HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայ զինծառայողը գտնվում է Բաքվում` ՊՆ-ում»

Ադրբեջանի` ռազմագերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը en.apa.az լրատվական կայքին  այսօր տված հարցազրույցում նշել է, որ հայ զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանն այժմ գտնվում է Բաքվում` պաշտպանության նախարարությունում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների` տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

Շ. Սայիլովը նշել է, որ Կամիր խաչի միջազգային կոմիտեի(ԿԽՄԿ) պաշտոնյաները առաջիկա օրերին հանդիպում կունենան Հակոբի հետ, որի ժամանակ «կքննարկվի նաև պատանդի Հայաստան վերադարձի հարցը»:

«Կարմիր խաչի ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցները չեն աշխատում Ռամադանի օրերին: Այդ պատճառով հանդիպումը դեռևս չի կայացել»,- ավելացրել է Սայիլովը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter