HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակտիվիստներն անցնում են գործի. նրանց պահանջը ոստիկանությունից

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը տարածել է հաղորդագրություն, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: 

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հիմնավորվում է «Ծածկած շուկա» հուշարձանի տարածքում կատարվող ապօրինի շինարարության դադարեցման անհրաժեշտությունը։

Հայտարարությունից հետո անցած երկու օրվա ընթացքում նախաձեռնող խումբը տվել է մամուլի երկու ասուլիս և զանգվածային լրատվամիջոցների միջոցով հասարակությանն ու պատկան մարմիններին տեղյակ է պահել շարժման մասին: Ցավով պետք է արձանագրենք, որ պատկան մարմինները ինչպես անցյալում, այնպես էլ շարժման մասին հայտարարելուց հետո բարբարոսությունը կասեցնելու որևէ քայլ չձեռնարկեցին: 

Պետության անգործության պայմաններում հուշարձանի հետագա փչացումը կանխելու նպատակով  շարժումը ս.թ. օգոստոսի 31-ի  ժամը 14.00-ից  սկսում է դրա տարածքում հասարակության ուժերով ապօրինի շինարարական և տնտեսական գործունեության կասեցման գործողությունը:

Միևնույն ժամանակ` նախաձեռնող խումբը, աչքի առաջ ունենալով հուշարձանի սեփականատեր օլիգարխի կողմից օրենքը և պետական մարմիններին անտեսելու բազմաթիվ դեպքերը, մտավախություն ունի, որ շարժման ակցիաների մասնակիցների նկատմամբ կարող են լինել սադրանքներ:

Վերոհիշյալի հաշվառմամբ` ոստիկանությունից պահանջում ենք ապահովել «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման ակցիաների մասնակիցների անվտանգությունը:

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամներ

Ավետիս Վիգեն, քանդակագործ

Գինոսյան Գագիկ, մշակույթի վաստակավոր գործիչ

Եղնուկյան Կարո, իրավաբան, գործարար

Իսպիրյան Արթուր, երգիչ

Հակոբյան Վարդան, դիրիժոր

Մարտիրոսյան Վահրամ, արձակագիր

Ներսեսյան Եղիա, բնապահպան ակտիվիստ

Չուգասզյան Գարեգին, համակարգային վերլուծաբան

Պարազյան Մարինա, ճարտարապետ

Պետրոսյան Սարհատ, ճարտարապետ

Սիմոնյան Ալեն, Արարատ ամսագրի գլխավոր խմբագիր,

Քալաշյան Սաշուր, ճարտարապետ

Քոչար Անի, «Անի Քոչար փրոդաքշն» ընկերության տնօրեն

Օգոստոսի 31, 2013 թ. Երևան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter