HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նաղդալյանին պատկանող ընկերության հետ 409 մլն դրամի պետական գնման պայմանագիր է կնքվել

ՀՀ կառավարության այս տարվա  հուլիսի 4-ի 777 -Ն որոշմամբ 416 մլն 769 հազար դրամ է հատկացրել «Ա/Ճ Մ-2 Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական հանրապետության սահման կմ 177+000-կմ 217+000 առանձին հատվածների հիմնանորոգման» աշխատանքների համար: 

Կառավարությունը որոշել է, որ հիշյալ ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքները պետք է իրականացվի «Գնումների մասին» ՀՀ օրենքով` բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով:

Օգոստոսի 14-ին տրանսպորտի եւ կապի նախարարությունը պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր է կնքել «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի հետ` 409 մլն 221 հազար դրամ արժեքով: Աշխատանքները պետք է ավարտվեն այս տարվա հոկտեմբերի 12-ին:

Նշենք, որ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն 100 տոկոսով պատկանում է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ անդամ Հերմինե Նաղդալյանին:

Մրցույթներ չհայտարարելով` պետության կարիքների համար պետական գնման պայմանագրերի կնքման նպատակը մեկն է՝ թույլ չտալ «անցանկալի» ընկերությունների մուտքը շուկա, ինչն էլ ենթադրում է խոշոր կապիտալի բեւեռացում իշխանությունների մերձավոր շրջապատի ձեռքում:

ԱԺ փոխնախագահին նեղ շրջապատում ասում են «բիզնես լեդի»: Նա խորհրդարանի ամենահարուստ կին պատգամավորն է: Թեեւ Հերմինե Նաղդալյանը հաճախ է հայտնվել սկանդալային պատմությունների մեջ, եւ դրա մասին մամուլը բարձրաձայնել է, սակայն իշխանությունները, այս դեպքում` կառավարությունը, չի խուսափում պետական բյուջեի հաշվին մի քանի զրոներով  ԱԺ փոխնախագահի հարստությունն ավելացնելուց:

Հերմինե Նաղդալյանը բաժնետոմսեր ու այլ ներդրումներ ունի նաեւ «Սիսիան Շիկ», «Բեգմիք», «Նազենիկ» ՍՊԸ-ներում: Իսկ 2012թ. 13 մլն դրամով օտարել է իրեն պատկանող «Ալնարս» ՍՊԸ-ն:

Հ. Նաղդալյանն ունի 5 միավոր հողամաս, 2 բնակարան, 2 շինություն եւ մեկ շենք` իրենց հողամասերով:

Հերմինե Նաղդալյանի դրամական միջոցներն ու եկամուտները` ըստ տարիների

          Արժույթ

2006թ.

2009թ.

2010թ.

2011թ.

2012թ.

Դրամ

Դրամական միջոց

---

---

---

50.000.000

50.000.000

եկամուտ

98.542.000

823.732.950

940.734.000

877.411.267

375.083.680

Դոլար

Դրամական միջոց

---

---

---

 

10.000

 

10.000

եկամուտ

134.000

466.000

784.000

---

---

Հերմինե Նաղդալյանի ամուսինը` Դավիթ Բեգլարյանը, ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի, 2011թ. հանձնված կամ վերադարձված փոխառություններից ստացել է 288 մլն դրամ եւ 850 հազար դոլար: Դ. Բեգլարյանի դրամական միջոցները 2011թ. վերջին կազմել են 15 մլն, իսկ աշխատավարձից ստացած եկամուտները` 3 մլն 661 հազար դրամ:

2012թ. տարեվերջին Դավիթ Բեգլարյանը հայտարարագրել է 6 մլն դրամ, որպես ունեցած դրամական միջոց եւ եկամուտ` 1 մլն 471 հազար դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Տզրուկ են...տզրուկ եւ հափշտակող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter