HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Ալեքսեյ Ուչիտելի «Եզերքը» եւ ԱՊՀ տարածքում ստեղծված եւս 10 ֆիլմ երեւանյան կինոփառատոնում

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում հանդիսատեսը կարող է դիտել վերջին տարիներին ԱՊՀ երկրներում ստեղծված 11 ֆիլմ: Ընտրված ֆիլմերը ցուցադրվում են «ԱՊՀ երկրների կինոն. անկախության 20 տարի» ծրագրի շրջանակներում:

Ներկայացված ֆիլմերի մի մասը դեբյուտային են, իսկ մի մասն արդեն հասցրել են մասնակցել աշխարհի մի շարք փառատոների: Այդ ֆիլմերից են այս տարի Ռուսաստանում աղմուկ հանած Ալեքսեյ Ուչիտելի «Եզերքը» եւ Ռոման Բալայանի «Դրախտի թռչունները»:

Ծրագրում կներկայացվեն ռուսական ֆիլմեր` Ալեքսեյ Ուչիտելի «Եզերք», Ալեքսանդր Կոտտի «Բրոստի ամրոցը», Պավել Կոստոմարովի «Ես քեզ սիրում եմ», Ղազախստանից Ֆարհատ Շարիպովի «Ասք վարդագույն նապաստակի մասին» եւ Երմեկ Թուրսունովի «Հարսը», Ուկրաինայից Ռոման Բալայանի «Դրախտի թռչուններ», Տաջիկստանից Նոսիր Սայիդովի «Իսկական կեսօր», Ուզբեկստանից Սաբիր Նազարմուհամեդովի «Լքված մանկության գետափին» եւ Մոլդովայից Նապոլեոն Հելմսի «Հարսանիք Բեսարաբիայում» ֆիլմերը: 

Վերջին քսան տարիների ընթացքում ԱՊՀ-ի կինեմատոգրաֆիստների միջեւ ստեղծագործական կապը կորել է: Կորել է ընդհանուր մշակութային տարածությունը, այսինք` տեղեկանալու կարողությունը, թե ինչ է կատարվում մեր հարեւան երկրներում, ինչ ուղի է անցել կինեմատոգրաֆը վերջին քսան տարիների ընթացքում: Այս նոր ծրագիրը պետք է նպաստի ԱՊՀ երկրների կինոռեժիսորների եւ կինեմատոգրաֆիստների միջեւ կապերի ամրապնդմանը: Կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանի խոսքերով` այս համագործակցության ծրագրի նպատակն է ստեղծել ընդհանուր հումանիտար եւ մշակութային տարածություն` ընդհանուր կինեմատոգրաֆիստական տարածք, նպաստել գործնական կապերի հաստատմանը համագործակցության ողջ տարածքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter