HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախախորհրդարան. «Ոստիկականության բռնությունն այսօր հասավ իր բարձրակետին»

Անցնող օրերի ընթացքում Երևանի Կոմիտաս 5 հասցեում կատարվող ապօրինի շինարարության դեմ բողոքող տեղի բնակիչների, նրանց աջակցության համար այնտեղ գտնվող Նախախորհրդարանի հանրային պրոբլեմներին արագ արձագանքման խմբի, ինչպես նաև այլ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ոստիկանության կողմից ապօրինի, անհիմն և խիստ անհամաչափ բռնի ուժ է կիրառվում, իսկ բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցները բերման են ենթարկվում:

Ոստիկականության ապօրինի բռնությունն այսօր հասավ իր բարձրակետին և վերածվեց քաղաքացիների նկատմամբ զանգվածային բռնության հատուկ գործողության: Բոլորի համար ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ մենք պետություն չունենք, իսկ իրեն որպես պետություն ներկայացնող կառավարման համակարգը մեր երկիրը զավթած ու մեր ժողովրդին կեղեքող նորգաղութային տիրապետության գործիք է:

Հայաստանում հաստատված հանցավոր համակարգին ծառայող ոստիկանության` ընդամենը մեկ ապօրինի շինարարության նման փոքր հարցի նկատմամբ այս աննախադեպ մասշտաբի ու ուժգնության հակադարձությունը վկայում է այն մասին, որ երևույթը միայն արտաքուստ է կապված այդ հարցի հետ:

Իրականում ինքնափլուզվող համակարգը և նրա միջուկը կազմող վարչախումբը կորցրել են ինքնատիրապետումը, քանի որ ի դեմս Նախախորհրդարանի ու ակտիվ քաղաքացիների տեսնում են մի ուժի, որն, ի տարբերություն մյուսներից, վերահսկելի չէ, չի ենթարկվում իրենց կանոններին և գործում է միանգամայն նոր ու քաղաքացիական անհնազանդության արդյունավետ տրամաբանությամբ: Ուստի, այս ծավալվող ուժի դեմ որևէ այլ ելք չգտնելով, վարչախումբը դիմում է վերջին հնարավորությանը` բռնությանը` փորձելով հենց մեկնարկի պահից կոտրել այս նոր ուժի դիմադրությունը:

Նախախորհրդարանը հավաստիացնում է, որ ոչ մի ուժ չի կարող կասեցնել մեր պայքարը, քանի որ դրա նպատակը Հայրենիքի ազատագրումն է և ժողովրդավարության հաստատումը: Մեր պայքարի շնորհիվ ժողովրդի և համակարգի ուժերի այսօրվա հարաբերակցությունը կարճաժամկետ հեռանկարում փոխվելու է հօգուտ ժողովրդի: Եվ այդ ժամանակ ժողովուրդն իր կամքը կպարտադրի նրան ու պատասխանատվության կենթարկի իր իշխանությունը յուրացրած բոլոր հանցագործներին, այդ թվում`նաև այսօր ժողովրդի և օրենքի դեմ բացահայտ ոտնձություններ կատարած ոստիկաններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter