HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռուսերենը հիմա էլ է հաղորդակցության լեզու միայն նախկին Միության սահմաններում»

Հարցազրույց մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանի հետ

- Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում պրակտիկորեն տեղի ունեցավ ռուսերենի անկում: Այդ ընթացքում ծնված երիտասարդությունն իր ամբողջության մեջ չի տիրապետում (կամ վատ է տիրապետում) ռուսերենին: Նշանակո՞ւմ է սա, արդյոք, որ մեր երկրում ռուսերենը հեռանկար չունի, եւ ավագ սերունդն իր հետ կտանի նաեւ ռուսերենի լայն իմացությունն ու գործածությունը:     

- Դուք նկատե՞լ եք, որ երբ ռուսաստանաբնակ հայերը գալիս են Հայաստան, ռուսերեն են խոսում: Ինչո՞ւ: Բանն այն է, որ դա թույլ է տալիս նրանց զգալ առաջին կարգի մարդ, որովհետև այդ լեզվով խոսում են Ռուսաստանում նրանցից իրենց առավել կամ արտոնյալ համարողները: Նախկին գաղութային երկրների քաղաքացիները Ռուսաստանում իրենց երկրորդ կարգի մարդ են զգում, քանի որ ռուսները վարում են լեզվական նացիոնալիզմի հստակ ընդգծված քաղաքականություն: Դա բնորոշ է նաև առօրյա կյանքին:

Ռուսների քամահրանքը լեզվական սխալների հանդեպ ես անձամբ եմ զգացել: Ռուսները լեզուն կիրառում են մարդու ու հատկապես՝ նախկին գաղութներից եկածների վրա: Հայերը սա շատ լավ զգում են: Ռուսաստանից Հայաստան գալով շատ հայեր ռուսերեն են խոսում, քանի որ դա թույլ է տալիս նրանց զգալ «առաջին կարգի» մարդ: Սա, իհարկե, ինքնախաբեություն է: Ռուսերենը Հայաստանում վաղուց այսպես կոչված էլիտար լեզու չէ, և նման վարքագիծը հայաստանյան միջավայրում ծիծաղ  է առաջացնում:

Ռուսների կիրառած լեզվական քաղաքականությունն է պատճառներից մեկը, որն առաջացնում է ռուսերեն լեզու սովորելու դիմադրություն: Ես չեմ ասում, որ ռուսերենը պետք է մերժել որպես լեզու: Որպես օտար լեզու կարելի է նաև ռուսերեն իմանալ: Բայց հասարակության մեջ այդ մերժումը և հակակրանքը պայմանավորված է Ռուսաստանի՝ գաղութարար լինելու ինքնությամբ, որից նա չի կարողանում ազատվել:

Որոշ բեկում տեղի ունեցավ 90-ականներին, երբ խնդիր դրվեց դուրս գալ Ռուսաստանի ազդեցությունից: Ես չեմ կարող ասել՝ արդյոք գիտակցորեն էր, որ մարդիկ սկսեցին կրճատել, մերժել ռուսերեն լեզվի գործածումը, թե պարզապես դա Հայաստանում ռուսական անմիջական ներկայությունից ազատվելու մեխանիկական հետևանք էր: Ռուսերեն լեզվի իմացությամբ իշխանություն բանեցնողները հայտնվեցին մարգինալ կարգավիճակում: Մինչ այդ՝ խորհրդային տարիներին, Հայաստանում ռուսերենի կիրառումը քանակական առումով զիջում էր հայերենին: Սակայն, երկրի ազդեցիկ զանգվածը կամ ներքին գաղութարարների դեր ստանձնած սովետահայ բյուրոկրատիան ու ինտելեգենցիան խոսում էր գլխավորապես ռուսերեն: Ռուսերենի իմացությունը հավասարազոր էր իշխանության իրականացման: Հիմա այդպես չէ:

Եթե չեմ սխալվում 2012թ.-ի հուլիսին Հայաստան եկավ մի ռուսական պատվիրակություն, որն այստեղ համաձայնություններ ձեռք բերեց ռուսերեն լեզվի զարգացման ու կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: Կարծես թե Ռուսաստանը լեզվի տարածման միջոցով փորձում է վերականգնել իր ազդեցությունը տարածաշրջանում: Այս պահին դժվար է ասել, թե ինչ հեռանկարներ կան այս նախաձեռնությունների համար: Կարծում եմ՝ դրանք մեծ չեն:

- Ի՞նչ էր տալիս անցյալում մեզ ռուսերենը, եւ պրակտիկորեն ի՞նչ է տալիս ռուսերենի իմացությունն այսօր Հայաստանի քաղաքացիներին: Ի՞ նչ ենք արդեն այսօր մենք կորցնում ռուսերենի հեռանալով:  

 - Եթե ես այսօր որպես գիտնական ռուսերեն չիմանամ, ապա մեծ կորուստներ չեմ ունենա: Այդ լեզվի կարևորությունն այսօր ընկել է, որովհետև դրանով չի ստեղծվում գիտական նորություն: Արվեստի, գրականության, գիտության ոլորտներում ռուսերենն ամենևին առաջնային լեզուն չէ աշխարհում: Նույնիսկ ռուսները սովորում են անգլերեն, եթե ցանկանում են մասնակցել այդ ոլորտների դիսկուրսներին և ծանոթ լինել գիտական նորություններին:

Այսօր ռուսերենը հիմնականում պետք է այն մարդկանց, ովքեր մեկնում են Ռուսաստան աշխատանք գտնելու: Խոսքը ոչ միայն հայերի մասին է: Եթե այդ մարդիկ նախկին խորհրդային երկրներից են, ապա սովորաբար նրանց բաժին է հասնում ցածր վարձատրությամբ սևագործ աշխատանք: Ռուսներն իրենք չեն պատկերացնում այդ մարդկանց այլ դերում և դրանով բացառում են բարձրակարգ մշակույթային արժեքների փոխանցման հնարավորությունը: Ռուսաստանի վարած միգրացիոն քաղաքականությունն էլ նույնպես մի պատճառ է, որով ռուսերեն լեզուն չի ընկալվում որպես մշակութային հաղորդակցման համար կարևոր լեզու:

Խորհրդային Միությունում ռուսերենն ուներ գիտական լեզվի անբեկանելի կարգավիճակ: Ռուսերենով հայերը հաղորդակցվում էին գիտական շրջանակների հետ Խորհրդային Միության տարածքում: Բայց ռուսերենը ավելի շատ պատնեշ էր, քան միջոց: Որովհետև արգելափակված էր անգլերեն լեզվով գիտական նորությունների հոսքը, և միայն այդ պայմաններում էր ռուսերեն լեզուն ընկալվում որպես աշխարհի քաղաքակրթական գործընթացների ու կենտրոնների հետ կապի միջոց: Իրականում, եթե վերագնահատենք ռուսերեն լեզվի դերը, մեզ համար եղել է պատնեշ լեզու, ոչ թե՝ մոտեցնելու լեզու:

- Հնարավո՞ր է ռուսերենի փոխարինումը անգլերենով, եւ հեռանկարայի՞ն է դա մեր երկրի համար:

 - Շատ լավ կլիներ, եթե Հայաստանում մարդիկ իմանային անգլերեն, քանի որ այն հնարավորություն է տալիս մասնակցել աշխարհի դիսկուրսներին, ունենալ երկխոսություն: Ինչպես ասացի ժամանակին ռուսերենն  աշխարհի արժեքների փոխանցման միջնորդի համբավ ուներ, բայց իրականում մեզ աշխարհի դիսկուրսներից օտարելու միջոց էր: Դա ռուսական եվրասիականության ավանդական հատկանիշներից մեկն է եղել ռուսական գաղութատիրության ողջ շրջանում: Ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր ձգտում են մասնակցել աշխարհում տեղի ունեցող գործընթացներին, պետք է սովորեն օտար լեզուներ: Այսօր դա առաջին հերթին անգլերենն է: 

- Ո՞ր լեզվին (ռուսերենի՞ն, թե՞ անգլերենին) է մեր երիտասարդությունն այսօր ավելի լավ տիրապետում: Դրանցից ո՞րն է, այնուամենայնիվ, հիմա շփման լեզու համարվում մեր տարածաշրջանում: 

- Որպես դասախոս շատ բարդ իրավիճակում եմ հայտնվում ուսանողներիս լրացուցիչ գրականություն հանձնարարելիս: Պարզվում է, որ լսարանի մեծ մասը քիչ թե շատ կարող է կարդալ ռուսերեն: Բայց որակական տեսանկյունից այն ուսանողները, ովքեր ավելի լավ են սովորում, նպատակասլաց են և ուզում են ինքնակրթվել, կարդում են անգլերենով: Ռուսերենի իմացությունն օգնում է ձեռք բերել միջինից ցածր գիտելիք, որը բավարարում է համալսարանի դիպլոմը ձեռք բերելու համար: Որակյալ գիտելիք և կրթություն ստանալու համար պետք է իմանալ անգլերեն:

Տարածաշրջանում կիրառվում են ռուսերեն և անգլերեն լեզուները միաժամանակ: Կենցաղային մակարդակում հայերը վրացիների հետ շփվում են ռուսերենով և անցնում են անգլերենի գործնական միջավայրում: Վրաստանի հյուրանոցում կամ խանութում խոսում եմ ռուսերեն, իսկ գործընեկրների հետ՝ անգլերեն: Նույնը վրացիներն են անում, երբ գալիս են Հայաստան: 

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի այս հարցազրույցի հարցերին պատասխանել է նաև ադրբեջանցի մասնագետը: «Ռուսերենը Ադրբեջանում լույսի ներքո» հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:

Լուս.՝ haynews.am

Մեկնաբանություններ (3)

Gary Canada
Hayk10>> man don't give me your f..n bullshit...Hayastanum xosum em miayn Hayeren.Learn Armenian language as you learn f..n rusian language becouse Armenian language is our language.I'm not going to talk to you in shit language as russian.Au voir mon amie.. Russian language is a shit! English is a future man!
haykUS
Great analyis. We should not link with russians, they are not good for us.
Hayk
Авторо, конечно, придурок! Я например в Ереване общаюсь на русском вынуждено, потому что мой Шаумяновский диалект они не понимают, хотя я их понимаю отлично!)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter