HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրվողի կողմնակիցները պիկետ կանեն դատարանի առաջ

Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի պաշտպանության խումբը հայտարարություն է տարածել այն մասին, որ այսօր՝ ժամը 16:00-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու կալանավորված Ա. Պետրոսյանի խափանման միջոցը երկարձգելու միջնորդության կապակցությամբ դատական նիստը:
«Արդեն երրորդ անգամ է, ինչ նախաքննություն իրականացնող մարմինը հանդես է գալիս նման միջնորդությամբ՝ չունենալով որևէ հիմնավոր ապացույց Արայիկ Պետրոսյանի դեմ: Դատական նիստին զուգահեռ տեղի է ունենալու նաև բողոքի պիկետ, ինչպես նաև նիստից հետո Արայիկ Պետրոսյանի փաստաբանը հանդես կգա մամլո բրիֆինգով»,- հայտնում է խումբը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter