HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Սովետաշենի գերեզմանոցը սողանքավտանգ է

Սովետաշենի գերեզմանոցում սողանքների հետևանքով դիակները դուրս են եկել հողի առաջին շերտ, ինչը վտանգավոր է շրջակա միջավայրի համար:

Անրադառնալով թեմային` աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էկոլոգիայի միջագային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանը կարևորեց գերզմանոցների տարածքների տեղակայման հարցը և լանդշաֆտային պլանավորումը: Սակայն այս հանգամանքերը, նրա կարծիքով, ՀՀ-ում հաշվի չեն առնվում:

«Սովետաշենի օրինակը մեզ ցույց է տալիս, թե ինչպես կարելի է գերեզմանատարածքները հատկացնել այնպիսի տարածքներում, որոնք սողանքավտանգ են»,- ասաց Խոյեցյանը:

Նա նշեց, որ ՀՀ-ում 40-100 մ հեռավորությունը հողատարածքների և գերեզմանատների միջև պարտադիր պայման է: Սակայն դա չի պահպանվում: Բացի այդ` նա հնարավոր համարեց, որ գերեզմանատան սողանքային ջրերը խառնվեն ոռոգման ջրերին և հետագայում լուրջ խնդիրներ առաջացնեն:

«Աղտոտված ջրերը չեն օգտագործվում: Սակայն փաստարկները շատ լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Այս ամենը լուրջ հետազոտման և ահազանգման կարիք ունի»,- հավելեց ասուլիսի մյուս բանախոսը` առողջապահության նախարարության պետական հիգիենիայի և հակահամաճարակային տեսչության շրջակա միջավայրի և կոմունալ հիգենիայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը:

Ասուլիսի երրորդ բանախոսը` առողջապահության նախարարության պետական հիգենիայի և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակային վարչության բաժնի գլխավոր մասնագետ Լիաննա Թորոսյանը ասաց, որ դիակների նեխման պրոցեսը կարող է շրջապատի համար վտանգավոր լինել, քանի որ կան փոխանցողներ, օրինակ` միջատները:

«Բայց դրա համար նույնպես շրջակա միջավայրի պայմաններ են հարկավոր, որպեսզի կարողանա առաջանա վարկիչ հիվանդությունը: Ներկայում համաճարակային իրավիճակ չի դիտվում»,- հավելեց Լ. Թորոսյանը: 

Նրա կարծիքով` Սովետաշենի տարածքում ապրող մարդիկ հնարավոր վարակներից խուսափելու համար պետք է միայն հետևեն հիգիենային:

Եվ չնայած դեռ հիվանդությունների և վարակների դեպքեր չեն արձանագրվել, բանախոսները նշեցին, որ խնդիրը պետք է լինի տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրության կենտրոնում և կատարվի մոնիտորինգ`գնահատելու առկա և հնարավոր ռիսկերը:

Բանախոսները հնարավոր համարեցին նաև դիակիզարանների առկայությունը ՀՀ-ում, որպեսզի հետագայում, եթե լինեն արտակարգ իրավիճակներ, հնարավոր լինի դրանից օգտվել: Եվ չնայած այն շատ թանկ է, սակայն անհրաժեշտ է: Բացի ֆինանսական խնդրից` կա նաև ավանդույթների հարցը. մեր հասարկությունը գուցե դեռ պատրաստ չէ նման ձևով թաղել հանգուցյալին, և բացի այդ` դրան դեմ է նաև Հայ Առաքելական եկեղեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter