HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ-ի և Իրանի մերձեցումը կամ նոր մեծ խա՞ղ Ղարաբաղի շուրջ

Ամերիկյան ABC news-ի Ջորջ Ստեֆանոպուլոսին տված հայտնի հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զարմանալիորեն բաց ու հանգիստ տոնով մի քանի շատ հետաքրքիր հայտարարություններ արեց, որը նույնիսկ սենսացիոն կարելի է անվանել:

Նախ պրեզիդենտ Օբաման խոստովանեց, որ անձնապես ուղիղ (նամակագրական) կապի մեջ է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի հետ՝ այս պահին հիմնականում Սիրիայի խնդրի հետ կապված, որի նպատակը Սիրիայի հիմնախնդրի լուծման գործընթացին Իրանին ներգրավելու հնարավորությունն է: Այսպիսով, ԱՄՆ նախագահը պարզ կերպով հասկացրեց, որ Իրանի հետ բանակցությունները սկսվում են:

ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների տաքացումը մեծ ազդեցություն է ունենալու ամբողջ տարածաշրջանի վրա` Արցախը ներառյալ: Բայց սրա մասին քիչ հետո:

 Վերոհիշյալ հարցազրույցի մյուս ուշագրավ հայտարարությունն այն էր, որ Բարաք Օբաման  չափից ավելի բաց կերպով  հայտարարեց, որ ինքն ու Պուտինը  ոչ մի ընդհանուր բան չունեն, ինչ վերաբերում է արժեքներին կամ քաղաքականությանը: ԱՄՆ նախագահը շատ պարզ և ուղղակի կերպով հասկացրեց, որ ինքը` ԱՄՆ-ն, Ռուսաստանին միայն օգտագործում է իր նպատակներին հասնելու համար, երբ նպատակահարմար է գտնում, ինչպես Սիրիայի դեպքում էր, երբ Բաշար Ալ-Ասադը պաշտոնապես ու առաջին անգամ խոստովանեց, որ Սիրիան բիոլոգիական զենք ունի: Հարցազրույցում Օբաման Ռուսաստանին փաստորեն ասաց, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների տաքացում (reset) իրենից Պուտինը/Ռուսաստանը թող չսպասի ու որ ԱՄՆ-ն Ռուսաստանին որպես հավասար գործընկերոջ չի տեսնում: Սա պիտի որ սառը ցնցուղ լիներ Կրեմլում՝ Սիրիայի «փրկության» ռուսաստանյան պլանի ցնծությունից անդին:

ԱՄՆ-ում շատ լավ են, իհարկե, հասկանում Ռուսաստան-Իրան հարաբերություններում եղած կնճռոտ կողմերը. S-300 համակարգերի չմատակարարում, էներգետիկ և գեոպոլիտիկ մրցակցություն և այլն: ԱՄՆ-Իրան հարաբերությունների տաքացումը միանշանակ նշանակելու է Ռուսաստան-Իրան հարաբերությունների սառեցում. առնվազն հաշվարկված հովացում, հատկապես` Իրանի կողմից :

Վերոհիշյալը, անկասկած, փոխելու է նաև  խաղը Ղարաբաղի շուրջ: Նախ՝ ռուս-թուրքական պլանով ռուսական (ապագայում նաև հնարավոր սիմվոլիկ թուրքական) «խաղաղապահ» զորքեր ԼՂՀ մտցնելը շատ դժվար է դառնալու, քանի որ սրա համար ռուս-թուրքական դաշինքին պետք կլինի կառավարելի պատերազմ Ղարաբաղի շուրջ, որը հատկապես ԱՄՆ-ին (ու Իրանին), նոր հարաբերությունների համատեքստում այլևս շահավետ չի լինի:

Տեսականորեն չի բացառվում ամերիկա (-իրանական) խաղաղապահների տեղակայում ԼՂՀ-ում, բայց սրա դիմաց և՛ ԱՄՆ-ն, և՛ Իրանը Հայաստանին պիտի լավ ձևով սիրաշահեն, որը, հավանաբար, կլինի ԼՂՀ-ի անկախության ճանաչումը կամ վերջինիս մի (զգալի) մասը ՀՀ-ի տարածք ընդունելը: Իրանը երբեք ռուսական զորք իր հյուսիսային սահմանին/ ԼՂՀ-ում չի ցանկանա, որովհետև դա միանշանակ կնշանակի Իրանի արտաքսում Հարավային Կովկասից,  որի տեղը գրավելու է Թուրքիան, որովհետև ռուս-թուրքական դաշինքը միշտ Իրանի շահերի դեմ է (եղել):

Մաքսային միության/ Եվրասիական միության անդամ Հայաստանը Իրանին և ԱՄՆ-ին ձեռք չի տալիս, որովհետև իրենց պետք է, որ Հայաստանը կարողանան օգտագործել ռուս-թուրքական տանդեմի դեմ: ԱՄՆ-Իրան հարաբերություների տաքացման դեպքում հատկապես Իրանին շահավետ է (գոնե կիսով չափ) անկախ-կենսունակ Հայաստան՝ ԵՄ/ՆԱՏՕ-ի կազմում կամ այս 2-ին ինտեգրված: Այս դեպքում Հայաստանում ռուսական բազան Հայաստանի անվտանգության համար կլինի վտանգավոր մի գործիք՝ Ռուսաստանի ձեռքին:

Ռուսական բազան Հայաստանից դուրս հանելու համար ԱՄՆ-ն շատ հավանաբար Թուրքիային կստիպի բացել սահմանը Հայաստանի հետ՝ ԼՂՀ-ի որոշ (փոքր) տարածքներ սիմվոլիկ հետ տալու պայմանով: Այսպիսով՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունների հնարավոր տաքացման ֆոնին Սերժ Սարգսյանի` Մաքսային միություն մտնելու հայտարարությունը/պատրաստակամությունը բավականին թանկ կարող է նստել վերջինիս վրա : Շատ հնարավոր է, որ ԱՄՆ-ն Սերժ Սարգսյանին համոզի հետ կանգնել իր որոշումից: Եթե ՀՀ նախագահն, այնուամենայնիվ, պաշտոնապես ստորագրի Մաքսային միություն մտնելու փաստաթուղթ,ապա Հայաստանի ներքաղաքական կյանքում, ամենայն հավանականությամբ, կլինեն կտրուկ իրադարձություններ:

Վարազ Սյունի, Ամստերդամ, 18.09.2013

Մեկնաբանություններ (5)

Арташ
патасханел еи байс ереви чен техадрел кам ел чи поханцвел..апсос...
Арташ
са ов э? айсписи апушутюн чеи кардацел.. нормал терт е Храпараке байц арден верацвум е дехин мамули... шат апсос
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Арташ(1) - Սա Վարազ Սյունին է: Նախ՝ քաղաքավարի կարծիք հայտնելը ՁՐԻ է: Երկրորդ՝ գրել եմ ԼՈՒՐՋ ու փաստացի վերլուծություն: Եթե իմ վերլուծության հետ համաձայն չես,բարի եղիր ՔՈ հակա-փաստերով/արգումենտներով ապացուցել հակառակը: Կարդալով ռուսատառ «կոմենտդ», մտածեցի երևի Արա Աբրահամյանի ռուսահայ կոմիսարիատի անդամ ես. երևում է հոդվածս ազդեց ռուսամետ զգացմունքներդ:...............................................ՀԳ.Հոդվածներիս/կոմենտներիս բովանդակությունից ԴՈՒՐՍ իմ ԱՆՁԻՆ ուղղված այս բոլոր հարձակումները միայն մի բան են ապացուցում. որ իմ գրածները ՃԻՇՏ ու ԷՖԵԿՏԻՎ են: Ամենաբարձր ծառերն են ամենաշատ քամիներ վերցնում:
Арташ
инч цар инч ками? ара абрахамян ов а?хето апуш аселов ес дез нкати чунем айл ес грац анкап шила шпоте.. ес карцеци дук ухаки мечберумнер ек катарел..ете са дер верлутутюне да ради Бога грек инч узум ек.. им карцике ес арден грел ем.. тече русамет ара абрахамян.. тох иренк Найамет линен у ган им мот комисар ашхатен...дук ереви лав чек наскацел как ес чем парз грел.. кркнум ем ес дер верлутутюне нкати унеи апушутюн аселов.. у ели кркнум ем.. апуш ен ете мер дем сенц хахер ен узум катарел..ба апушутюн чи инч а?
Վարազ Սյունի (Ամստերդամ)
(3) - Այդպես էլ չպատասխանեցիր, թե իմ վերլուծության ԿՈՆԿՐԵՏ որ մասն է քո համար «շիլաշփոթություն» կամ «չկապակցված»: Ասա՝ «այ էս կամ էն նախադասությունը ճիշտ չէ,որովհետև...»: Որ ես էլ իմանամ, թե խոսքը կոնկրետ որ հատվածի մասին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter