ, քանի որ Սյունիքն այսօր գտնվում է շատ կարևոր-ճակատագրական  խաչմերուկում, ու հանքային կլանը նրան փորձում/ստիպում է սխալ ճանապարհով գնալ: Մասնավոր ուօտար ձեռքերում գտնվող հանքերը ՄԻԱՅՆ ԳԵՐՇԱՀՈՒՅԹ են ուզում փոքրիկ Սյունիքից. ու կարճ ժամանակում: Ուստի սկսել են ընդերքի շահագործման ՎԻՇԱՊԱՅԻՆ ծավալների հասնողարտադրություն:
 
Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ ԵԹԵ այսպես շարունակվի, ապա Սյունիքը, մոտ 10 տարի հետո, ուղղակի ԿՈՐԾԱՆՎԵԼՈՒ է՝ բաց պոչամբարների, հանքային ահռելի փոսերի,ճառագայթման,թունավոր պոչերի, հանքային թափոնների, թունավոր մետաղներով ներծծված ու անմշակելի արդեն դարձած հողերի գերեզմանում:
 
Ուստի ՉԱՓԱԶԱՆՑ կարևոր է պայքարի ելնել ու պահանջել առնվազն ներքոհիշյալ 5 կետերի իրականացումը.
 
1. ՀՀ կուսակցությունների մասին օրենքի հոդված 5 (1)-ի չեղյալ հայտարարում:
 
Այս հոդվածը մարզային/տեղական ինքնուրույն-արդյունավետ քաղաքականություն վարելու թիվ 1 թշնամին է: Ըստ այս հոդվածի՝ «կուսակցությունը պարտավոր է ունենալ ոչ պակաս, քան200 անդամ: Կուսակցությունը պարտավոր է ունենալ առանձնացված ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ում, ներառյալ՝ Երեւանում»։
 
Իսկ Ի՞ ՆՉՈՒ: Ո՞ րն է այս անդեմոկրատական հոդվածի նպատակն ու իմաստը. որ ամբողջ քաղաքական դաշտը կառավարելի լինի միայն Երևանի՞ ց:  Ենթադրենք Գորիսում 250 մարդցանկանում է ստեղծել մի կուսակցություն,զբաղվել բացառապես Գորիսի հարցերով ու մասնակցել միայն Գորիսի ընտրություններին: Ի՞նչու պիտի սա հնարավոր չլինի: Սրա ո՞րն է «վատ»:Այսօր, օրինակ, նաև Հոլանդիայում այսպիսի շատ տեղական կուսակցութուններ վաղուց արդեն զարգացնում են իրենց շրջանները: Սա կոչվում է (տեղական) դեմոկրատիա:
 
2. Ժողովրդի կողմից  ընտրովի «Մարզային Ժողով», որը պիտի լինի մարզի օրենսդիր մարմինը և հսկի մարզի գործադիր մարմնին. այսինքն՝  մարզպետին ու մարզի դատա-իրավականմարմիններին (ներառյալ մարզի դատավորներին): «Մարզային Ժողովը» պիտի իրավունք ունենա (անվստահության քվեով) մարզպետին և այլ մարզային պաշտոնյաներին ազատելաշխատանքից: «Մարզային Ժողովում» յուրաքանչյուր շրջան պիտի ունենա ներկայացուցիչ/պատգամավոր՝ շրջանի բնակչության թվին համապատասխան:
 
3. Ժողովրդական հանրաքվեով մարզի ցանացած ընտրված կամ չընտրված անձի պաշտոնից ազատելու իրավունք, եթե մարզի բնակչության առնվազն 1/3-ը պահանջում է այսպիսի հանրաքվե:
 
 4. Անկախ (կամ գոնե կիսով չափ անկախ) մարզային բյուջե, որին պիտի փոխանցվեն մարզում արտադրված արտադրանքից (հատկապես  հումքից)  գանձված տուրքերի ԱՌՆՎԱԶՆ 50%-ը: Մարզային բյուջեն պիտի բացառապես ծախսվի մարզի կարիքները հոգալու վրա:
 
 5. ա) Մարզի հանքարդյունաբերության ԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ կամ գոնե կիսով չափ ազգայնացում.այսինքն՝  ԲՈԼՈՐ հանքերում պետության առնվազն 51% սեփականություն: Ույուրաքանչյուր հանքից տարեկան արտահանվող հումքի ՊԵՏԱԿԱՆ պլանավորում, որպեսզի դադարեցվի/զսպվի հանքերից ներկա վիշապային չափերի հասնող  հումքի գերարտադրությունը:
 
բ)  կամ՝  բոլոր հանքերի ժողովրդականացում. այսինքն՝  բաժնետոմսերի առնվազն 51%-ի վերաբաժանում աշխատողներին և/կամ ժողովրդին:
 
գ)  կամ՝  ՀԱՏՈՒԿ ՀԱՐԿԻ (10 %) գանձում բոլոր հանքերից: Այս փողով ստեղծել մարզային ՊԵՏԱԿԱՆ  բանկ,որը պիտի խթանի մարզի երկարաժամկետ-մաքուր-այլընտրանքայինտնտեսության ստեղծումն ու զարցացումը. կա՛մ պետական նախաձեռնությամբ, կա՛մ երկարաժամկետ ՊԵՏԱԿԱՆ անգրավ վարկեր տրամադրելով (10-15 տարով ու 1-5%-ով):
 
Որպես հետգրություն՝ խոսքերն ու խոստումները միայն խոսքեր ու խոստումներ են :  Զանգն է զուր,երբ թշնամիդ ներսից է. կա՛մ զանգդ պիտի փոխես, կա՛մ էլ թշմամուդ: Կամ էլ երկուսը:
 
Վարազ Սյունի
Ամստերդամ, 22. 07. 2013
Լուսանկարում՝ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը

Մեկնաբանություններ (8)

Գեւորգ
Հարգելի Վարազ! Այս անգամ բավականին ակտուլ եւ միանգամայն արդարացի հարցեր են դրվել Ձեր կողմից: Միայն մի դիտարկում կարելի է ավելացնել - իսկ ինչու Սյունիքում միայն? Այս խորամանկ խաղը գալիս է առաջին քանդարար ԼՏՊ-ի ժամանակից: Թաղապետեր, գյուղապետեր, քաղաքապետեր ընտրվում են (գոնե, իբր թե) իսկ նրանց գլխին պիրզիդենտի կողմից կարգվում են մարզպետները (!) Էլ ինչ դեմոկրատիա, ինչ զարաֆաթ! Ահա որտեղ են թաղել շան գլուխն ու ,,դեմկրատիա,, անվան տակ փաստացի սատրապություններ ստեղծել: Մարզպետների ինստիտուտը պիտի վերացվի ընդհանրապես, իսկ մարզը ղեկավարվի ընտրովի կոլեգալ մարմնի կողմից:
Գեւորգ
Ներողություն: Հարցն իսկապես հանրապետական մասշտաբով է դրված:
Syuneci
Mi ban hastat e, naxord marzpeti hamemat ays tran spitak aravni e, isk demokratia asvac@ varuc chka yev voch mi ter.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հարգելի Գեւորգ (1-2) - Գրել եմ Սյունիքի օրինակով, բայց այն ,իհարկե,վերաբերում է նաև այլ մարզերին: Գրում եմ Սյունիքի օրինակով,որովհետև նախ՝ ինքս սյունեցի եմ, հետո՝ Սյունիքը Հայաստանի (և Արցախի) համար ՄԵԾ ստրատեգիական նշանակություն ունի,որի ամայացումը Հայաստանի և Արցախի համար շատ ԼՈՒՐՋ հետևանքներ է ունենալու: Համաձայն եմ ձեր հետ,որ՝ Մարզպետների ինստիտուտը պիտի վերացվի ընդհանրապես, իսկ մարզը ղեկավարվի ընտրովի կոլեգալ մարմնի կողմից, ու՝ որ այս հարցը նաև հանրապետական մասշտաբով է դրված:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հարգելի Syuneci(3) - համաձայն չեմ,որ ՝ demokratia asvac@ vaxuc chka yev voch mi tex: Օրինակ Հոլանդիայում բավականին արդար ընտրություններ են լինում: Բայց սա դեռ մի կողմ թողած. պիտի հստակորեն տարբերել դեմոկրատական հաստատությունների լինել-չլինելը ու լինելու դեպքում դրանց լավ կամ վատ գործելը: Այսօր Սյունիքում (և այլ մարզերում) այդ դեմոկրատական հաստատությունները ԴԵՌ ՉԿԱՆ,որ լավ կամ վատ աշխատեն: Էդ նույնն է,որ մեկը առանց հեծանիվի մասնակցի հեծանվավազքի մրցութին (ու հետո փնովի հեծանիվներին,որ չի հաղթել):
Syuneci
Yes eli kkrknem, chka 100% demokratia, henc ayd nuyn evropaciner@ tesel u tesnum enq, te vonc en demokratia xarum, ASTVAC voch ani yerb hankarc navtadolarner en koxkic erevum, yes himnvum em patmutyan pasteri vra, dranq bolorn el mi guce mec porov, bayc vacharvum en!!
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Թույլ ու ոչ-խորն արմատներ ունեցող ծառի համար ՑԱՆԿԱՑԱԾ քամի պոտենցիալ վտանգ է. ու միշտ դրսի քամիներն են «մեղավոր»: Այս պահին Սյունիքը/Հայաստանն էլ այսպիսի ծառի է նմանվում: Ուստի՝ ՍԿԶԲԻՑ պիտի՛ արմատներդ խորացնես ՔՈ հողում. ու դա ,առաջին հերթին, անում ես ՔՈ համար: Իսկ սա անելու միայն մի (փորձված) ձև կա. ժողովրդի կողմից ընտրված դեմոկրատական կառույցների ստեղծում ու զարգացում/կատարելագործում:
հոմո
լավ հոդված է,ճիշտ առաջարկներ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter