HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սահմանամերձ գյուղերի բնակիչները երթուղային ունեցան. դժգոհողը գծատերն է

Արմավիրի մարզի Բագարան եւ Երվանդաշատ գյուղերում մոտ մեկ ամիս է,  վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքները: Թուրքիայից 1-2 կմ հեռավորության վրա գտնվող գյուղերի բնակիչները ամիսներ շարունակ զրկված էին տրանսպորտից, քանի որ Երվանդաշատ-Բագարան-Արմավիր երթուղին սպասարկող գծատերը հրաժարվել էր սպասարկումից` պատճառաբանելով, որ վնաս է կրում: Չի բացառվում, որ առաջիկայում սահմանամերձ գյուղերի բնակիչները կրկին տրանսպորտային խնդրի առջեւ կանգնեն:

Բագարանի համայնքապետ Գևորգ Մարգարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ երթուղայինը ամեն օր չի աշխատում, սակայն գյուղացիները դժգոհ չեն:

«Սեպտեմբերի 1-ի հետ կապված է ամեն օր աշխատել, բայց հիմա ամեն օր չի աշխատում, երեւի շաբաթվա մեջ 3-4 օր է աշխատում, հաստատ չգիտեմ: Առավոտյան գնում է Արմավիր, երեկոյան հետ գալիս: Երթուղու տերը դժգոհ է, որովհետեւ վնասներ է կրում, 1-2 մարդ է օգտվում երթուղուց, մարդ չի նստում, որ եկամուտ ունենա»,-ասում է համայնքապետը:

Գևորգ Մարգարյանի խոսքով` գյուղացին զբաղված է իր հողի աշխատանքներով և քաղաք գնալու անհրաժեշտություն քիչ է ունենում: Շատերն էլ անձնական ավտոմեքենաներով են երթևեկում:

Գյուղերում սովորություն է, երբ հարևանն ավտոմեքենա ունի և քաղաք է գնում, հարևանները տալիս են իրենց անհրաժեշտ ապրանքների ցուցակը և խնդրում, որ գնումներ կատարի:

Համայնքապետը նշեց, որ երթուղուց  քիչ օգտվելը կապված չէ նշված գյուղերում ապրող բնակչության փաստացի թվի հետ: Ըստ նրա` 1996թ-ից այս կողմ Բագարանից ընտանիքով արտագաղթող չի եկել, իսկ տարեկան մոտ 30 տղամարդ մեկնում է արտագնա աշխատանքի և հետ վերադառնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter