HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նույն հին ծուղակը կամ Ռուսաստանի Մաքսային միություն բլեֆը

Դիպուկ է ասված՝ «ասա ով է ընկերդ, կասեմ ով ես դու»: Ահա այսօր «Մաքսային միության» անդամ երկրները. Եվրոպայի վերջին դիկտատուրա Բելառուսը, թյուրքալեզու-դինաստային սուլթանատ Ղազախստանը և ֆեոդալա-կլանային Ռուսաստանը: Հավանաբար ապագայում նաև մի քանի թյուրքալեզու միջինասիական միապետություններ:

Այս ԲՈԼՈՐ երկրները բռնատիրական, կիսաֆեոդալական-կլանային, հումք արտահանող երկրներ են: Եթե սրան գումարենք այն, որ Հայաստանը այս երկրներից և ոչ մեկի հետ սահման ՉՈԻՆԻ ու չի ունենալու,ապա լրիվ տրամաբանորեն առաջ է գալիս հետևյալ հարցը. Հայաստանն ապա ԻՆ՞ՉՈՒ է ցանկանում միանալ այս ԱՊԱԳԱ ՉՈՒՆԵՑՈՂ խմբին: Հայաստանն այսօր էլ այս երկրների հետ առևտուր է անում՝ երկկողմ պայմանագրերի հիման վրա: Ո՞ՐՆ է այս   հումք արտահանող երկրների հետ մաքսային միություն կազմելու Հայաստանի երկարաժամկետ կամ գոնե կարճաժամկետ) ՇԱՀԸ այդ դեպքում: Պատասխանն այն է, որ Հայաստանը ՈՉ ՄԻ շահ էլ չունի. լրիվ հակառակը:

Այս «Մաքսային միություն» / «Եվրասիական միություն» կոչեցյալն ոչ այլ ինչ է քան ֆեոդալա-պուտինյան Ռուսաստանի Սովետական միությունը վերականգնելու նոստալգիական մի ագրեսիվ փորձ, որը Հայաստանի վրա  ՇԱՏ ԹԱՆԿ կարող է նստել:  Եթե Հայաստանը մտնի Մաքսային միություն / Եվրասիական միություն,ապա ՊԱՐՏԱՎՈՐ է լինելու Հայաստանին  վերաբերող շատ (տնտեսական) որոշումներ կայացնելու իրավունքը ՄԵԿԸՆԴՄԻՇՏ փոխանցել վերպետական մի օրգանի (supranational organ), որի որոշումները Հայաստանի համար իրավաբանորեն պարտադիր են լինելու: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բոլոր այս կարևոր օրգաններում որոշումները կայացնելու են ռուսները, որովհետև Մաքսային միության ոչ մի երկիր Ռուսաստանի հետ չի կարողանալու մրցել: Այսինքն՝ չի լինելու հորիզոնական համագործակցություն, այլ լինելու է վերտիկալ-վասալային մի բան՝ նեոսովետական դե ֆակտո մի կայսրություն:

Սրա հետևյանքը ՄԻԱՆՇԱՆԱԿ լինելու է այն, որ ժամանակի ընթացքում նաև Հայաստանի կենտրոնական բանկը կլանվելու է Ռուսաստանի կողմից: Արդյունքում՝ Հայաստանը տնտեսապես և քաղաքականապես ԼՐԻՎՈԻԹՅԱՄԲ կլանվելու է Ռուսաստանի կողմից: Սրանից հետո, անկախ Հայաստանին տված խոստումներից, Ռուսաստանը Ղարաբաղը (մաս-մաս) նվիրելու է Ադրբեջանին՝ թուրքալեզու աշխարհի հետ իր տնտեսական շահերը զարգացնելու համար: Իսկ Հայաստանին, ԱՄԵՆ ԳՆՈՎ, թույլ ՉԻ տալու զարգանալ-հզորանալ, որպեսզի վերջինս անվերջ մնա իր զորքերի ֆորպոստ:

Ժամանակին չեկիստ-բոլշևիկները պայթեցնում էին Հայաստան հացահատիկ ու զենք բերող գնացքները  և զինում թաթար-ազերիներին: Ու հայերին հացահատիկ էին խոստանում ՝ կարմիր-սովետական դառնալու համար:

Նույն հին  ծուղակը՝ գումարած  Գազպրոմի  կարմիր «գազը»:

Հայաստանը ՊԱՏՄԱԿԱՆ ՍԽԱԼ անելու նախաշեմին է. բայց դեռ ժամանակ կա այն շտկելու:  

Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի «սարսափելի-անդիմադրելի ճնշումը» PR-ԲԼԵՖ  է՝  հատկապես Բրյուսելի դեմքը փրկելու փորձ, քանի որ վերջիններս միամտորեն հավատացին Հայաստանի օլիգարխային իշխանություններին: Հայաստանի դե ֆակտո իշխանությունը ընտրեց Մաքսային-Եվրասիական միությունը, որովհետև Եվրամիությունը խոստացված փողի դիմաց իրենցից պահանջում էր կոռուպցիայի ու օլիգարխիայի դեմ ԿՈՆԿՐԵՏ քայլեր, որը կնշանակեր կրակել սեփական իսկ ոտքի վրա: Վառ ապացույցը՝ Լիսկային չձերբակալելը: Իսկ Ռուսաստանն իրենց համար ապահով է, որովհետև նույն կլանային-օլիգարխային երկիրն է:

Բայց ոչ մի անհատ  ԻՐԱՎՈԻՆՔ ՉՈՒՆԻ ազգի անունից այսպիսի ճակատագրական որոշում կայացնել. դա պիտի անի միայն ԱԶԳԸ:

Հայաստանի օլիգարխային իշխանությունների մյուս ԲԼԵՖՆ էլ այն է, որ իբր թե հնարավոր է լինել Մաքսային միության անդամ ու շարունակել Եվրամիության հետ համապարփակ ընդլայնված համագործակցությունը: Սա ՍՈԻՏ է, և Հայաստանի օլիգարխային իշխանությունների իրենց երեսը փրկելու ուշացած-պրիմիտիվ տրյուկ:

Վարազ Սյունի, Ամստերդամ

լուսանկարը` president.am

Մեկնաբանություններ (6)

Gevorg
Varaz lav ely!- inqd harc es talis, inqd patasqanum ev gnahatakanner talis! Jishtn ayn e vor iskapes kzacrin amotaly tzevov - ev aydpes el piti anein, qani vor urish tramabanutyun cher mnun meronc axmax xaxi dimac.
M.K.
Hodvac@ lavn e u tramabanakan.
M.K.
Hayastan@ es pahin aveli lav a voch mi bloki mej el chmtni.
Aram
What a load of bullshit! Sorry, but could not find more appropriate words for this masterpiece.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
M.K.(3) - Համաձայն եմ. ավելի լավ է այս պահին ոչ մի բլոկի/միության մեջ չմտնել,քան թե ա՛յս ձևով Մաքսային միություն մտնել:
Garik
Shat parz u tramabanakan hodvatse.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter